Մի կապեք դա Նիկոլ Փաշինյանի շարժման հետ. Սոս Ջանիբեկյանը՝ անկանոն երթեւեկության մասին

Դերասան Սոս Ջանիբեկյանը կոչ է անում փողոցներում անկարգություններ անողներին չկապել #ԻմՔայլը շարժման հետ: Ավելի քան 10 օր է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության շրջանակներում Հանրապետությունում տեղի են ունենում բողոքի խաղաղ ակցիաներ: Այդ ընթացքում Երեւանում ոմանք, օգտվելով առիթից, մեքենաները վարել են անկանոն եւ առանց պետհամարանիշերի: Դերասանն ընդգծում է, որ նման մարդիկ շարժման հետ կապ չունեն:

«Ասեմ, բարձր երաժշտություն ու անկարգ քշել, այս ժողովրդի մեջ սերմանել է հենց ԱՅՆ, ինչի դեմ մենք պայքարում ենք։ Կարծեմ եսիմ ում ախպոր տղաներն էին, կամ եսիմ ում քրոջ տղաներն էին, կամ եսիմ որ պապայի լակոտներն էին գրեթե միշտ իրենց նման վարքով ու թանկանոց մեքենաներով ուտում բոլորիս կյանքը։ Դրա դեմ ենք մենք հիմա պայքարում, խլեշ անելու փոխարեն։

Ու հենց նույն մարդիկ էին արդեն 20 տարուց ավել սերմանել էս երկրի մեջ հենց այն, ինչի 3% արտացոլանքին ականատես եղանք երեկ։

Մենք հենց դրա դեմ ենք ուզում պայքարել, որ դա չշարունակվի, խնդրում եմ դա մի կապեք այն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան -ի քաղաքակիրթ շարժման հետ, որը տեղի է ունենում արդեն օրեր շարունակ։

Անկարգ երթեւեկությունը արդի է մինչեւ հիմա, ոմանք նկարվում էին փողոցի կարգ ու կանոնը հետեւող տեսախցիկներով ու թալանվում երկրի «տերերի» կողմից, ոմանք նկարվում նկարները տալիս իրենց պապային որպես պարծանք։ Ու հենց դրա դեմ ենք մենք պայքարում։

Նա, ով հակառակ է քշում երթեւեկության կանոններին, նա այն տղան է, որի հերոսի պատկերացումը, հենց այդպիսին էին ստեղծել մեր երկրի «տերերը»։

Եվ հենց դրա դեմ ենք մենք պայքարում։

Այն, ինչի 3% արտացոլանքը մենք տեսանք երեկ, վառ ապացույցն էր այն գռփած փողերի, որոնք ուսման, դաստիարակչական, ճաշակի, հիգենայի, քաղաքակրթության, մշակույթի, զարգացման փոխարեն, մեծացրել են ինչ-որ մեկի դղյակներն ու նստատեղերը։

Այ հենց դրա համար է մեր պայքարը։

Այն, ինչ արտացոլվեց երեկ ճաշակային իմաստով, հենց մեր երկրի տերերի կերակրած ճաշակն էր ժողովրդին, ինչի դեմ մենք պայքարում ենք։

Այն, ինչը որպես զենք եք օգտագործում մեր դեմ հիմա, 20 տարուց ավելի Ձեր դաստիարակածն է։

Խնդրում եմ մի խառնեք բոլոր ալիքները»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Սոս Ջանիբեկյանը մի շարք հայ հայտնիներից է, որոնք միացել են շարժմանը: Նա նույնիսկ ելույթ է ունեցել հանրահավաքներից մեկի ժամանակ:

Տպել
6101 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)