Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Սարգսյանը հարցազրույց է տվել

Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ, ովքեր կարող են արտահայտել իրենց կարծիքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC News-ին տված իր հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե Հայաստանում ներքաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունենում, դա հեղափոխություն է, թե ոչ, կարևորն այն է, որ երկրում գոյություն ունեն իրենց ձայնը տեղ հասցնող քաղաքացիներ:

«Ամենից առաջ պետք է նշեմ, որ ես Սահմանադրության պահպանման երաշխավորն եմ: Ինչպես դուք արդեն տեսել եք, Երևանի փողոցներում մեծ ցույցեր են, որոնք տարիների ընթացքում արձանագրված խնդիրների արդյունք են, որոնք հասցեագրված ու լուծված չեն եղել, կլինի կոռուպցիա, սոցիալական անարդարություն, թե այն, որ երիտասարդներն այստեղ չեն տեսնում պայծառ ապագա՝ չնայած իրենց տաղանդին ու լավ կրթությանը:

Շատ գործոններ, ինչպես նաև երկխոսության պակասը կառավարության և մարդկանց միջև»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նա հավելել է, որ ինքն ունի մեծ դերակատարում՝ հորդորելու յուրաքանչյուրին Սահմանադրության համաձայն գտնել լուծումներ այս ճգնաժամում:
 
Արմեն Սարգսյանը նաև երախտագիտության խոսք է հայտնել Սերժ Սարգսյանի հասցեին, ով, նրա խոսքով, անսացել է ժողովրդի ձայնին ու հրաժարական տվել վարչապետի պաշտոնից:
 
«Այլ երկրներում ու այլ ժամանակներում նախագահները պայքարում են իրենց քաղաքական կարիերայի համար մինչև վերջ, բայց նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը ցուցաբերեց խիզախություն ու հրաժարական տվեց՝ ցույց տալով, որ այս երկիրը կարող է գնալ ժողովրդավարական ու ազատ ճանապարհով»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Տպել
3008 դիտում

ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանի նամակը

Կորոնավիրուսի պատճառով մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Փաշինյանի՝ Պուտինին ուղղված դիմումն ու ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարեւոր գործընթացի մեկնարկ․ Ռուբինյան

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակին

Մենք միասնական մարմին ենք, ես զգում եմ մեր արյունը, որը հոսում է իմ երակներով․ Տ․ Սպիվակովան Արցախի մասին ֆիլմ է նկարել

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանը

Վիեննայում շուրջ 50 իսլամիստ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա

Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է

Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ. Արցախի ՄԻՊ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք. գրանցվել է 41 մահ

Շուշիում Ադրբեջանի հարվածների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

ՀՀ եւ ԱՀ ՄԻՊ-երը միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ՝ ցույց տալու ադրբեջանի վայրագությունները

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Հայբիզնեսբանկի #հաղթելու_ենք նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության եվ բարձր վստահության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. նյութական մեծ վնաս է հասցվել խաղաղ բնակչությանը (լուսանկարներ)

Հակառակորդը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը․ կիրառում է արգելված եւ քիմիական զենքի տարրեր

Այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են․ կանցկացվեն հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ

Ժնևում կողմերը պայմանավորվել են չհարվածել քաղաքացիական բնակչությանը, փոխանցել իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցուցակը

Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ավելի քան 7 ժամ տեւած հանդիպումը