Գագիկ Ծառուկյանը կրակից ոսկի է ուզում հանել, չի՛ ստացվի. ՀԲՃ

Կեղեքող ռեժիմի դեմ ժողովրդական անհնազանդության այս օրերին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը ոսկու հանքի շահագործման ոլորտում։ 2018թ․ մայիսի 2-ին Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ եւ Հարգվի համայնքներում հայտարարված են հանրային քննարկումներ այս բնակավայրերի վարչական տարածքներում ոսկու հանքի ոսկետարության ուսումնասիրությունների կապակցությամբ։ Իսկ մայիսի 4-ին Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքում նախատեսված են «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի ներկայացրած՝ ՀՀ Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Այս մասին ասված է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն տարածած հաղորդագրության մեջ: 

««Մուլտի Գրուպ» Կոնցեռնը հաշվի չի առնում, որ Մղարթում իր ոսկու հանքի ավերիչ հետեւանքներից ելնելով է, որ տարածաշրջանի համայնքները, այդ թվում՝ Արդվին, Մղարթը, Օձունը կտրականապես դեմ են իրենց տարածաշրջանում հանքարդյունաբերական ծրագրերին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ մեկ այլ ընկերության՝ «Միռամ» ՍՊԸ-ի կողմից ոսկու հետախուզման եւ դրան հաջորդող՝ ոսկու հավանական արդյունահանման դեմ դուրս եկան Օձունի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Արդվի գյուղի բնակիչները։ Արդվեցիներին միացած մղարթցիներն ու օձունցիները բազմիցս արտահայտել են իրենց դիմադրությունը՝ կազմակերպելով ստորագրահավաք, ցույցեր, խափանելով պաշտոնական հանրային քննարկումները։ Օձուն խոշորացված համայնքի բնակիչները վաղուց են հասկացել, որ հանրային քննարկումների մեխանիզմը ծուղակ է: Չնայած հանրային քննարկումների գաղափարի բուն իմաստը համայնքի բնակիչների կարծիքը կառավարության ընդունելիք որոշման մեջ արտացոլելն է, սակայն օրենքն այնպես է ձեւակերպված, որ դրանք իրականում ձեւականություն են. կառավարությունը կայացնում է կամայական կամ կաշառված որոշում, իսկ բիզնես-ընկերություններն օգտագործում են քննարկումների կայացման փաստը որպես հիմնավորում՝ իրենց ծրագրերը հաստատելու համար:  Արդվի համայնքի բնակիչները բազմիցս դեմ են արտահայտվել ուղղակի ժողովրդավարության սկզբունքով՝ ժողովրդական ցույցերով ազդարարելով հանրային լսումները մերժելու, իրենց համայնքում հանքարդյունաբերության եւ հանքերի հետախուզման որեւէ նախագծի անթույլատրելիության մասին՝ կլինի դա Շեկաղբյուրի, թե Ծառուկյանի ոսկու նախագիծը։

Իրենց այս վճռական պայքարով արդվեցիները, Օձուն համայնքն ու համայնքապետը օրինակ են դարձել ու ոգեշնչել են նաեւ այլ համայնքների։ Արդվիից հետո է՛լ ավելի զորավոր դիմադրություն տեղի ունեցավ Նոյեմբերյանում 2018թ․ սկզբին, շարունակվեց դիմադրությունը Վայոց ձորի մարզի Գլաձորում: Վերջնական որոշման կայացման լիազորությունը եւ իրավունքը պետք է միայն ու միայն համայնքին պատկանի։ 

Մղարթ ու Հագվի համայնքների, ինչպես նաեւ Օձունի տարածաշրջանի ու Լոռվա մարզի այլ համայնքների բնակիչներին կոչ ենք անում խաղաղ անհնազանդությամբ մերժել տարածաշրջանում հանքարդյունաբերական ծրագրերին վերաբերող բոլոր գործընթացները՝ հանուն իրենց ու ապագա սերունդների կյանքի։ Քանի վերը նշված օրենսդրությունը համայնքի բնակչին չի տալիս որոշում կայացնելու վերջնական ու վճռորոշ իրավունք, մայիսի 2-ին Հարգվի ու Մղարթի, իսկ մայիսի 4-ին Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքերում պաշտոնական հանրային քննարկումների գործընթացը պետք է խափանել ուղղակի ժողովրդավարության սկզբունքով՝ համայնքի վերաբերմունքը ցույց տալով պաշտոնական ծուղակից դուրս եւ ամրագրելով տվյալ տարածքներում հանքերի ուսումնասիրման եւ արդյունահանման անթույլատրելիությունը։ Բնապահպանները պատրաստակամ են ցուցաբերել իրենց աջակցությունը ֆիզիկական ներկայությամբ, իրավական խորհրդատվությամբ եւ բոլոր հնարավոր այլ միջոցներով», - ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
3453 դիտում

53-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է անկեղծ կերպարով | լուսանկարներ

Ի՞նչ իրավիճակ է Ջերմուկում

Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել

Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցին Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել | տեսանյութ

Պուտինի և Սի Ցզինպինի ոչ պաշտոնական բանակցությունները տևել են 4,5 ժամ․ ինչպես են միմյանց հրաժեշտ տվել նախագահները

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը․ թիմում վնասվածք ունեցող խաղացող չկա

Օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության․ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը

Մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը․ ԱԳ նախարարի ուղերձը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Որտեղ է Ալեն Սիմոնյանը կոտրել ձեռքը․ ԱԺ նախագահը մանրամասնել է դեպքը

Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումն անտեսվում և աղավաղվում է․ ՀՀ-ն հարցը ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ կմտցնի

Բացասական եզրակացություն՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին

ՃՏՊ Մեղրի-Երևան ճանապարհին․ կա տուժած

Ադրբեջանի քաղաքականությունը միտված է նոր ագրեսիայի հող նախապատրաստելուն․ ինչ են քննարկել Միրզոյանը և Լավրովը (տեսանյութ)

ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների երաշխավորման հարցերը պետք է լուծեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները․ Լավրով

1 միլիարդ եվրո Թուրքիային՝ երկրաշարժերի վնասների վերականգման համար

Ողբերգական դեպք Երևանում․ բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ ինչ պահանջներ է ունեցել նա

Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի․ Վրաստանի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

Քաղաքացին փորձում է Հաղթանակի կամրջից նետվելով ինքնասպանություն գործել

7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել. ովքեր են նրանք

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը միտված է ՀՀ քննչական կոմիտեի հետ շարունակել նոր նախագծերի իրականացումը

Հայաստանում 2022-ին արձանագրված բարձր տնտեսական աճի ցուցանիշները տպավորիչ են․ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ

Երևանում արտահերթ ընտրություններ կլինե՞ն. քաղաքապետարանում քննարկումներ են

Իշխան Սաղաթելյանի մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան

Հայաստանում դասղեկը հարվածել է 4-րդ դասարանի աշակերտներին. նրա պաշտոնավարումը կասեցվել է

Ռուբլին էժանացել է․ ՀՀ կենտրոնական բանկը փոխարժեքների տվյալներ է հրապարակել

Միրզոյանը նկատել է, որ Մոսկվա իր այցը ընթանում է Հարավային Կովկասում լարված մթնոլորտի ֆոնին

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը

Ալեն Սիմոնյանը սայթաքել և ընկել է․ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո

Լաչինի հարցում գերմանացի գործընկերներից ակնկալում ենք գործուն քայլեր․ ԱԺ նախագահը՝ Բունդեսթագի ներկայացուցչին

ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Անի համայնքում․ պետության հատկացրած միջոցները նպատակային չեն ծախսվել

Արևմուտքը փորձում է կռիվ գցել Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Սերգեյ Լավրով

«Արի հասնենք դրան, Հայաստան»․ ամերիկահայ հայտնի դիմահարդար, Քիմ Քարդաշյանի մտերիմ Հրուշ Աճեմյանը աջակցել է Բրյունետին

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի վերաբերյալ մտահոգություններ է հայտնել

Նոր նշանակում Գրիգոր Մինասյանի հրամանով

Ինչպես են աշխատել Տեսչական մարմինները 2022-ին․ վարչապետին զեկուցվել է կատարողականը

Հայհոյանքներ չպիտի հնչեն․ ԵԹԿՊ–ի ռեկտորը՝ «Որբանոց» ներկայացումը արգելելու և դրան քաղաքական ենթատեքստ տալու մասին

Մեկ տասնյակից ավելի անձինք առանց պատվաստման կեղծ սերտիֆիկատներ են ստացել․ հարուցվել է քրեական վարույթ