Թավշյա հեղափոխությունից հետո աշխարհը նորից հարգանքով է վերաբերվելու մեզ. Վահան Բադասյան

Չնայած համաժողովրդական շարժման ընթացքում Արցախի ՊԲ տարածած այն հաղորդագրություններին, որ Ադրբեջանի զինուժը առաջնագծում տեղաշարժեր է կատարում, այնուամենայնիվ, Ադրբեջանն այս օրերին չգնաց լուրջ քայլերի եւ, ըստ էության, չլարեց իրավիճակը սահմանում: Սա այն դեպքում, երբ քաղաքական պրոցեսների ընթացքում Ադրբեջանը մշտապես միջադեպեր է հրահրել:

Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ:

- Պարոն Բադասյան, երբ Հայաստանում քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում թեկուզ ընտրությունների տեսքով, Ադրբեջանը մշտապես դիմում է սադրանքների, լարում է իրավիճակը, առաջնագծում զինծառայողներ են զոհվում: Այս անգամ, սակայն նման քայլերի չդիմեց, ըստ ձեզ՝ ո՞րն է պատճառը:

- Չեմ հիշում, որ հետընտրական կամ որեւէ քաղաքական պայքարի ժամանակ սահմանին ազերիները լարեն իրավիճակը: Դա, եթե չեմ սխալվում, մեկ անգամ է եղել: Հարցը նրանում է, որ իրականության մեջ Արցախի բանակն արդեն երկու շաբաթից ավելի է՝ իր ամբողջ կազմով համար մեկ պատրաստակամությամբ հսկում է սահմանը եւ հակառակորդը դա շատ լավ տեսնում է: Արցախի բանակը ամեն ձեւով պատրաստ է, որպեսզի հակառակորդը չկարողանա ոտնձգություններ կատարել սահմանի վրա:

- Պաշտպանության բանակն այս օրերին պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում եւ հաղորդագրություն տարածում Ադրբեջանի զինուժի կողմից առաջնագծում տեղաշարժերի մասին...

- Ոչ, դա ՀՀ ՊՆ մամուլի կողմից հրապարակված կեղծ տեղեկություն է, որը անցած տարիների նյութ էր: Սակայն ինչ խոսք Արցախի բանակը պատրաստ է ամեն ձեւով դիմակայելու ամենամեծ հարձակումներին ինչ էլ որ լինի, չնայած չկա նման բան: Հայ ժողովրդին կոչ կանեի՝ ընդհանրապես չանհանգստանալ այդ հարցով եւ հանգիստ կատարել իշխանափոխությունը, որովհետեւ այն օդ ու ջրի պես մեր ժողովրդին անհրաժեշտ է:

- Պարոն Բադասյան, բացի ՀՀ ՊՆ-ից, այս օրերին նաեւ Արցախի ՊԲ-ն է տեղեկացրել տեղաշարժերի մասին, բայց կարծես Ադրբեջանը չգնաց լարման, ի՞նչն էր պատճառը:

- Երեւի իմ ասածը, որ մենք լավ կանգնած ենք: Ադրբեջանը հանկարծ թող չկարծի, որ Հայաստանում իշխանափոխություն է, ապա պետական կառույցները չեն աշխատելու: Իշխանափոխությունը կապ չունի պետական կառույցների աշխատելու հետ, Արցախի բանակը ողջ ուժով հսկում է սահմանը:

- Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները ինչպե՞ս կանդրադառնան ղարաբաղյան հարցի կարգավորման, ինչպես նաեւ սահմանային իրավիճակի վրա:

- Երբ որ մեր ժողովուրդը 90-ական թվականներին կարողացավ դիմակայել Ադրբեջանի ագրեսիային, Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում էր մեզ, եւ փաստորեն ինչ ստացվեց, միջազգային ուժերը հաշվի նստեցին Արցախի հարցի հետ՝ փաստացի ձեւով: Այսինքն՝ վատ չընդունվեց, երբ որ մենք մեկը մյուսի հետեւից ոչնչացնում էինք մեզ սպառնացող կրակակետերը եւ ազատագրում մեր պատմական տարածքները: Բոլորը, ընդհանրապես այս ամբողջ պատերազմի ընթացքում գիտեին, որ այստեղ ամբողջ հայ ժողովուրդն է, ոչ միայն արցախահայությունը եւ հայ ժողովրդին ամբողջ աշխարհը մեկ ուրիշ ձեւ սկսեց հարգել եւ պատկառանքով նայել: Ես հիշում եմ՝ բոլորը հպարտ էին, որ հայ են: 25 տարուց ավելի է, երբ հայը արդեն ընկճված է ամեն տեղ, թե՛ Հայրենիքում, թե՛ Արցախում, ամեն տեղ, իր հայրենիքում, սփյուռքում հայը ընկճված է, որովհետեւ Հայաստանում ծանր էր դրությունը: Այս թավշյա հեղափոխությունը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ հայ ժողովուրդը եզակի ազգերից, ժողովուրդներից մեկն է աշխարհում, որ իրավունք ունի իր խոսքն ասելու ընդհանրապես ոչ միայն հայրենիքում այլ՝ ամբողջ աշխարհում: Այս տեսանկյունից շատ բարենպաստ պայմաններ են ստեղծված՝ Արցախի հարցը մեր ազգային գաղափարներից ելնելով լուծելու համար: Ինչու, որովհետեւ աշխարհը նորից հաշվի է նստելու մեր հետ եւ հարգանքով է վերաբերվելու մեզ: Այլեւս այն անհարգալից վերաբերմունքը, որ ցույց էին տալիս հայերի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, չի լինելու:

Ի՞նչ էր մեր վիճակը արտաքին հարաբերություններում, մենք չունեինք ընդհանրապես արտաքին հարաբերության փաստացի կառույց, նրանք բոլորը անձնավորված, իրենց համար էին աշխատում՝ արդեն երկու տասնամյակից ավելի է, մենք չունեինք փաստացի ղեկավար, առաջին դեմք, որ կարողանայինք ապավինել նրան, որպես գերագույն գլխավոր հրամանատար, մենք չունեինք նորմալ գերատեսչություններ, որ կարողանային երկրի ներքին տնտեսական կառույցներով զբաղվեին: Փոխարենը մենք ունեինք ապիկար, թալանչի, թուլամորթ եւ ոչ ադեկվատ, ոչ համարժեք իշխանություն: Ես սա միշտ եմ ասել, երբ իրենք թախտի վրա էին: Այսպիսին էր մեր իշխանությունը եւ փա՛ռք մեր ժողովրդին, փա՛ռք մեր երիտասարդությանը, գլուխ եմ խոնարհում, որ կարողացան անել այն, ինչ մենք չկարողացանք 88-ին անել, իրենք այս անգամ արեցին: 88-ին մենք ազգային զարթոնք ունեցանք, ազգային իշխանություն չունեցանք: Հիմա այս երիտասարդությունը հաստատապես կունենա ազգային իշխանություն:

- Պարոն Բադասյան, հնարավոր համարո՞ւմ եք նոր իրավիճակ ստեղծվի եւ Արցախը նույնպես դառնա բանակցության կողմ:

- 94 թվականին ստորագրվեց ստորացուցիչ պայմանագիր: Կապիտուլյացիայի փոխարեն մենք զինադադարի պայմանագիր ստորագրեցինք, սակայն Արցախը կողմ էր այն ժամանակ: Բայց երբ Քոչարյանը եկավ Հայաստան, միայն իր անձին համադրեց ողջ Արցախը, երբ ինքը արդեն, որպես Հայաստանի նախագահ, բանակցող կողմ էր եւ ինքը միաժամանակ լկտիաբար հանդիսացավ նաեւ Արցախի կողմը: Սա լկտիության վերջին աստիճանն էր: Եւ երրորդ նախագահի կողմից դա շարունակվեց, ինչու, որովհետեւ իրենք ոչ մի արժանիք չունեին իշխանությունը պահելու համար, իշխանությունը պահելու համար իրենք միայն Արցախի հարցն էին պահում եւ մոնոպոլիզացրել էին Արցախի հարցը եւ իրենք դրա համար կնքեցին խայտառակ մադրիդյան սկզբունքների պայմանագիր, Կազանյան համաձայնագիրը: Ռոբերտ Քոչարյանը դեռ շարունակում է լկտիաբար երեւալ քաղաքական արենայում եւ համեմատել իշխանությունը ճամպրուկի հետ: Այո, իշխանությունը ճամպրուկ չէ, բայց Քոչարյանը պետք է իմանա՝ ճամպրուկի հետ այստեղ կապ չունի իշխանափոխությունը: Նա նաեւ պետք է իմանա, որ իշխանությունը հենց ինքն է ճամպրուկ համարել, որովհետեւ պետական գումարները լցրել էր ճամպրուկը եւ հեռացել, ինքը պետք է իմանա, որ այդ ճամպրուկը պետք է մի օր ետ վերադարձնի, իսկ այդ ճամպրուկի պարունակությունը քիչ չի: Դա այն ժամանակվա մեր պետության 4.5 տարվա բյուջեն է, այսինքն՝ 4.5 միլիարդ ինքը գողացել է եւ սա լկտիության վերին գագաթնակետն է, որ ինքը դեռ փորձում է երեւալ քաղաքական արենայում եւ կարծիք հայտնել, ինքը իրավունք չունի, պետք է սպասի իր դատաստանին:

- Պարոն Բադասյան, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը որպես ՀՀ պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու նշել է Դավիթ Տոնոյանի անունը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս թեկնածությանը:

- Ես չեմ կարող անձնավորել: Ես կասեի, որ գոյություն ունեցող կադրերից ոչ մեկը չլինի, իհարկե բացառություններ կարող են լինել: Բայց ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ով կլինի Պաշտպանության նախարար, ես կարծում եմ, որ նոր իշխանության որդեգրած կուրսն է կարեւոր, թե ինչ կուրս է որդեգրելու եւ ինչ համակարգ է որդեգրելու, սա է կարեւոր: Իհարկե, անձը կարեւոր է, բայց ես չեմ ուզում մտնել դրա մեջ, որովհետեւ դա կարեւոր չէ մեր ժողովրդի համար, մեր ժողովրդի համար կարեւոր է իշխանության որդեգրած կարեւորագույն քաղաքականությունը: Կարեւոր է, որ մեր իշխանությունները, Հայաստան պետությունը ընդունի վերջնականապես ազգային գաղափարախոսություն, այսինքն՝ հայեցակարգ ընդունի պաշտպանության բնագավառում. եթե դա ընդունվի, արդեն ամեն ինչ ասվելու է: Այդտեղ լինելու է թե՛ պաշտպանությունը, թե՛ կրթությունը, թե՛ մշակույթը, թե տնտեսությունը, ամեն ինչ լինելու է, միայն թե հեղափոխությունը հաղթանակի եւ Նոր Հայաստան ստեղծվի, նոր իշխանություն, նոր համակարգ գա:

Տպել
9672 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին