Ռուսական մամուլը «փափկել է»՝ ՀՀ վարչապետի ընտրությանն ընդառաջ

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ռուսական մամուլի եւ փորձագետների կողմից ներկայացվում էին առնվազն երկիմաստ լույսի ներքո: Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներն ապրիլի 29-ին հանդիպումներ ունեցան վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչների հետ:

Ռուսական ԶԼՄ-ների եւ փորձագետների շրջանում նախորդիվ տարածված կարծիքի համաձայն՝ Հայաստանում փաստացի երկիշխանություն է: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ այդ պայմաններում Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նրա տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ Կարեն Կարապետյանի:

Ինչեւէ, ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում կողմերը հստակ պարզեցին, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժելու շարժման վերջնական հաղթանակի եւ իշխանափոխության արդյունքում: Լրագրողների հետ հանդիպմանը հաջորդած զրույցի ընթացքում Փաշինյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն ճանապարհով: Հայաստանը, պատգամավորի կարծիքով, պետք է մնա ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ: Դրա մասին նա արդեն հայտարարել էր նախորդ օրը Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում:

Կարեն Կարապետյանի հետ հանդիպած Կոնստանտին Զատուլինը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ոչ մի ուղղորդում չի եղել:

«Մենք ոչնչի չենք դրդել Կարապետյանին, ցանկանում էինք աջակցել նրան վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանատվության տեսանկյունից»,- ասել է Զատուլինը, ապա հավելել, - «Ռուսաստանը աջակցում է իր դաշնակից Հայաստանին եւ աջակցելու է Հայաստանի ցանկացած օրինական կառավարության»:

Առաջին հայացքից այս հանդիպումները որեւէ նորություն չմտցրեցին իրադարձությունների զարգացման մեջ: Սակայն այս հանդիպումներից հետո ռուսալեզու ԶԼՄ-ների եւ փորձագետների շրջանում կտրուկ դրական փոփոխություն նկատվեց դեպի գնահատականների անաչառությունը:

Ապրիլի 24-ին «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի կայքում հրապարակվել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի ինստիտուտի տարածաշրջանային խնդիրների կենտրոնի ղեկավար Նանա Գեգելաշվիլիի հոդվածը, որում նա գալիս է եզրակացության, որ «Հայաստանը արտաքին քաղաքականությունում ընտրություն է կատարում դեպի Արեւմուտքը՝ կարծելով, թե դա կնպաստի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը», ինչն էլ, ըստ հեղինակի, կապահովի Երեւանի ավելի ընդգրկուն մասնակցել արեւմտյան կառույցներում:

«Վալդայի» կայքում դրվող հոդվածները արտահայտում են հեղինակի անձնական կարծիքը, ինչի մասին հատուկ նշում կա յուրաքանչյուր հոդվածի վերջում: Այսինքն՝ կայքը եւ ակումբը պատասխանատվություն չեն կրում արտահայտած մտքերի համար: Այդուհանդերձ, ռուսաստանցի խորհրդարանականների հանդիպումներից հետո բանավեճի ակումբի կայքում տեղադրվեց արդեն Ալեքսանդր Իսկանդարյանի հոդվածը, որում հեղինակը՝ մայիսի մեկի ընտրությունների հնարավոր տարբերակների վերլուծությանը զուգահեռ գալիս է եզրակացության, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հատկապես Ռուսաստանի նկատմամբ, կպահպանվի:

Ռուսական հեռուստատեսությունը, որը մինչ այդ լավագույն դեպքում սահմանափակվում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների թվարկմամբ, սկսեց դրական երանգ տալ հայկական բողոքի ալիքին: Մասնավորապես՝ НТВ հեռուստաալիքն իր ռեպորտաժում հենց առաջին նախադասությամբ հայտնում է, որ Հայաստանում կատարվողը գունավոր հեղափոխություն չէ: Հատուկ շեշտվում է բողոքի ակցիաների խաղաղ բնույթը: Անդրադարձ է կատարվում անգամ Հանրապետության հրապարակի մաքրության պահպանմանը: Շարժումը, ընդհանուր առմամբ, դրական գնահատականի է արժանանում, թերեւս այն պատճառով, որ բոլոր հարցվածները հայտնում են՝ բողոքը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ կրում է բացառապես ներքին բնույթ:

«Միր» միջպետական հեռուստաալիքը, ներկայացնելով բողոքի, ըստ էության, անծանոթ եւ նոր՝ խաղաղ մշակույթը, փոքր-ինչ ավելի խորքային անդրադարձ է կատարում բողոքի սոցիալական եւ տնտեսական բաղադրիչների վրա: Հաղորդման ընթացքում նշվում է, որ բողոքի պատճառներից մեկն այն է, որ վերջին 10 տարում Հայաստանում աշխատավարձերն իրոք աճել են, սակայն աճել են նաեւ ծախսերը: Հատուկ անդրադարձ է կատարվում նաեւ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի կազմում մնալու միտման մասին:

Հայաստանի վարչապետի ընտրությանն ընդառաջ ռուսական մեդիադաշտում նկատվում է որոշակի զգուշավորություն: Ռուսական հեռուստաալիքները, եւ առհասարակ բոլոր պետական հեռուստաընկերությունները կատարում են հասարակության լայն շրջանակներին պաշտոնական տեսակետը հասցնելու ֆունկցիան: Ապրիլի 29-ի հաղորդումների տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ-ում գիտակցում են՝ իրենք կարող են կորցնել անձնական բնույթի լծակներով կառավարելի ու կանխատեսելի ՀՀ իշխանությանը՝ ամենայն հավանականությամբ, արդեն իսկ կորցրել են: Մոսկվան կշարունակի, իհարկե իր ձեռքում պահել օբյեկտիվ ռազմաքաղաքական լծակները, ինչպիսին օրինակ Հայաստանի անվտանգության ապահովումն է եւ դա միանգամայն նորմալ երեւույթ է՝ Ռուսաստանն, ի վերջո, մեր ռազմավարական դաշնակիցն է: Հարաբերությունները քաղաքական դաշտ տեղափոխելով ճանապարհ է բացվում արտաքին քաղաքականության իրական ճկունության համար՝ թե՛ կոմպլեմենտարիզմի, թե՛ «ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականության տեսանկյունից:

Տպել
4865 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի