Դատարկ խոսակցություն է՝ ավարտել է, չի ավարտել. նախկին ռեկտորը՝ Փաշինյանին հեռացնելու մասին

Թավշյա հեղափոխության օրերին, երբ որոշ մարդիկ փորձում էին #Իմքայլը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կենսագրության մեջ սեւ բիծ գտնել ու դա տարածել հանրության հնարավորինս լայն շրջանակներում, ասպարեզ բերվեց ընդդիմադիր գործչի՝ բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու հարցը:  

Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներն առաջին անգամը չէ, որ դիմում էին այս կռվանին, ու նա նախկինում էլ պարզաբանումներ է ներկայացրել չեղած դիպլոմի առնչությամբ: Այս անգամ, սակայն թեման շատ ավելի մեծ արձագանք ստացավ, բայց հատկանշական է, որ բուհի ավարտական փաստաթղթի կարեւորությունն ընդգծող կարծիքները չափազանց անհամարժեք էին դիպլոմի գոյությունը խիստ երկրորդական համարող մեկնաբանություններում ու, ի վերջո առաջինները փոշիացան երկրորդների առատության մեջ:

Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողները հանդես էին եկել հայտարարությամբ՝ պահանջելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել ԵՊՀ դիպլոմ: «1995 թվականին ԵՊՀ ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին հեռացրել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսից: Համալսարանի ղեկավարության պատճառաբանությունը դասապրոցեսից բացակայություններն էին։ Այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայ մամուլի պատմության մեջ առանցքային դեր ունի` կասկած անգամ լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանը մեր ժամանակի լավագույն լրագրողներից է, իսկ վերջինիս հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն երկու տասնամյակ հայաստանյան ամենապահանջված լրագրերից մեկն է: Եվ քանի որ միջազգային փորձում էլ առկա են դեպքեր, երբ համալսարանից հեռացված ուսանողին տարիներ անց բացառության կարգով հանձնում են դիպլոմ, մենք` ներքոստորագրյալներս, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանից, ապա վերջինիս միջնորդությամբ ԵՊՀ ղեկավարությունից խնդրում ու պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել Երեւանի պետական համալսարանի դիպլոմ: Մենք արժանի ենք համարում, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լինի մեր ֆակուլտետի շրջանավարտ»,- ասվում է տարածված հայտարարության մեջ, որի տակ ստորագրողերի ցուցակը, կարծես թե, անվերջ է:

Ուսանողներից մեկը, հակադարձելով «էդ դիպլոմը Նիկոլին պետք չէ» տիպի կարծիքներին, պարզաբանեց նախաձեռնության իմաստն ու նպատակը. «Էս ստորագրահավաքի իմաստն այն է, որ մենք ամեն առիթով համալսարանի ղեկավարությանը հիշեցնելու ենք իրենց` հնուց եկող անարդարությունների մասին, հիշեցնելու ենք, որ ամաչեն, եթե իհարկե էդ հատկությունն ունեն: Անգամ եթե Նիկոլին խնդրել են, ու նա չի վերցրել դիպլոմը, մեկ է` պետք է պահանջել, որ հանձնեն, զանգեն խնդրեն, ու թեկուզ նա էլի չվերցնի: Սա էլ է ակցիա, սա էլ է արդարություն պահանջելու ձեւ»:

Ֆեյսբուքյան իր էջում թեմային անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով. «Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի՝ ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ «զաչոտնիկը»։ 1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան, իսկ 1995 թվականին՝ հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։ Ուսումնառության ընթացքում, որը, ըստ էության, անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառության հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար։)»:

Ավելի ուշ հրապարակվեց Երեւանի պետական համալսարանի արձագանքն ու պատրաստակամությունը՝ սահմանված կարգով Փաշինյանին հանձնել ԵՊՀ դիպլոմ: Բուհի ֆեյսբուքյան էջում նշվում է. «Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաեւ մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երեւանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը՝ ըստ ընթացակարգի՝ վերականգնման եւ դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Միեւնույն ժամանակ Երեւանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից»:

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է. «Եթե ես ցանկանայի վերցնել իմ դիպլոմը, այս 23 տարվա ընթացքում կվերցնեի»:

Այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվել է Երեւանի պետական համալսարանից, բուհը ղեկավարել է Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայիս նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Գոնե այսօր նա համարո՞ւմ է, որ ուսանողի նկատմամբ անարդարացի են վարվել: Մեզ հետ զրույցում նախկին ռեկտորը վստահեցրեց, թե Նիկոլ Փաշինյանին բուհից հեռացնելու մասին տեղեկություն չունի, հետեւաբար՝ չի կարող խոսել արդարացի կամ անարդարացի լինելու մասին: «Բոլորովին տեղյակ չեմ, որովհետեւ ուսանող լինելը եւ չլինելը տվյալ բուհի կանոնադրությամբ է որոշվում՝ թե որ դեպքում են հեռացնում, որ դեպքում են տեղափոխում հաջորդ կուրս: Ես չգիտեմ՝ որ ժամանակ, ինչ հրամանով է նա հեռացվել համալսարանից, որովհետեւ ուսանողին հեռացնելու հարցը առաջին հերթին ֆակուլտետի դեկանատում է քննարկվում, հետո համալսարանի ուսումնական մասն է նայում, ապա գնում է պրոռեկտորին եւ ռեկտորին միայն մնում է ստորագրել: Ես տեղյակ չեմ՝ ինչ հրաման է եղել, ինչի համար եւ այլն: Վերջերս լսել եմ, որ ինքն ասում է՝ քաղաքական: Ես չեմ հիշում, որ քաղաքական մոտիվներով իմ ժամանակ համալսարանից որեւէ ուսանող հեռացված լինի: Ուղղակի տեղյակ չեմ, եթե մանրամասն ուսումնասիրեմ գործը, գուցե կարողանամ ասել: Փաշինյանի ազգանունը ես լսել եմ բավականին ուշ, երբ հիմնել է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Նա համալսարանում երբ է սովորել եւ այլն, տեղյակ չեմ եղել»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա, այդուհանդերձ, ավելացրեց. «Ինձ թվում է՝ դատարկ խոսակցություններ են՝ մարդը ավարտել է, չի ավարտել: Ի՞նչ նշանակություն ունի: Պատմությունը գիտի այնպիսի գիտնականների, որոնք ընդհանրապես բարձրագույն կրթություն էլ չեն ունեցել, բայց ակադեմիկոս են եղել, հերոս են եղել եւ այլն: Այդպիսի օրինակներ շատ կան»:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 1-ի համարում:

Տպել
18835 դիտում

Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը

Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով

ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին