Երաշխիքը հրապարակում կանգնած ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանը՝ Գեւորգ Պետրոսյանին

Վարչապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց ՀՀ-ում մի շարք խնդիրների լուծման երաշխավորը կլինի ժողովուրդը: Նա ընդգծեց, որ այն ժողովուրդը, որը կարողացավ առանց բռնության հեղափոխություն կատարել, այլեւս երբեք թույլ չի տա, որ իշխանությունները վատ ղեկավարեն երկիրը՝ անկախ նրանից, թե ով կլինի այդ իշխանությունը: Այս պահին ԱԺ-ում ընթանում է հատուկ նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի երկրի վարչապետը եւ վարչապետի թեկնածուն նման միտք արտահայտեց՝ պատասխանելով Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին: Պետրոսյանի հարցը հետեւյալն էր.

«Շատ լավ գիտեք, որ Հայաստանում բնակչության սոցիալական վիճակն աղետալի է, արտագաղթը շարունակվում է, եւ այս ամենացավալի երեւույթներին նպաստող մի քանի տասնյակ պատճառների եւ պայմանների շարքում, իմ խորին համոզմամբ առանձնակի տեղ ունեն հանրապետությունում իրականացվող հարկային տեռորը, մաքսային տեռորը եւ ամենակարեւորն արդարության բացակայության եւ արդարադատության անմատչելիության մթնոլորտը: Այն, որ ժողովուրդը Ձեզ հավատում է, ապացույցն այն է, որ Դուք հիմա այդտեղ եք կանգնած: Բայց բացի ընդհանուր հավատը՝ պետք են նաեւ երաշխիքներ: Արդյո՞ք մենք հույս ունենանք, որ Ձեր ընտրվելու դեպքում մենք այլեւս չենք ապրելու այն Հայաստանում, որտեղ մարդը ցածրագույն արժեքն է, որտեղ մանր ու միջին բիզնես ուղղակի կեղեքվում է հարկային մարմինների կողմից, որտեղ իր հանապազօրյա հացը հայթայթելու համար սահմանից ընդամենը 1 արկղ մանդարին կրողը ենթարկվում է հալածանքների, եւ մաքսային մարմինն ավելի դաժան է, քան գերեվարված հակառակորդի զինվորի նկատմամբ գերեվարած զինվորի վերաբերմունքը: Եվ ի վերջո արդյո՞ք մենք չենք ապրի այն Հայաստանում, որտեղ ձու գողացողն անազատության մեջ է, ձի գողացողը՝ ազատության, փառքի մեջ: Երաշխիքն է պետք, ոչ թե՝ խոստումը, մենք խոստումներ շատ ենք լսել: Երաշխիք՝ ինչպիսին պետք լինի իմ նկարագրած վիճակի հանգուցալուծումը Ձեր օրոք»,- հարցրեց նա:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Եթե նկատեցինք, ես տեղի ունեցող քաղաքական պրոցեսների ամենամեծ եւ կարեւոր պահանջը համարեցի արդար Հայաստանը: Եվ ես ձեզ հետ համաձայն եմ, որ դա ամենաօրախնդիր խնդիրներից մեկն է: Երաշխիքները պետք է ստեղծվեն հընթացս: Ես մի բան եմ ուզում ասել. տեսեք այս ամբողջ շարժումն ի՞նչ իմաստ կունենա... դուք պատկերացնո՞ւմ եք՝ մենք այսօր պայքարում ենք մարդկանց հիասթափության, հուսահատության դեմ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին կլինի մարդկանց հուսահատությունն ու հիասթափությունը, եթե հանկարծ փոփոխություններից հետո պարզվի, որ ձեր ասած բոլոր արատավոր երեւույթները կամ առնվազն դրանց մի մասը շարունակում են գոյություն ունենալ: Բա այս ամեն ինչը ինչի՞ համար էր:

Երաշխիքը գիտե՞ք՝ ընդհանրապես, ես կարծում եմ, որ հիմա մենք ունենք ամենակարեւորը երաշխիքը: Եվ այդ երաշխիքն այս դահլիճում չէ: Երաշխիքը հրապարակում կանգնած ժողովուրդն է, որը ասել է, որ այլեւս չի հանդուրժի, ես լինեմ, դուք լինեք, որեւէ ուրիշ մեկը լինի, աջ-ձախ չի լինելու: Վե՛րջ: Հայաստանում իշխանության տերը ժողովուրդն է: Այն իշխանությունը, որը հոտառությունը կորցրեց, ով ուզում է լինի, դա անուն ազգանունի խնդիր չէ, կուսակցության խնդիր չէ, նա տապալված է Հայաստանում: Ամենամեծ երաշխիքը դա է՝ ակտիվ ժողովուրդը, հաղթած ժողովուրդը, հաղթած քաղաքացին: Մնացածը օրենսդրական եւ քաղաքական կարգավորումների խնդիր է:

Հայաստանում մաքսային համակարգի ամենամեծ պրոբլեմը գիտեք ո՞րն է: Որ կարող է մարդը մեկ էլ ինչ-որ բան ներկրի, ամեն ինչ նորմալ, թղթերը նորմալ եւ այլն, ասեն՝ չես կարող: Ասի՝ ինչո՞ւ: Ասեն՝ տենց. այսինքն՝ օրենքով կարող ես, իրավունքով կարող ես, բայց փաստացի չես կարող: Արդեն ասացի, որ դա վերանալու է: Ընդ որում, վերանալու ոչ թե որովհետեւ մենք ինչ-որ մարդկանց հետապնդելու ենք, ձախողելու ենք, սնանկացնելու ենք, բացարձակապես: Մենք ընդամենը դե ֆակտո գոյություն ունեցող արգելքները վերացնելու ենք: Եվ դա անելու ենք հրապարակային եւ թափանցիկ: Ինչ ասացիք, կիսում եմ:

Հարկային համակարգի հետ կապված ուզում եմ մի նրբություն էլ նկատել: Մարդը ավելի տեռորի ենթարկված է զգում, երբ ոչ միայն զգում է, որ իր վերջին կոպեկը տանում են, այլեւ որ զգում է, որ այդ կոպեկը չի ծախսվում արդյունավետ իր պետության կարիքների եւ նպատակների համար: Այդ տեռորի զգացումը միայն նրանից չէ, որ մարդ զգում է, որ վճարում է: Նաեւ նրանից է, որ տեսնում է՝ իր վճարած գումարը տեղ չի հասնում»,- ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց Փաշինյանի պատասխանին:

«Մենք հավաստիության կանխավարկածով ենք վերաբերում Ձեր պատասխանին եւ լիահույս ենք, որ Ձեր ղեկավարած պետությունում դատական ակտերը չեն կայացվի դատարանների խորհրդակցական սենյակներից դուրս, որ մարդիկ կհավատան իշխանությանը: Եվ ամենամեծ խայտառակությունը ոչ թե այն է, որ օտարերկրյա դեսպանատների մոտ ժողովուրդը հավաքվում եւ բողոքի ակցիա է անում, այլ ամենամեծ խայտառակությունն այն է, որ մի բուռ ազգն ապրում է սովի ու հուսահատության մեջ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց.

«Ես ուզում եմ հետեւյալն ասել, որ, այնուամենայնիվ արձանագրենք, որ մենք հիմա խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին, որի առաջիկա ամենակարեւոր խնդիրը լինելու է ընտրությունների կազմակերպումը, որով կձեւավորվի ժողովրդի լիակատար վստահությունը վայելող խորհրդարան: Այդ խորհրդարանում ուժերի բաշխվածության արդյունքում կձեւավորվի կառավարություն, որը եւ կլուծի այդ խնդիրները: Իհարկե, ժամանակավոր կառավարությունը նույնպես իր գործունեության ժամկետում եւ ծավալներում արագ եւ օպերատիվ կլուծի բազմաթիվ հարցեր, որոնք շատ երկար տարիներ չեն լուծվել: Ընդհանրապես ես, կիսելով ձեր ձեւակերպումը, ուզում եմ պաշտոնապես պարտավորվել հետեւյալը. հարկային-ոչ հարկային որեւէ տեռոր ՀՀ քաղաքացիների նկատմամբ այլեւս չի լինելու եւ չի կարող լինել: Այդ էջը փակված է: Ոչ թե ես եմ երաշխավորը կամ որեւէ քաղաքական գործիչ, այդ երաշխավորն ազատագրված ժողովուրդն է»:

Տպել
3045 դիտում

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի