Հայաստանում մնացել է ընդամենը 50 աթոռ՝ Բաղրամյան 19-ում, իշխանությունն այստեղ է. թարմացված

21:45- Նիկոլ Փաշինյանը խնդրեց ծափահարել ու ողջունել ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԵԼՔ խմբակցությանն ու ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, ով միակն էր իրենց կուսակցությունից, որ կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Հանրահավաքն ավարտվեց՝ վաղվա գործողությունների պլանը կրկին անգամ ներկայացնելով:

21:40- «ՀՀԿ-ն այլեւս բարոյապես գոյություն չունի, եթե անգամ փողոցում մի տեղ տեսնեք հանրապետականի որեւէ պատգամավորի, չնկատելու տվեք, որովհետեւ իրենք այսուհետ գոյություն չունեն: 

Հայաստանում ավելի քիչ փողոց կա, քան այստեղ մարդիկ, եթե միայն այս բոլոր մարդիկ էլ լծվեն այդ գործին, ՀՀ-ում այլեւս բաց փողոց չի մնա:

Ես ուզում եմ խոնարհվել ձեր առջեւ: Ես երեկ եմ ասել, որ ինչ պետք է այսօր տեղի ունենար ԱԺ-ում, այդքան էական չէ: Ինչքան երկարում է այս պրոցեսը, այդքան հայտնի է դառնում Հայաստանն աշխարհում ու շուտով կդառնա աշխարհի իդեալը: ՀՀ-ի վարկանիշն աշխարհում երբեք այսքան բարձր չի եղել, ինչքան այսօր:

ԱԺ-ն, կառավարությունը այժմ երկրորդական բաներ են, որովհետեւ այժմ աշխարհի ուշադրությունն այս հրապարակի վրա է, ու աշխարհում շարունակում են զարմանալ՝ ինչպիսի քաղաքակիրթ, ինչպիսի զուսպ ազգի հետ գործ ունեն:

Այսուհետ աշխարհում հայերի անունը ասոցացվելու է հաղթանակի, սիրո, արժանապատվության հետ, մենք հպարտ ենք, որ հայ ենք, որ ՀՀ քաղաքացի ենք:

Վաղը առավոտվա 8:15-ից տոտալ գործադուլ ու տոտալ դասադուլ, շրջափակում ենք հաղորդակցության բոլոր միջոցները՝ երկաթուղին, օդանավակայանն ու փողոցները, ամեն ինչ, ՀՀ քաղաքացիները դուրս են գալիս պահանջով, որ իրենց թեկնածուն դառնա վարչապետ: Երեկոյան ժամը 19:00-ին կրկին ռեկորդային հանրահավաք է տեղի ունենալու: Այսօրվա հանրահավքը ռեկորդայինն է այս բոլոր օրերի մեջ,-շարունակեց Փաշինյանը:  

21:30- «ՀՀԿ կուսակցության գործողություններին հաջորդում է մեր հակաքայլը՝ վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ ու դասադուլ, վաղը շրջափակվում են բոլոր փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ես դիմում եմ որպես ժողովրդի թեկնածու՝ բոլոր պետական ծառայողներին վաղը հայտարարում ենք տոտալ գործադուլ:

Այս պայքարը չի կարող չավարտվել հաղթանակով, չկա այդպիսի տարբերակ, ուղղակի գոյություն չունի: Վաղը կարիք չի լինի փողոցը փակելու համար որեւէ մեկից ներողություն խնդրել, որովհետեւ Հայաստանում արդեն գրեթե չեն մնացել մարդիկ, որոնք կողմ չեն այս հաղթանակին»:

21:24- «Աներեւակայելի է, որ 250 հազար մարդ առավոտից այստեղ սպասում է, սա նշանակում է՝ սա ուրիշ Հայաստան է, մեր հաղթանակն ապահովված է: Այս ուրիշ Հայաստանում մնացել է ընդամենը 50 հատ աթոռ՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող, մնացած ամբողջ Հայաստանը ՀՀ քաղաքացու լիիրավ իշխանության ներքո է: Այսօր ՀՀԿ-ի պահվածքն ուներ բացառապես պրովակացիոն բնույթ, նրանք ուզում էին հասնել նրան, որ թեկնածուն ու ժողովուրդն ափերից դուրս գան, գրոհներ անեն, բայց մենք դիակապտությամբ չենք զբաղվում, քաղաքական այդ մեռելը ընդհանրապոս արժանի չէ մեր ուշադրությանը: Ու եթե խոսք է գնում բանակցությունների մասին, պաշտոնապես հայտարարում եմ՝ բանակցությունները կարող են վերաբերվել միայն ՀՀԿ կուսակցության հուղարկավորությանն ու հոգեհացին: Ես ուզում եմ հստակ գնահատենք տեղի ունեցածը, այսօր ՀՀԿ-ի քվեարկությունն ունեցել է նույն բովանդակությունը, ինչ ուներ մեր առեւանգումը Արցախի փողոցից:

Մենք նույնիսկ կես մմ հետքայլ անելու տարբերակ ու հնարավորություն չունենք, մենք պետք է գնանք առաջ՝ ազատագրելու մեր հայրենիքի նույնիսկ ամենափոքր միլիմետրը: ՀՀ-ում այսօր չկա մի ուժ, որը կարողանա դիմակայել ձեզ: Ես դիմում եմ ոստիկանությանը՝ մի կողմ թողնել ամեն ինչ ու խառնվել ցուցարար ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

21:22- Ծափերի, վանկարկումների ներքո մոտեցավ նաեւ Սասուն Միքայելյանը:

21:20- Հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր քաղաքացիներ են, նրանց մոտեցավ Նիկոլ Փաշինյանը: Հարթակին հասնելուն պես հազարավոր մարդիկ տոնական տրամադրություն ստեղծեցին՝ վանկարկելով «հաղթանակ» ու բաց թողեցին հրավառություն: Հրապարակում են ՀՀ բոլոր մարզերից եկած մարդիկ:

21:16- Փաշինյանը դեպի հրապարակ տանող ճանապարհն անցնում է ոտքով, փողոցներում անասելի աղմուկ է, «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներ, շարունակ ավելացող բազմություն:

21:11- Այսօր կեսօրից էլ շուտ Հանրապետության հրապարակում հավաքված ու ողջ օրվա ընթացքում դրսում սպասող հազարավոր քաղաքացիներին է մոտենում Նիկոլ Փաշինյանը:

Մեկնարկելու է հերթական հանրահավաքը: Մարդկանց թիվը գնալով ավելանում, Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակին է մոտենում բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ, «Նիկոլ, վարչապետ» վանկարկումների ներքո, նրան ուղեկցում է կինը:

Տպել
7979 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են