Իրավիճակը սրված է. ՊԵԿ-ը փոխում է ռեժիմը՝ մաքսային ծառայությունը կաշխատի 24 ժամ

02/05/2018 schedule14:57

Չնայած ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ապահովել բիզնեսի անխափան գործունեությունը: Այս մասին ասվում է ՊԵԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Սահմանային անցակետերը, որպես մաքսային հսկողության գոտիներ, շարունակում են իրականացնել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները, որոնց իրագործումը, սակայն, էապես դժվարացել է անցակետերին հարող ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու փաստով պայմանավորված: Հետեւաբար, մաքսային ընթացակարգերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, ընդառաջ գնալով բիզնեսի առաջարկին, ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունն անցնում է 24-ժամյա սպասարկման աշխատանքային ռեժիմի, որի դիմաց, ի դեպ, կոմիտեի նախագահի հրամանով բիզնեսից օրենքով սահմանված լրացուցիչ մաքսային վճարներ չեն գանձվելու:

Ինչ վերաբերում է մայիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում մաքսային ծառայության վերաբերյալ հնչեցրած բացասական որակումներին, ապա, ինչպես նախկինում եւս հրապարակվել է, վերջին 1,5 տարվա ընթացքում մաքսային համակարգում նշանակալի բարեփոխումներ են իրականացվել: ՊԵԿ-ը նախաձեռնել է բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ, որոնց հիմքում ընկած են բարեխիղճ տնտեսվարողների համար մաքսային հսկողությունը հնարավորինս աննկատ դարձնելու, սահմանահատումը պարզեցնելու եւ արտաքին տնտեսական գործունեությունը խթանելու մոտեցումները: Ներդրումային միջավայրի բարելավման նպատակով պարզեցվել են մաքսային ընթացակարգերը:

Բարեփոխումների այդ տրամաբանությամբ համալիր միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես՝ գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, մշակվել են ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման եւ մաքսային մուտքի անդորրագրերի էլեկտրոնային համակարգերը, ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում:

Ֆիզիկական անձինք այլեւս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ մաքսային մարմնի կողմից ձեւակերպումներն իրականացվում են առանց լրացուցիչ վճարի: Ներդրվել է մաքսային ձեւակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ: 2018թ.-ից ՊԵԿ-ը հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ՝ petekamutner.am պաշտոնական կայքէջում գործարկվում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը», - ասված է հայտարարությունում:

Տպել
5566 դիտում

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)