56 ավազակ, որոնք ընդդիմացան ժողովրդի կամքին. Liberation-ը՝ ԱԺ-ում քվեարկության մասին

«Այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը տապալեց մեծ թափ հավաքած բողոքի գործողությունների առաջնորդի ընտրությունը վարչապետի պաշտոնում, Հայաստանն ընկղմվեց քաղաքական ճգնաժամի մեջ»,- գրում է CNN-ը:

Ամերիկյան ամենաահեղիանակավոր լրատվամիջոցներից մեկի լրագրողները մեջբերում են Chatam House վերլուծական կենտրոնի փորձագետ Լոուրենս Բրոերսի խոսքերը․ «Հայերը հասկանում են, որ Խորհրդային Միության փլուզումից հետո որպես ժողովրդավարության ցուցափեղկ ընկալվող իրենց երկիրը հայտնվել է լճացման մեջ: Դրա պատճառը խոր արմատներ ձգած օլիգարխիան է: Այդ ամենի հետեւանքով երկրի քաղաքացիներից շատերը գերադասում են արտագաղթել»:

«Ժողովրդավարությունը վերադառնում է Հայաստան»,- գրում է The New York Times-ը` նշելով հայաստանյան բողոքի գործողությունների պատճառներից մի քանիսը․ «Անկախացումից ի վեր երկրի բնակչության գրեթե մեկ երրորդն արտագաղթել է: Սերժ Սարգսյանի իշխանությունը չկարողացավ կանգնեցնել այդ գործընթացը, դրան էլ գումարած՝ գործազրկության ցուցանիշը հասել է 20 տոկոսի»:

«56 ավազակ, որոնք ընդդիմացան ժողովրդի կամքին»,- հայաստանյան իրադարձությունների եւ մասնավորաբար, երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության մասին պատմող հրապարակումն այսպես է վերնագրել ֆրանսիական Liberation-ը:

«Հայաստանյան վերնախավը շարունակում է կառչած մնալ իշխանությունից»,- գրում է այսօր շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականը: Թերթի թղթակից Մարկուս Ակերետը նշում է, որ հանրապետականները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են պետության համար վտանգ ներկայացնելու մեջ, գրում է Ազատությունը:

«Հանրապետականների այդ հարձակումները, սակայն է՛լ ավելի են մեծացնում այդ վառ քաղաքական գործչի ժողովրդականությունը` դրա հետ մեկտեղ բացահայտելով հանրապետականներին, որոնք ամբողջությամբ կորցրել են ժողովրդի աջակցությունը: Այդ իսկ պատճառով հանրապետականները կառչում են իշխանությունից, վախի մթնոլորտ են ձեւավորում եւ դիմում ռազմատենչ հռետորաբանության օգնությանը»,- գրում է Neue Zürcher Zeitung մեկնաբանը` բավական մշուշոտ գնահատելով Հանրապետական կուսակցության` իշխանության ղեկին մնալու հեռանկարը․ «Թափանիվն այլեւս անհնարին է հետ պտտել՝ թեեւ երեկ խորհրդարանում Հանրապետական կուսակցության պատգամավորները իրենց ելույթներով փորձում էին հակառակ տպավորությունը ստեղծել»:

BBC-ի ռուսական ծառայությունը եւս ակտիվորեն հետեւում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին` նկարագրելով նաեւ երեկ Երեւանում տիրող մթնոլորտը:

«Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ ցնծությամբ էին ընդունում Փաշինյանի պատասխանները եւ վրդովվում էին, երբ նրան «սադրիչ» հարցեր էին տալիս: Հանրահավաքի մասնակիցները սուլում էին նույնիսկ Հանրապետականը ներկայացնող Սեյրան Սարոյանի ելույթի ժամանակ, որում հաշտեցման նկատելի տարրեր կային: Իսկ հանրապետական պատգամավորներից եւս մեկին` Արմեն Աշոտյանին, հավաքի մասնակիցները պարզապես անվանում էին «սրիկա եւ Ֆանտոմաս»,- գրում է BBC-ն:

Հայաստանյան իրադարձություններին անդրադառնում է նաեւ արեւմտյան գրական, մշակութային շրջանակներում մեծ հեղինակություն վայելող The New York Review of Books’ հանդեսը:

«Հայաստանի ավտորիտար ղեկավարների անհաջող շաբաթը» վերնագրված հոդվածում Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, գրող Վիգեն Բերբերյանը նշում է․ «Չի կարելի» բառակապակցությունը խորապես արմատացել է հայաստանցիների հոգեբանության մեջ: «Դու չպետք է փորձես խարխլել առկա ստատուս քվոն, որովհետեւ դա կարող է հանգեցնել ողջ համակարգի ապակայունացմանը, իսկ հայերը պետք է միավորվեն իրենց կառավարության շուրջ նույնիսկ այն դեպքում, երբ վարչապետը փորձում է երկիրը ղեկավարել երկու ժամկետից ավելի»․ հոգեբանական այդ բարդույթն այսպես է նկարագրում ամերիկյան հանդեսի հոդվածագիրը:

«Այժմ կարծես հայերին ավելի պատասխանատու եւ վերահսկելի կառավարություն ունենալու շանս է տրվել», - շարունակում է Բերբերյանը: «Թեեւ հանրապետականները մայիսի 1-ին արգելափակեցին Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, այնուհանդերձ բողոքի ակցիաները կոտրել են իշխանական կարծրատիպերը, իսկ «չի կարելի»-ի հոգեբանությունը գլխիվայր է շուռ եկել»:

Տպել
2089 դիտում

Եթե արդյունքը լավը չէ, գոնե պետք է լավ խաղով ուրախացնենք. Գյուլբուդաղյանց

ՀՀ հավաքականի դեմ բարդ խաղ էր, ինչպես սպասվում է. Ֆինլանդիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

Ֆինների դեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղում «Հանրապետականը» լեփ-լեցուն էր (լուսանկարներ)

Եվրո 2020-ում դեռ շանսեր ունենք. Արաս Օզբիլիս

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին. Արամ Հայրապետյան

Միայն շնորհակալությունը բավական չէ երկրպագուներին. Գեւորգ Ղազարյան

Այսուհետ համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ. Սուրեն պապիկայն

Ջավախահայերի պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն

Հայաստանի ֆուտբոլի  հավաքականը պարտվեց նաեւ Ֆինլադիային

ՀՀ քաղաքացու օրը մշտական «հիշեցման թերթիկ» է ցանկացած իշխանության համար. ինչու են նախկինները դեմ

Վարչապետը մարզադաշտից հետևել է Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը (լուսանկարներ)

Հայաստան-Ֆինլանդիա՝ հաշիվը 0:2. ՀՀ ֆուտբոլի հավաքականը Ֆինլանդիայի դեմ խաղում բաց թողեց 2-րդ գոլը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մի քանի ժամով փակ է լինելու տրանսպորտային բոլոր միջոցների համար

Արմավիրի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել գերեզմանատանը

Դժվարանցանելի են Շիրակի մարզի մի շարք միջհամայնաքային ճանապարհներ, Դիլիջանի ոլորանները

Երևանում վերաբացվելու է Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը

Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի բողոքը, որով ԱԱԾ-ից պահանջում են հերքել հաղորդագրությունը

ԱԺ նախագահը և Կուբայի դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին

Հայաստանը տեխնիկապես պատրաստ է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացմանը, հարցն ավելի շատ քաղաքական է

Այս շինծու գործը ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից. Ֆլեշի Բարսեղ