Պատմական հզոր նոր փուլ է սկսվում մեր ազգի եւ պետականության կյանքում. Ստեփան Ռոստոմյան

«Երեւանյան (Քսանմեկի) հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր, ԵՊԿ պրոֆեսոր Ստեփան Ռոստոմյանը շնորհավորել է համազգային շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին եւ շնորհակալություն հայտնել: Ստեփան Ռոստոմյանի շնորհակալագրի մեջ, մասնավորապես, ասված է.

«Ազգային ծրագիրը կհամախմբի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի: Խորապես ցնցված եմ վերջին շաբաթների ընթացքում մեր հանրապետությունում տեղի ունեցած դեպքերից: Վաղուց չէի տեսել մեր ազգն այսքան համախմբված, երջանիկ եւ միմյանց հանդեպ սիրով լցված: Առավել եւս, հայտնություն էր բոլորիս համար «անկախության սերունդ» մեր երիտասարդությունը, որը դրսեւորեց այնպիսի բարձր որակներ, որոնց մասին կերազեին ցանկացած ժողովուրդ եւ երկիր: Նրանք արթնացրին մեզ, ցուցանելով, որ տերն են թե՛ իրենց պատմության, թե՛ ներկայի եւ թե՛ երկրի ապագայի կերտման:

Դեռեւս տասը տարի առաջ շվեյցարացի հայտնի թավջութակահար Իվան Մոնիգետին, լինելով մենակատարը մեր փառատոնի համերգների եւ առնչվելով երիտասարդության նույն որակների եւ հոգու հետ, ասաց. «Ինձ զարմացրին եւ հիացրին ձեր երիտասարդները. այն, ինչ տեսա այստեղ, ստիպում է ինձ մտածել, որ Հայաստանում է կերտվելու դասական երաժշտության ապագան»:

Անկախության սերնդով հաղթահարվեց վախը` ցեղասպանություն տեսած մեր ժողովրդի, խորհրդային տարիներին արմատավորված ստրկամտությունը, ինչպես նաեւ այն բարդույթը, որ պետք է խուսափել փոփոխություններից, առավել վատ վիճակի մեջ չհայտնվելու համար: Պատմական հզոր նոր փուլ է սկսվում մեր ազգի եւ պետականության կյանքում: Այժմ թռիչքային առաջընթացի ժամանակներ են եւ կատարվածը ժամանակի պահանջն է:

Մեր օրերը այլեւս չեն հանդուրժում իներցիան եւ գոյատեւելը, ինչպես նաեւ քայլ առ քայլ, աստիճանաբար զարգացման ձեւաչափը: Տիեզերական քայլեր են պետք, նոր հայեցակարգ, ազգային ծրագիր, կպահանջվեն նաեւ մեծ ռիսկեր` թռիչքներ անելու համար: Բազում տարիներ խոսել եմ այն մասին, որ քսանմեկերորդ դարը հայերի դարաշրջանն է, անգամ փառատոնը 2000-ին անվանեցի «Քսանմեկի հեռանկարներ», ակնարկելով մեր ազգի փայլուն հեռանկարը նոր դարաշրջանում:

Նույն ոգով եւ տեսլականով, անհավանական թվացող, սակայն կենսականորեն կարեւոր երեւույթները, մեր երկրի համար կարողացանք իրականություն դարձնել: Համոզված եմ, որ աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ սիրում է իր հայրենիքը` Հայաստանը, անհրաժեշտ պահին դառնալով մեկ ուժ: Ազգային ծրագիրն իր շուրջը կհամախմբի բոլորին` հնարավոր դարձնելով ամենակարճ ժամկետում կառուցել մեր նոր եւ հզոր երկիրը, ուր վայել է ապրել հաղթած եւ հերոս ազգի զավակներին:

Հայը աշխարհի աղն է, եւ դա մեծամտություն չէ: Այսօր մեր երիտասարդությունը գիտակցում է իր առաքելությունը թե՛ սեփական երկրի ապագայի, թե՛ ողջ մոլորակի համար: Որպես քրիստոնյա երկիր, մենք սիրով եւ հարգանքով ենք հարաբերվելու բոլոր երկրների եւ ազգերի հետ` հաղթահարելով առկա մարտահրավերները: Աղոթում եմ, որ Աստված առավել շնորհ եւ իմաստնություն տա բոլորիս, առավել եւս` շարժման առաջնորդ եւ ազգային զարթոնքի որակների կրող Նիկոլ Փաշինյանին`միասին կերտելու մեր ապագա չքնաղ Հայաստանը»:

Տպել
3178 դիտում

Նոր Արմավիր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում է հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ

Հովտաշատում օծվել է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար (տեսանյութ)

Ընդդիմությունը ցանկալին ներկայացնում է իրականություն․ ՏԻՄ ընտրությունը չի կարող համեմատվել համապետական ընտրության հետ

Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցությունը․ Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Դոլարն ու եվրոն թանկացել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում բեռնատարն ու թեթեւ մարդատարը բախվել են․ բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանում անցկացվել է անվասայլակներով բասկետբոլի ու հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի առաջնությունը

Բուհ ընդունվելու համար դիմորդներն այսուհետ կհանձնեն երկու միասնական քննություն. բանավոր քննությունները հանվել են

Ընտրապայքարն ավարտված է, և առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին․ Արամ Խաչատրյան

Երևանի ամենատարեց ծառերն անձնագրեր կստանան (տեսանյութ)

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթողիկե հայոց պատրիարքին, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

Խախտումներ են հայտնաբերվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տրանսպորտային միջոցներում

Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան կանայք

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում մասնակցում է երիտասարդական թատերական ֆորումին

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում, հայտնաբերվել է Ակունք գյուղի բնակչի հոշոտված դին․ shamshyan

24 հարց՝ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ

ՀՀ յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետևանքը. Աղաջանյան

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող Ստեփանավանի նախկին քաղաքապետին

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ (լուսանկարներ)

Կոալիցիաների շուրջ բանակցությունները դրական ընթացք ունեն. Ալեքսանյանը՝ ՏԻՄ ընտրությունների և արդյունքների մասին

Ներկայացված 14-օրյա թեստի ժամկետը լրանալուց հետո նոր կգործի 7 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու պահանջը

1 քրեական գործ և 11 նախապատրաստվող նյութեր՝ 4 մարզերի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերով

Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Մարտական հենակետերում ստուգայցեր են իրականացվել

ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

«Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնը տուգանվել է. չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները

Երախտապարտ եմ ինձ հասցեագրված յուրաքանչյուրիդ վստահության համար. Վահագն Արսենյան

Տեղեկացված ես՝ պաշտպանված ես. IDBank

Ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերության գործունեությունը կասեցվել է

ՀՀ նախագահը կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր է քննարկել Մոսկվայի «Սկոլկովո»-ի ռեկտորի հետ

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել, հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. ՍԱՏՄ

Պողոս Աբրահամյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից

Ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4570 խախտում (տեսանյութ)

Շուտով կիրառության մեջ կդրվի Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը. այն կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ

Կարեն Սարուխանյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից