Հարսանիք թիկունքում. Գյումրու թատրոնի ներկայացումը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներին

Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» նոր ներկայացումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրվող՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման բեմադրական աշխատանքներն ընթանում են շուրջ մեկ տարի: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա մայիսի 30-ին եւ 31-ին:

Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ «Հարսանիք թիկունքում» ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մոտ մեկ տարի առաջ է որոշել, որ Ապրիլյան պատերազմի թեմայով պիես պետք է բեմադրի:

«Սկզբունքորեն ինձ համար կարևոր էր որպես ռեժիսոր անդրադառնալ պատերազմի թեմային, գրվեր մի պիես, որտեղ կներկայացվեր ոչ թե մարտի դաշտը, այլ թիկունքի պատմությունը: Ստեղծվեց մի պիես, որի նախնական վերնագիրը «Ապրելու ապրիլ»-ն էր, ապա վերանվանվեց «Հարսանիք թիկունքում»»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

Լուսանկար՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման փորձերից

Ռեժիսորի բնորոշմամբ՝ պիեսի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պիեսի համար հատուկ երաժշտություն է գրվել, որի կոմպոզիտորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն. «Պիեսում չկա ոչ մի մարտական իրողություն, եւ քանի որ թեման առանձնահատուկ էր, որոշեցինք, որ նոր ներկայացման համար պետք է նոր երաժշտություն գրվի»:

Սյուժեն գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս արտագաղթած եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող ընտանիքի հարազատները: Այնուհետև, պատերազմի արդյունքում հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված լքում է հարսնացուին ու գնում մարտի դաշտ:

Ռեժիսորի բնորոշմամբ՝ իր համար առաջնային խնդիր է եղել միանշանակ խոսել հերոսների մասին, որոնք մարտի դաշտում են զոհվել, սակայն ոչ պակաս կարևոր է համարում խոսել պատերազմ վերապրած եւ հրաշքով փրկվածների մասին. «Ինձ համար ոչ պակաս հերոս են այն մարդիկ, որոնք տղամարդկանց ճանապարհեցին, որոնք հավատացին, որ մեր հերոսները հետ են դառնալու, ինձ համար ոչ պակաս հերոսներ են մայրերը, տատիկները, քույրերը, որովհետև ինձ մոտ հերոսները կանայք են»:

Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ անձնական ոչ մի պատմություն եւ ոչ էլ կոնկրետ հերոս պիեսում չի ներկայացվում: Առաջին գործողության մեջ այն ավելի շատ կոմեդիա է՝ ամեն ինչ համեմատաբար ավելի թեթև է, ուրախ, ապա՝ գործողությունների զարգացման ընթացքում փոխվում է իրադարձությունների նկարագիրը, առաջ է գալիս սպասումը, անհանգստությունը:

Ըստ Լյուդվիգ Հարությունյանի՝ ներկայացման մեջ առաջնորդվել են «լաց ծիծաղի միջից» եւ «ծիծաղ լացի միջից» սկզբունքով: Երբ ամենադժվարին պահին անգամ գյումրեցին չի կորցնում իր հումորի զգացողությունը եւ դժվարություններն ու անորոշ սպասումը հումորով  հաղթահարում: Երկրորդ գործողության մեջ սպասող կանայք են: Ներկայացվող իրադարձությունները Գյումրիում են կատարվում:

Մոտ երկու ժամ տեւող երկու գործողությամբ ներկայացման մեջ ընդգրկված է թվով 30 դերասան, որտեղ տարբեր սերնդի ներկայացուցիչներ են ե՛ւ երիտասարդությունը, ե՛ւ միջին սերունդը, ե՛ւ մեծահասակները: Գլխավոր դերերում հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը:

Նշենք, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացման  երաժշտության հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, որի պրեմիերան կկայանա մայիսի 8-ին։ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը Հժ-ի հետ զրույցում ասաց, որ թատրոնն իր առաջ միշտ խնդիր է դնում՝ անդրադառնալ այն թեմաներին, որոնք հուզում են մարդկությանը, որոնք արդիական են, իսկ Գյումրու թատրոնը չէր կարող չանդրադառնալ Քառօրյային:

«Գյումրու դրամատիկական թատրոնը տարեկան ունենում է 45 հազար հանդիսատես, եւ այդ մարդկանց հետ բեմից չխոսել ռազմահայրենասիրական թեմաներով, չխոսել Արցախյան քառօրյայի թեմայով, չոգեշնչել՝ ուղղակի հնարավոր չէր, ուստի, որոշեցինք պատվիրել պիես, որը գրեց Անահիտ Աղասարյանը, որի հիման վրա էլ գլխավոր ռեժիսորը բեմադրեց «Հարսանիք թիկունքում» բեմադրությունը»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Վերջինիս համոզմամբ՝ այսօր բոլոր թատրոնները հետաքրքիր լինելու խնդիր ունեն, պետք է կարողանալ այնքան հետաքրքիր պիեսներ բեմադրել, որ մարդիկ իրենց թանկագին ժամանակից երկու-երեք ժամ տրամադրեն եւ չզլանան վճարել ներկայացման համար:

«Մենք գտել ենք այն բանալիները, որոնք հանդիսատեսին բերում են թատրոն՝ դա առաջին հերթին թատրոնի պրոֆեսիոնալ կանոնների պահպանումն է, լավ դրամատուրգիան եւ այն սկզբունքը, որ հունվար ամսից Գյումրու թատրոնը հաստիքային բեմադրիչներ չունի. բոլոր բեմադրիչները, ովքեր ներկայացում են բեմադրում Հայաստանի լավագույն բեմադրիչներն են: Սա մեզ օգնում է, որպեսզի ստեղծագործական խումբը ճկուն լինի եւ բազմազանություն մտցվի»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Վերջինիս խոսքերով՝ տարեկան 7-ից 8 պրեմիերա է ունենում Գյումրու դրամատիկական թատրոնը, իսկ տոմսերի գների հետ կապված ունեն սահմանված գնացուցակ, պահպանում են նվազագույն եւ առավելագույն շեմը՝ 800-ից 2 հազար դրամ:

«Փորձում ենք այնպես անել, որ թատրոնը հասանելի լինի ոչ միայն հարուստներին, այլև սոցիալապես անապահովներին: Մարդիկ, որոնք արվեստասեր են, որոնք ինտելեկտուալ են, արվեստի հանդեպ ուշադրությունը մեծ է, նրանք ունեն վճարելու խնդիր: Ուստի, տոմսերի արժեքի ներքևի շեմը պահելով՝ կարողանում ենք այնպես անել, որ բոլորի համար էլ հասանելի լինի»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Վերջինս նշեց, որ ցանկացած մարդու համար, ում հետաքրքիր է Գյումրու թատրոնը, իրենք տարբերակներ գտնում են, սոցիալական խոցելի խմբերին ցուցակագրել են. նրանք սիմվոլիկ գումար վճարելով՝ կարողանում են ներկայացումներ դիտել:

Լուսանկարները տրամադրել է Գյումրու դրամատիկական թատրոնը

Տպել
13254 դիտում

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին