Ռուս փորձագետները փոխում են մարտավարությունը Հայկական հեղափոխության նկատմամբ

Լուսանկարում՝ Սերգեյ Մարկեդոնովը և Յուրի Բարանչիկը.

Հայաստանի Հանրապետական խմբակցության՝ «խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին աջակցելու» մասին հայտարարությունից հետո որոշակի փոփոխություն է նկատվում ռուսաստանցի փորձագետների՝ թավշյա հեղափոխության վերաբերյալ կարծիքներում: Մինչ այդ մամուլում տարածվող վերլուծական բնույթի հոդվածներում շատ էին հանդիպում թավշյա հեղափոխությունը «մայդանիզացնելու», արեւմտյան հետք գտնելու եւ քաղաքացիական պատերազմի կանխատեսելու փորձեր: Սակայն այժմ վերլուծաբաններն ու փորձագետները փոխել են մարտավարությունը:

Ռուսական РБК-ի կայքում ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը անդրադարձել է վարչապետի անցած եւ առաջիկա ընտրություններին, ինչպես նաեւ մայիսի 8-ից հետո հնարավոր ռիսկերին: Նրա կարծիքով՝ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ի զորու է հեղափոխական հռետորաբանությունն ու զանգվածային բողոքը համադրել նոր քաղաքական կոնֆիգուրացիայի կառուցման աշխատանքների հետ: Այդուհանդերձ, գրում է Մարկեդոնովը, «նախկին իշխանության լիակատար կազմաքանդումը ընդդիմադիր առաջնորդի համար պրոբլեմատիկ էր»:

«Իշխանափոխության գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ էին ոչ գծային մտածելակերպ եւ ոչ ստանդարտ գործողություններ»,- գրում է Մարկեդոնովը: Ըստ վերլուծաբանի, Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած մեկ շաբաթվա ընթացքում ցուցաբերեց վերոնշյալ երկու հատկանիշները՝ առաջին հերթին գնաց բանակցությունների խորհրդարանական ուժերի հետ: Հենց դրա արդյունքում, ըստ Մարկեդոնովի, Փաշինյանը մայիսի 1-ին ստացավ 45, ոչ թե 9 քվե:

Մարկեդոնովը վստահ է, որ միայն փողոցային պայքարի միջոցով, առանց բազմաթիվ բանակցությունների, այդ թվում՝ ՌԴ ներկայացուցիչների հետ, Փաշինյանը չէր կարող ունենալ այդ արդյունքը:

Մարկեդոնովը ընդունում է, որ բարդ է որեւէ բան կանխագուշակել:

«Իրադարձություններն արագ են զարգանում: Մաթեմատիկայի լեզվով ասած՝ հայկական հավասարման մեջ փոփոխականները չափազանց շատ են»,- գրում է Մարկեդոնովը:

Նրա կարծիքով՝ «հեղափոխական նպատակահարմարության եւ իրավական, թեեւ ոչ կատարյալ, նորմերի միջեւ» հավասարակշռությունը կպահպանվի, քանի որ «իշխանության հավակնորդների մոտ առկա են առնվազն քաղաքական բնազդները»:

EuraAsia Daily-ն խորը վերլուծությամբ անդրադարձել է Հայաստանում իշխանափոխության հետեւանքով արտաքին վեկտորի հնարավոր փոփոխությանը: Ըստ EADaily-ի՝ Հայաստանի նոր իշխանությունները չեն կարող հրաժարվել եվրասիական ինտեգրացիոն գործընթացից՝ առանց տնտեսական լուրջ վնասներ կրելու:

ԵԱՏՄ-ին անդամակցելու առավելությունների մասին խոսելու եւ անդամակցելուց հետո հայկական տնտեսության դրական ցուցանիշները ներկայացնելու հետ մեկտեղ EADaily-ն նշում է, որ այդ առավելությունները հասկանալի եւ տեսանելի պիտի դարձվեն երկրի քաղաքացիների համար, այլ ոչ թե հանդիսանան էլիտաների հարստացման գործիք:

Լրատվականը գալիս է եզրակացության, որ բերված տվյալները «համոզիչ կերպով հերքում են» Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կարծիքն, առ այն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը սպառնում է երկրի տնտեսական անվտանգությունը: Ըստ EADaily-ի՝ Փաշինյանը, որպես վարչապետի թեկնածու, «անմիջապես հայտարարեց, որ Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի դրվում»:

REX լրատվական գործակալության կայքում տեղադրված է գլխավոր խմբագրի տեղակալ, փորձագետ Յուրի Բարանչիկի հոդվածը, որն ակնհայտորեն ներքին սպառման համար է: Բանն այն է, որ դրանում Բարանչիկը վստահություն է հայտնում, որ Հայաստանում տեղի ունեցածը մշակվել է Ռուսաստանում՝ որպես հետխորհրդային տարածքը վերաձեւավորելու մեթոդաբանություն, որը կախված չէ տեղական կոռումպացված վերնախավերի հետ:

«Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչի մասին այդքան ժամանակ խոսում էին հետխորհրդային փորձագետները՝ մեղադրելով Մոսկվային, որ այն չի կարողանում լուծել տեղական կոռումպացված իշխանիկների եւ էլիտաների հարցը»,- գրում է Բարանչիկը:

Բարանչիկը նշում է, որ վերջին օրերին փորձագիտական շրջանակներում, ինչպես նաեւ հետխորհրդային տեղական վերնախավերում պատկերացում կազմեցին նրա մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ հետխորհրդային տարածքում մոսկովյան մոդելով ինտեգրումը արգելակողների հետ:

Ռուսական մեդիադաշտի նման վերափոխումը, թերեւս, պայմանավորված է ժողովրդական շարժման անկասելիության գիտակցումով: Բացի այդ, ելնելով իրադրությունից, երբ հավանական նոր իշխանությունները դեմ չեն ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցությանը, անհրաժեշտ էր վերականգնել նախկինում առկա հասարակական կարծիքը: Ինչ վերաբերվում է կոնկրետ հոդվածներին, ապա դրանք տարբեր նպատակներ են հետապնդում: Մարկեդոնովը կենտրոնացել է Փաշինյանի անձի վրա՝ ընդհանուր դրական գնահատելով նրան որպես ապագա վարչապետ: EADaily-ն շեշտը դրել էր ԵԱՏՄ-ի վրա, մի կողմից նշելով, որ Հայաստանը, խոշոր հաշվով, այլընտրանք չունի, իսկ մյուս կողմից՝ որ Միության դրական կողմերը շոշափելի չեն ՀՀ քաղաքացիների համար կոռումպացված իշխանության պատճառով:

Յուրի Բարանչիկի մտքերն այն մասին, որ ժողովրդական շարժումը նախագծվել է Կրեմլում, իհարկե, աբսուրդի ժանրից են: Սակայն նպատակը, որը դրված է հեղինակի կողմից, բազմավեկտոր է: Մտքերն արտահայտված չեն Հայաստանի հին կամ նոր իշխանությունների, կամ առավել եւս Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Դրանց հասցեատերերն են այլ «խմբեր»: Նախ եւ առաջ դա ռուսաստանցիների այն հատվածն է, որին պարբերաբար պետք է Ռուսաստանի հզորության մասին լեգենդներով կերակրել: Երկրորդ խումբը այն ռուսաստանցիներն են, որոնք պատրաստվում են մայիսի 5-ին դուրս գալ փողոց՝ բողոքի զանգվածային ցույցերի: Նրանց այդպիսով «մեսիջ» է հղվում, որ ժողովրդի ոչ խաղաղ պայքարի հաղթանակը իլյուզիա է: Ի վերջո, չի բացառվում, որ Բարանչիկը ազդակ է ուղարկում նաեւ ՌԴ ազդեցության գոտում գտնվող այն երկրների ղեկավարներին, որոնք մտադրություն ունեն «արգելակել Մոսկովյան մոդելով ինտեգրումը»:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 4-ի համարում:

Տպել
9752 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը