2000 դոլար կաշառք, սպառնալիքներ, կեղծ ցուցմունքներ. քննիչը չարաշահել է լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկատվության համաձայն, ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2017թ.-ի նոյեմբերին Երեւան քաղաքի բնակիչ Կ. Հ.-ն 2000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչին, որպեսզի վերջինս վերադարձնի նրա ավտոմեքենան եւ հեռախոսը, ինչպես նաեւ ցուցմունք չվերցնի Կ. Հ.-ից եւ ավելորդ քաշքշուկների մեջ չգցի նրան: Կալանավորը հայտնել է նաեւ, որ իր դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալու համար նույն քննիչը քրեական գործով մեղադրյալ Ա. Վ.-ին ազատել է արգելանքից:

Ա. Վ.-ն իր հերթին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 02.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցն իր կնոջը ոստիկանություն բերելու եւ քաշքշուկի մեջ ներքաշելու սպառնալիքներ տալու միջոցով ստիպել է Քննչական կոմիտեի վերը նշված քննիչի կողմից հարցաքննվելու ժամանակ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Մասնավորապես, ստիպել է հայտնել, թե 2017թ.-ի հոկտեմբերին Արարատի մարզի դպրոցներից մեկից կատարված գողությանը մասնակցել են նաեւ իր ընկերները, այդ թվում` Ս. Հ.-ն, սակայն իրականում գողությունը մենակ է կատարել: Ըստ Ա. Վ.-ի` այդ մասին տեղյակ է եղել նաեւ նույն ավագ քննիչը:

Այսպիսով, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու առերեւույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 309-րդ  հոդվածի 1-ին եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
3495 դիտում

Ակցիա ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ