Թիվ 11 դպրոցի տնօրենը ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրածների ցանկում

Դատախազությունն ընթացք է տվել այսօր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում տեղի ունեցած միջադեպին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը.

«Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով»,-ասված է գրառման մեջ:

Նշենք, որ այսօր վաղ առացոտյան Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում լարված իրավիճակ էր: Դպրոցի աշակերտերն ու նրանց ծնողները պահանջում էին դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը: Նրանց էին միացել նաեւ դպրոցի մի խումբ աշխատակիցներ:

Խոսք էր գնում դպրոցում դրամահավաքության ու կոռուպցիայի դեպքերի մասին: Մասնավորապես՝ դպրոցի գրադարանավարուհին լրագրողներին հայտնել էր, որ  ինքը 5 տարի շարունակ լավ աշխատանքի համար ստացել է հավելավճարներ, որից ոչ մի դրամ իրեն չի մնացել, իրենք ունեցել են հստակ հրաման՝ գումարը ստանալ, բերել ու փոխանցել տնօրենին:

Այսօրվա միջադեպի ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դպրոցի տնօրեն Ազիզյանը ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած ուսուցիչների ցանկում է:

Մեր զրույցում Դանիել Իոննիսյանն ասաց, որ Անահիտ Բախշյանը հավելավճարների պատմության մասին ավելի վաղուց էր տեղյակ, բայց ոչ մեկը չէր ընդունել, որ նման բան է եղել.

«Անահիը Բախշյանը վաղուց էր բարձրաձայնել հավելավճարների խնդրի մասի, բայց ոչ ոք չընդունեց, չասաց, որ նման բան է եղել: Բայց հիմա իրավիճակի փոփոխություն ունենք: Հիմա աշխատողներն ասում են, որ իրենց «պրեմյաները» յուրացրել են»,-ասաց Իոաննիսյանը:

Մեր այն դիտարկմանը, որ հավելավճարների յուրացման վերաբերյալ խոսուն փաստեր չկան, որովհետեւ դրանք երրորդ անձի միջոցով են փոխանցվել տնօրենին, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց.

«Դա կոռուպցիա է, դա հանցագործություն է, թող դատախազությունը հանձնարարի քննչական կոմիտեին, ոստիկանությանը զբաղվել այս խնդրով: Ես հուսով եմ, որ մենք ի վերջո դուրս կգանք այն վիճակից, երբ քաղհասարակությունն ու լրագրողները ապացույց հավաքողներ են»,-ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Տպել
12588 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են