Երկու անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյային, մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու հանցագործության երկու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը:

Քրեական գործերից մեկի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար Հայկ ՈւլիխանյանըԼոռու մարզի բնակիչ Արեն Մելիքսեթյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ վերջինիս պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Մասնավորապես, Հայկ Ուլիխանյանը 2018 թվականի հունվարի 6-ին ավտոմեքենայով գնացել է Լոռու մարզի Շնող գյուղում գտնվող մթերային խանութ: Այդ ժամանակ նույն մարզի բնակիչ Արեն Մելիքսեթյանն իր ծանոթի հետ վերջինիս վարած ավտոմեքենայով մոտեցել են նույն խանութին և ավտոմեքենան կայանել Հ. Ուլիխանյանի ավտոմեքենայի հետնամասում: Խանութից դուրս գալով` Հ. Ուլիխանյանը Ա. Մելիքսեթյանին խնդրել է տեղաշարժել ավտոմեքենան, սակայն Ա. Մելիքսեթյանը, չհանդիսանալով ավտոմեքենայի վարորդը, հրաժարվել է այն տեղաշարժել, որի պատճառով վիճաբանություն է սկսվել նրանց միջև: Վիճաբանության ընթացքում Հ. Ուլիխանյանը ոտքով ուժգին հարված է հասցրել Ա. Մելիքսեթյանի որովայնին՝ դիտավորությամբ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հայկ Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված մյուս  քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Սիսիանի էլեկտրական ցանցերի փոխտնօրեն Արմեն Մարգարյանը հարվածել է Գ. Ղազարյանի գլխին և վերջինիս պատճառել ծանր մարմնական վնասվածքներ:

Այսպես, Արմեն Մարգարյանը 2017 թվականի փետրվարի 23-ին տեղեկանալով, որ իր անասնաֆերմայի տարածքում անձնական խնդիրների շուրջ վիճաբանություն է սկսվել Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղազարյանի և անասնաֆերմայի աշխատակից Ն. Զաքարյանի միջև, գնացել է վիճաբանության վայր: Այնտեղ Ա. Մարգարյանը  մոտեցել է Գ. Ղազարյանին և վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ փայտով հարվածել նրա գլխին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Արմեն Մարգարյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Տպել
2339 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան