Գլենդելում սկսել են Հայաստանի ապագայի նկատմամբ լուրջ հույսեր կապել. Գլենդելի քաղաքապետ

Գլենդելի վերընտրված քաղաքապետ Զարեհ Սինանյանն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է: Նա Հայաստան է ժամանել՝ տեսնելու հաղթանակի դե յուրե ամրագրումը: Եթե չլիներ մայիսի 1-ին ՀՀԿ-ականների դրսեւորած վարքն ու քվեարկությունը, Սինանյանը խոստովանում է ՝ այսօր Հայաստանում չէր լինի, ավելին՝ քաղաքապետը շնորհակալ է ՀՀԿ-ականերին՝ այս առիթն ընձեռելու համար:

Համաժողովրդական շարժման ընթացքում ցույցեր էին տեղի ունենում նաեւ Գլենդելում: Սակայն բազմահազարանոց ցույցը տեղի է ունեցել ապրիլի 22-ին եւ 23-ին, այն ժամանակ, երբ ձերբակալվեց, ապա ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանը: Ցույցերը, ըստ էության, կազմակերպել է Զարեհ Սինանյանը՝ մի քանի համախոհների հետ: Սինանյանը մշտապես է հետեւել ՀՀ-ում տիրող ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ մասնակցել Երեւանում տեղի ունեցող ակցիաներին:

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Սինանյան, որքա՞ն ժամանակ է Հայաստանում եք, ի՞նչ նպատակով եւ ո՞ւմ հետ եք եկել:

 - Ես երեկ եմ եկել՝ երկու-երեք ընկերներիս, համախոհների հետ, այն մարդկանց հետ, որոնք ներգրավված են եղել հայաստանյան հեղափոխության, լոսանջելեսյան, գլենդելյան ճակատի հետ: Եկել ենք պարզապես ականատես լինելու այս հեղափոխությանը, որովհետեւ, իրոք, պատմական պահ է: Անձամբ ես հնարավորություն չեմ ունեցել ականատես լինելու Հայաստանի այս նոր, ակնառու պատմության պահին: Հետեւաբար, որոշեցի այս մեկին՝ մայիսի 8-ին, լինել Երեւանում: Ինձ նման բախտ վիճակվեց ու հնարավորություն ընձեռնվեց իշխող կուսակցության կողմից, որովհետեւ, եթե իրենք մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեին, ես այսօր Հայաստանում չէի լինի:

- Իսկ մայիսի 9-ին հնարավո՞ր է Արցախ այցելեք, մասնակցեք տոնակատարություններին:

 - Այո, հնարավոր է:

 - Պարոն Սինանյան, երբ սկսվեց շարժումը, ի՞նչ ելք էիք կանխատեսում:

- Ճիշտն ասած, շարժումը սկսվելուց առաջ ես գիտեի, որ այս քայլարշավն է լինելու, ես գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը փողոց է դուրս գալու: Իմ ակնկալիքները մոտավորապես միջին հայ մարդու ակնկալիքներ էին, այսինքն՝ շատ քիչ բան էի ակնկալում: Շատ ուրախ եմ, որ այդ հարցում սխալվել եմ, ինչպես ուրախ է ողջ հայ ժողովուրդը՝ 99 տոկոսը: Իրոք, այս անգամ ստացվեց, հրաշքի պես մի բան տեղի ունեցավ: Իհարկե, եթե դնում վերլուծում ես պատճառները, ամեն ինչ տրամաբանական է թվում, բայց մեկ ամիս առաջ ոչ մի բան տրամաբանական չէր թվում, անգամ քայլարշավը թվում էր թե հոգու ճիչ էր ընդդիմության կողմից եւ, ամենայն հավանականությամբ, պսակվելու էր անհաջողությամբ:

- Գլենդելում այդ օրերին նույնպես բողոքի ակցիաներ էին տեղի ունենում: Կպատմե՞ք՝ ինչ տրամադրություն էր, մթնոլորտն ինչպիսն էր:

 - Սկզբից բավական փոքր ցույցեր էին կազմակերպվում, հետագայում որքան սրվեց Երեւանում իրավիճակը, այսինքն՝ երբ ոստիկանությունը սկսեց բիրտ ուժ օգտագործել, մարդկանց բերման ենթարկել, Գլենդելում արդեն մարդիկ սկսեցին շատանալ եւ ակցիաները ավելի կազմակերպված բնույթ կրեցին: Կիզակետը, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի առեւանգման օրն էր՝ ապրիլի 22-ը: Իհարկե, կազմակերպչական աշխատանքները մինչ այդ էլ սկսվել էին, բայց այդ գիշերը, երբ մենք բոլորս ուղիղ եթերով նայում էինք, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանին առեւանգում, ես մի խումբ համախոհների հետ արթուն նայում էի եւ ասացինք՝ 18 ժամ ունենք եւ այդ ժամում պետք է մեծ ցույց կազմակերպենք, որովհետեւ սա իրենք երբեք չէին մարսելու: Բարեբախտաբար, մեզ համախոհ մի այլ խումբ էլ՝ Արթուր Սահակյանի առաջնորդությամբ եւս լծվել էր այդ կազմակերպչական աշխատանքին: Մենք համադրեցինք մեր ջանքերը, արդյունքում ստացվեց Լոս Անջելեսի հայության (ոչ Ցեղասպանության հետ կապ ունեցող) ամենամեծ բազմահազարանոց ցույցը՝ շատ տպավորիչ, շատ պահանջատեր, ես նման պահանջատիրություն, բացի Ցեղասպանության ճանաչման հարցից, երբեւէ չէի տեսել:

- Քանի որ մշտապես հետել եք այստեղ տեղի ունեցող իրադարձություններին, ոստիկանության գործողությունները Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո եւ հրաժարականից առաջ ինչպե՞ս եք գնահատում: Ձեզ համար տեսանելի փոփոխություն կա՞ր:

- Իհարկե, նկատելի էր: Ոստիկանության գործողությունները իրենց սկզբնական բիրտությամբ հիշեցնում էին ընդհանրապես ոստիկանության մոտեցումը ցանկացած քաղաքացիական իրավունքների դրսեւորումներին, որոնք տեղի են ունեցել անցյալում՝ էլի նույն ձեւով բերման ենթարկել, մարդկանց բռնել առեւանգել, քաշքշուկ, հանցագործ ինչ-որ տարրերի օգտագործում, քաղաքացիական հագուստով, անհասկանալի մարդիկ, առանց համարանիշի մեքենաներ, թաղային խաժամուժի բացահայտ օգտագործում: Մասնավորապես՝ Էրեբունիում դիմակավորված հանցագործները հարձակվել էին ցուցարարների, նույնիսկ լրագրողների վրա, եւ այս ամենը կոորդինացվում էր ոստիկանության հետ, որը խայտառակություն է ցանկացած ոստիկանության ուժի համար, նման բան երբեւէ չի կարելի պատկերացնել: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ոստիկանությունը կարծես հեռացավ փողոցներից: Ի վերջո, այդ ցույցերը իրոք խաղաղ էին, ոստիկանության կարիքը չկար: Ի վերջո, երբ ամբողջ հասարակությունն է լծվում այդ աշխատանքին, անհեթեթ է ոստիկանության միջոցով փորձել ճնշել դա:

- Թավշյա հեղափոխությունից հետո ներգաղթ հնարավո՞ր է ակնկալել ի՞նչ եք կարծում:

- Դժվար է նման կանխատեսում անել, բայց մի բան կարելի է հստակորեն արձանագրել, որ թավշյա հեղափոխության արդյունքում մարդկանց մեջ հոգեբանական հսկայական հեղափոխություն է տեղի ունեցել: Առաջին հեղափոխությունը դա հոգեբանական է, ինչպես Հայաստանում, այնպես էլ Գլենդել քաղաքի շատ եւ շատ հայերի սրտերում հույս է առաջացել, լույս է բացվել, մարդիկ հանկարծակի սկսել են Հայաստանի ապագայի նկատմամբ լուրջ հույսեր կապել, իսկ դա ներգաղթի նախադրյալ է եւ առանց դրա, իհարկե, ներգաղթի մասին անհնար է խոսել:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 8-ի համարում:

Տպել
5436 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում