Կրկնվող էկոլոգիական աղետ Որոտան գետում, ձկները սատկում են (լուսանկարներ)

2018թ.-ի գարնանը Որոտան գետում ձկների անկում է գրանցվել տիղմով խռիկների խցանման արդյունքում: Ջրի մեծ ծավալը լվացել է հողի շերտեր եւ հնարավոր կենցաղային աղբ՝ պղտորելով ու ցեխաջրի վերածելով Որոտանով հոսող ջուրը: Ըստ տեղի բնակիչների` Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում Զարդով ջրամբարի ավելցուկային կետի ջրարգելակի փլուզում է տեղի ունեցել: Ջրամբարը գտնվում է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի Սյունիքի մարզային ջրօգտագործման վարչության ենթակայության տակ, հայտնում է EcoLur բնապահպանական կայքը:

Որոտան գետը՝ տիղմով պատված

Ձկների մեծ կորուստ է գրանցվել նաեւ Շաքի ջրվեժից ներքեւ կառուցված «Մին-Հով» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում, որն օգտվում է Որոտան գետի ջրից:

«Մին-Հով» ՍՊԸ-ի ձկնաբուծարան, որն օգտվում է Որոտանի ջրից

Աղտոտված ջուրը, լցվելով ավազաններ, խցանել է այնտեղ բնակվող ձկների խռիկները՝ շնչահեղձության հասցնելով նրանց: Այդ ձկներն են գեղարքունին, ծիածանախայտը, կարմրախայտը:

Սատկած ձկներ «Մին-Հով» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում

ԷկոԼուրի հետ զրույցում ընկերության աշխատակիցները հայտնել են, որ այս աղետը տեղի է ունեցել նաեւ 2017թ.-ին:

Բնապահպանական աղետի համար պատասխանատուներ չեն հայտնաբերվել: «Մին-Հով» ընկերությունը 2017թ.-ին դիմել է ոստիկանություն` նշելով. «…ջրամբարի ավելացված ջրի բաց թողնման հողային շերտով ամրացված մետաղյա ջրարգելակը /շլյուզ/ ամբողջովին քանդվել է, եւ մոտ 2.75 մ լայնությամբ ու 1.25մ խորությամբ հատուկ կառուցված բետոնե ջրանցախուցային տարածքով մեծ քանակությամբ եւ արագությամբ ջուրը հոսել է սարն ի վար, լցվել Որոտան գետը: Ջրամբարի տարածքը եւ հողապատնեշով ամրացված մետաղյա շարժական թիթեղյա շլյուզի փլուզման հատվածի ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ ոչ վաղ անցյալում տվյալ տեղամասում Ջրպետկոմի աշխատակիցների կողմից տեղի է ունեցել շլյուզի տեղակայման փոփոխություն, այսինքն, կատարվել են շլյուզի բարձրացման աշխատանքներ: Տեղի ունեցած աղետը վկայում է, որ շլյուզի բարձրացման փոփոխությունը սխալ ինժեներական հաշվարկների արդյունք է: Շլյուզի բարձրացման հետեւանքով ջրի ծավալն ավելացել է եւ բետոնե պատնեշի /պլատինայի/ ողջ երկայնքով դուրս է թափվել ջրամբարից: Երբ քանդվել է մետաղյա շլյուզը, ջուրը ջրանցքխուցային տարածքով սկսել է սրընթաց հոսել սարն ի վար…»:

Բողոքում նաեւ նշված է, որ փաստերը հիմնավորվում են ինչպես Ջրպետկոմի Սիսիանի ջրօգտագործման ընկերության ղեկավարության կողմից դեպքից ոչ շատ առաջ, դեպքի օրն ու դեպքից հետո կատարված լուսանկարներով, այնպես էլ ջրամբարի հարեւանությամբ գտնվող Բռնակոթ համայնքի անասնաֆերմայի աշխատողների կողմից տրված բացատրություններով: «…Գտնում ենք, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներ պարունակող հանցավոր արարք (պաշտոնեական անփութություն), որն անզգուշությամբ առաջացրել է էկոլոգիական աղետ, իսկ մեր ընտանիքին խոշոր նյութական վնաս է պատճառվել»,- նշված է բողոքում:

Բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ, սակայն մեղավորները չեն բացահայտվել:
«Սյունիք» ՋՕԸ-ն նշել է, որ ինքը շլյուզի բարձրացման աշխատանքներ չի իրականացրել: Քննչական մարմինը չի հայտնաբերել շլյուզի բարձրացման աշխատանքներ իրականացնողին: ՀՀ Սյունիք մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժինը որոշել է կարճել քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ ձկնաբան Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Սամվել Պիպոյանի` Որոտան գետի այդ տեղամասում բնակվում են կարմրախայտը, Կուրի բեղաձուկը, կողակը, արեւելյան տառեխիկը, արծաթափայլ կարասը: «Հաշվի առնելով, որ ջրի որակի, հատկապես թթվածնի քանակի նկատմամբ առավել պահանջկոտ են կարմրախայտը, հետո՝ կողակը, ավելի պակաս՝ Կուրի բեղաձուկը եւ արեւելյան տառեխիկը, կարելի է ենթադրել, որ առաջին հերթին առավել խոցելի վիճակում են հայտնվել կարմրախայտը եւ կողակը, առավել արժեքավոր տեսակները»,- ասաց Սամվել Պիպոյանը:

Չի բացառվում նաեւ, որ Որոտան գետի ջրերի աղտոտումը կարող է լինել հունի վրա շինարարական այլ աշխատանքների կատարման արդյունքում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տպել
1826 դիտում

Տավուշի մարզում 42-ամյա վարորդը Honda-ով կողաշրջվել է. նա հոսպիտալացվել է

Երկարատև հիվանդությունից հետո մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Պաշտպանն այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն

Սամվել Կարապետյանի եղբորորդին չի ընդունում մեղադրանքը. նա եւ Վահե Պարազյանը առերեսվել են

Մասիսի գերեզմանատան մոտակայքում ցորենի արտ է այրվում. դեպքի վայր է մեկնել 7 հրշեջ մեքենա

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովումը

Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայից հետո ցուցարարները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Սյունիքի մարզի Ծավ համայնքին կից անտառում հրդեհ է բռնկվել. սահմանել են հերթապահություն

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ կողաշրջվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարը

Գյումրու շուկայում ՍԱՏՄ-ն առանց փորձաքննության մսեղիք է հայտնաբերել (լուսանկարներ)

ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին դատի են տվել

«Բանանցի» երկրպագուները նայելու ոչինչ չունեին. խայտառակ պարտություն կրեց, դուրս մնաց ԵԼ-ից

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիայի մասով կատարվել են փոփոխություններ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում