Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկությամբ. ԵԽ գլխավոր քարտուղարի ուղերձը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Եվրոպայի խորհրդի անունից շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ: ՀՀ խորհրդարանի՝ այսօր կայացրած որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսել է իրականություն դառնալ: Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկությամբ:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետագայում եւս ապահովել ցանկացած աջակցություն Հայաստանի իշխանություններին այդ շատ կարեւոր գործընթացում, որի հիմքում ընկած են մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,- ասված է Յագլանդի ուղերձի մեջ:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ ԵՄ-ը համագործակցություն է ակնկալում ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀՀ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման շրջանակում:

Տպել
3007 դիտում

Սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում. Ա.Բաբաջանյանը՝ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

200 միլիոն դրամի ներդրում է կատարվել Ախթալա խոշորացված համայնքում

Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է հերթական վերահսկողական աշխատանքները

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

ՍԱՏՄ-ն այսօր 24 ժամով կասեցրել է 3 տասնակից ավելի տնտեսավարողի գործունեություն

Խախտումներ են հայտնաբերվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

Նոր դիահերձարանը կգործի օգոստոսի 1-ից. այնտեղ կհերձվեն կորոնավիրուսից մահացած անձինք

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին

Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

«Ազգային ինքնության» ձևախեղված հիմքերը

Մեկ տարվա վաղեմության գողության դեպք է բացահայտվել. Էջմիածնի 2 բնակիչ կալանավորվել է

Կեղծ ահազանգ Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը (տեսանյութ)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին կհանձնվի շահագործման