Համոզված եմ, վաղվանից ՇՊՀ-ում տիրելու է ուսումնական բնականոն տրամադրություն. Ս. Մինասյան

Շիրակի պետական համալսարանն ու ռեկտոր Սահակ Մինասյանը, որի հրաժարականն են պահանջում արդեն տեւական ժամանակ, հանդես են եկել հայտարարությամբ.

«Սիրելի՛ ուսանողներ,
Դուք եղել եք մասնակիցը մերօրյա թավշյա հեղափոխության եւ ձեր քաղաքացիական անհնազանդությունը պսակվել է հաջողությամբ: 

Այս օրերի լոկալ, իրենց ախորժակը բավարարելուն միտված կոչերը, որոնք արվում են նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի, նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի, նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի կողմից, ոչ այլ ինչ են, քան ձեր՝ ազատ քաղաքացու իրավունքի ոտնձգություն:

Ընդամենը այս չորսը, ովքեր իբր թե խոսում են օրենքի հայրենիքից, իրավունքի Հայաստանից: Իրենց իրավունքները իրավական դաշտում հաստատելու փոխարեն լծվել են ձեզ թիրախ դարձնելու անբարո գործին՝ հուսալով, որ իրենց կհաջողվի սողոսկել բուհի պատերից ներս՝ վերականգնելու իրենց բաց թողած գումարահավաքը:

Համոզված եմ, որ դուք տիրապետում եք ստեղծված իրավիճակին եւ ձեզ հնարավոր չէ շփոթեցնել՝ պաշտոնամոլությունը արդարության տեղ հրամցնելով:

Համոզված եմ նաեւ, որ Անահիտ Ֆարմանյանի դասադուլի մասին սին հայտարարությունները վատ կրկնօրինակումն են իրական, հեղափոխական մեծ դասադուլի, որը դուք արդեն արել եք:

Առավել քան համոզված եմ, որ վաղը եւ ընդհանրապես համալսարանում տիրելու է ուսումնական բնականոն տրամադրություն»:

Տպել
2216 դիտում

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվե

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայտնաբերվել է Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազությանը

Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, պատասխանել նրանց հուզող հարցերին

Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման կապակցությամբ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Դայմլեր բասիս» ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր՝ նախարարներ նշանակելու եւ վերանշանակելու մասին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

ԱՄՆ-ն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական եւ հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին