Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը

Մայիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Տերունի տոնին, երբ հիշատակվում է նաեւ 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը, Հայոց Հովվապետի շուրջն էին համախմբվել հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, թեմերում սպասավորող քահանաներ եւ բազմաթիվ ուխտավորներ:

Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Իր քարոզում Հայր Գարեգինն անդրադարձավ Համբարձման տոնի խորհրդին. «…Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամ է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս: Քրիստոսի համբարձումը նաեւ Իր երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: Քրիստոս երկինք մտնելով ամենքիս ցույց տվեց, որ մենք եւս այնտեղ պետք է գնանք: Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե Ս. Հարությունից հետո Քրիստոսի հետ ի՛նչ տեղի ունեցավ, ինչպե՛ս վերամիավորվեց Հայր Աստծո հետ եւ այդ կատարյալ վերամիավորության պատկերը մեզ համար ի՛նչ է, եթե ոչ կատարյալ հույս մեր իսկ` Աստծո հետ միավորության»:

Պատարագիչը խոսեց նաեւ ազգային-եկեղեցական կյանքում առաքելագործության կարեւորության մասին:

«…Առաքելագործության տեսիլքով է, որ Քրիստոսի երկու առաքյալները՝ Ս. Թադեոսն ու Ս. Բարդուղիմեոսը, եկան Հայաստան եւ Քրիստոսի` «գնացե՛ք, աշակերտեցե՛ք, մկրտեցե՛ք» ավետիսն ու պատգամը բերեցին նաեւ Հայոց աշխարհ: Այդ նույն տեսիլքով է, որ այստեղ 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորիչը հիմնեց այս Աթոռը՝ առաջին գահակալը դառնալով Սուրբ Էջմիածնի Արարատյան նախամեծար Աթոռի:

Դարեր շարունակ այս Աթոռը դեգերեց, դարեր շարունակ շրջեց, գնաց ուր որ թագավորն էր, ուր որ ժողովուրդն էր, եւ վերջիվերջո՝ 15-րդ դարում՝ սրանից 577 տարիներ առաջ, Աթոռը վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում:

Ինչպես Թովմա Մեծոփեցի պատմիչն է ասում՝ այն պահին, երբ Արեւելյան վարդապետներն ու հավատացյալները հավաքվել էին այստեղ՝ այս Սուրբ Տաճարում, սավառնաթեւ մի արծիվ գալիս եւ բազմում է Տաճարի սուրբ խաչի վրա, եւ դա նշան էր, որ վարդապետները գնան եւ առաքելագործեն, որովհետեւ, ինչպես այդ պահին Թովմա Մեծոփեցին է նորից վկայում՝ բացում են Ավետարանը եւ ընթերցում այն հատվածը, որտեղ Քրիստոս ասում է՝ «այս աշխարհում նեղություններ կտեսնեք, բայց քաջալերվեցե՛ք. Ես հաղթեցի աշխարհին»:

Այս պատգամով է, որ Առաքելական այս Աթոռը 1441 թվականին՝ հենց այս օրը՝ Համբարձման տոնին, վերահաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եվ այդ դարից ի վեր, այդ պահից ի վեր հայոց վարդապետները, եպիսկոպոսաց դասը, ամբողջ ժողովուրդը ձեռնամուխ եղան այս Տաճարի վերաշինությանը:

Եվ մինչեւ այսօր հայ ազգը հոգեւորապես սնվում է հենց այս նախամեծար Արարատյան Ս. Էջմիածնի Աթոռից՝ ստանալով իր մխիթարությունը, իր հոգեւոր զարթոնքի սնունդը: Այս Աթոռը դարձավ ներման, արդարացման եւ հաշտության Աթոռ», - ասաց Հայր Գարեգինը` հավելելով, որ այսօր այն եւս իր գահակալով շարունակում է առաջնորդել Հայոց Եկեղեցին՝ մարդկանց կյանքի մեջ բերելով ներում, արդարացում եւ կատարյալ հաշտություն Աստծո հետ:

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Արարողության ընթացքում հոգեւոր դասը եւ ներկա հավատավոր ժողովուրդն առ Աստված աղոթք բարձրացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

Տպել
1169 դիտում

Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ. Մխիթար Հայրապետյան

Շոտլանդական գետում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկե բնական կտորը. CNN

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ

Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ

Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել

60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն փետրվարի 9-ին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում (տեսանյութ)

«Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան

Պարոն Մելքումյան, դուք այնպիսի մունաթով եք խոսում, որ մեզ թվում է, թե այս եղած խնդիրների պատճառը մենք ենք. Թունյան

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը՝ ծրագրերի, Ռուբեն Հայրապետյանի հետ աշխատելու եւ իր անվան շուրջ աղմուկի մասին

Բաղրամյան գյուղի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտում. տուժածներ չկան

17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել եւ ստացել է 746 000 դրամ

Լենա Նազարյանն ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությանը

Եղել է՝ տներին մոտ գերեզմանները տեղումների պատճառով քայքայվել են, զանգվածները դուրս եկել. Թորոսյանը՝ դիակիզարանի մասին

Դիզվառելիքի գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշի Բարսեղին»

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին