Դատախազության ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել հայեցողական աճուրդների չարաշահումներ

2017 թվականի մայիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հիմնարկներին ամրացված տրանսպորտային միջոցների օտարման վերաբերյալ 2017 թվականի հունվարի 31-ին կազմակերպված աճուրդի որոշ մասնակիցներ լոտերի գներն արհեստականորեն բարձրացրել են՝ դրանց համար առաջարկելով անտրամաբանական գներ: Դրանից հետո նրանք հրաժարվել են իրենց առաջարկած գների 3 տոկոսի չափով գումարները վճարելուց, իսկ նշված լոտերի վերաբերյալ աճուրդը նույն օրը՝ ժամեր անց, վերսկսվել է, եւ դրանք վաճառվել են մեկնարկային գներով: 

 Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված աճուրդում արհեստականորեն բարձր գներ առաջարկած անձանց հետ առնչություն չունեցող մյուս մասնակիցների կողմից լոտերի համար առաջարկվել են դրանց մեկնարկային գներից զգալիորեն բարձր գներ, սակայն աճուրդի որոշ մասնակիցների ոչ իրավաչափ գործողություններից հետո բարեխիղճ մասնակիցները հեռացել են աճուրդի վայրից, ինչի արդյունքում ենթադրյալ հանցավոր խմբի համար նշված լոտերը նույն օրը մեկնարկային գներով ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել: 

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար գործնականում օգտագործվել են հրապարակային սակարկությունների ոլորտը կարգավորող իրավական ակտի բացերը: Մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումների վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ օրենսդիր մարմինը լոտը չվաճառվելու, այդ թվում՝ աճուրդում հաղթողի կողմից սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում նույն լոտի վերաբերյալ աճուրդը վերսկսելու մեկ եղանակ է նախատեսել, այն է՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ եւ 15-րդ հոդվածների պահանջների համաձայն՝ աճուրդի ընդհանուր կարգով կազմակերպումը եւ անցկացումը: 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված աճուրդի անցկացման կանոնակարգով չի հստակեցվել, թե աճուրդում հաղթող համարված մասնակցի կողմից տեղում, 30 րոպեի ընթացքում, իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումարը չվճարելու պայմաններում աճուրդը մեկնարկային գնից վերսկսվում է նո՞ւյն օրը, թե՞ այն կազմակերպվում եւ անցկացվում է ընդհանուր կարգով, այսինքն՝ առնվազն տասնհինգ օր առաջ աճուրդի մասին ծանուցումը կրկին հրապարակելուց հետո:  

Փաստորեն, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի իրավակարգավորումները չեն նպաստում պետության շահերի պատշաճ ապահովմանը, ինչպես նաեւ աճուրդի բարեխիղճ մասնակիցների օրինական շահերին: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից սույն թվականի մարտ ամսին ՀՀ վարչապետին ներկայացվել են առաջարկություններ՝ քննարկվող ոլորտում չարաշահումների կատարմանը նպաստող պայմանները՝ իրավական ակտերի անհստակությունները եւ աճուրդների կազմակերպիչների հայեցողական մոտեցումները վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: 

Մասնավորապես,  առաջարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված աճուրդի անցկացման կանոնակարգում աճուրդում հաղթողի կողմից առաջարկված գումարը չվճարելու կապակցությամբ աճուրդի վերսկսման եւ անցկացման միասնական կարգ սահմանել՝ միաժամանակ բացառելով աճուրդի անցկացման եւ կազմակերպման ընդհանուր կարգի շեղումները: 

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի՝ 2018 թվականի ապրիլի 6-ի համապատասխան հրամանով աճուրդի անցկացման կանոնակարգում կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ վերոհիշյալ չարաշահումների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով:

Տպել
5248 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին