Որ պահից դադարի հանրային աջակցությունը, այդ պահից ես կդադարեմ ՀՀ վարչապետ լինել. Փաշինյան

ՀՀ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ազատումների ու պաշտոնից ազատվածների նկատմամբ հետագա պատասխանատվություն սահմանելու հարցին, նշեց, որ իր՝ որպես վարչապետ լիազորությունների շրջանակներում գտնվող պատիժների համար եթե կլինեն հիմքեր, դրանք, անպայման կիրականացվեն. «Ես չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր, եթե կան կոնկրետ դեպքեր, կլինեն կոնկրետ պատիժներ»:

Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ այսօր Դավիթ Տոնոյանը նշանակվելու է պաշտպանության նախարար, մյուս նշանակումները՝ առաջիկայում կիմացվեն:

Նշվեց, որ Դաշնակցության հետ քննարկումներ են ընթանում, Ծառուկյան դաշինքը, անպայման ներառվելու է նոր կառավարության մեջ, իրենք փորձում են գտնել լավագույն կադրային լուծումները:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նախօրեին հրապարակված հոդվածին, որտեղ նա նշում էր, որ ՀՀԿ-ն ի զորու է վիժեցնել նոր կառավարության բոլոր որոշումները, Փաշինյանն ասաց, որ քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով, իսկ որ պահից կդադարի հանրային աջակցությունը, այդ պահից սկսած ինքը կդադարի լինել ՀՀ վարչապետ:

Խոսելով Սերժ Սարգսյանին առաջիկայում տրամադրվելիք բնակարանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բնակտարածքի լուծումները համարժեք կլինեն այն նույն լուծումներին, որոնք կիրառվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեպքում:

Նշվեց, որ սփյուռքի նախարարը չի շարունակելու իր աշխատանքը նոր կառավարությունում, իսկ կառավարության ծրագիրը հաստատելու կամ տապալելու մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք մտադիր չեն տապալել այդ ծրագիրը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուծումները կան, անհրաժեշտ է ուսումնասիրել սահմանադրությունը:

Տպել
5967 դիտում

Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Ցմահ դատված ընդդիմադիր լրագրողից դատարանը պահանջում է 1300 դոլար վճարել Էրդողանին

Քրգործ՝ սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկի նկատմամբ. 4,5 մլն դրամի վնաս է հասցվել

Էդ ո՞ր սպանությունը. Երրորդմասցի Լյովիկի հայրը բորբոքվեց, երբ խոսեցին որդու կողմից ենթադրյալ սպանությունների մասին

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում է

Երբ ժամանակը գա՝ ելույթ կունենամ. Սերժ Սարգսյանը մի թեթեւ շփվել է լրագրողի հետ (տեսանյութ)

Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ ՄԻՊ

Գյումրու քաղաքապետարանը ՀԷՑ-ին չի վճարի 188 մլն դրամ. Սամվել Բալասանյան

Ջերմուկի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված գողությունները

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները