Վարչապետ Նիկոլ Փաշինյանից սպասելիքը մեծ է. Տարոն Ավիա

«Եթե Հայաստանում բիզնեսի հավասար պայմաններ ստեղծվեն, ապա «Տարոն Ավիա» հայկական ավիաընկերությունը կրկին կմտածի Հայաստան վերադառնալու մասին: Սպասելիքները մեծ են վարչապետ Նիկոլ Փաշինյանից»,- այս մասին ՀԺ-ին տեղեկացրել է «Տարոն Ավիա» ավիաընկերությանը մոտ կանգնած աղբյուրը: 

Հիշեցնենք, որ հայկական այս ավիաընկերությունը Հայաստան, մասնավորապես՝ Գյումրի եկավ 2017 թվականի՝ ապրիլի 25-ին: Առաջին թռիչքներն իրականացվեցին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից՝ Գյումրի-Մոսկվա, Գյումրի-Ռոստով, Գյումրի-Սամարա եւ հետադարձ ուղղություններով: Ավիաընկերությունը չվերթներն իրականացնում էր 2 օդանավերով, որոնցից մեկը կրում էր Մհեր Մկրտչյանի, մյուսը՝ Արամ Խաչատրյանի անունը:

«Տարոն Ավիա»-ն Հայաստանից հեռացավ 2018-ի հունվարին: Ավիաընկերությունը Գյումրիից վերջին անգամ դեպի Մոսկվա չվերթ է իրականացրել 2017 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ Երեւանից՝ 2018 թվականի հունվարի 14-ին: Ներկա պահին «Տարոն Ավիա»-ն գործունեություն է ծավալում արտերկրում, հիմնականում Եվրոպայում: Սակայն հայրենիք վերադառնալու ցանկությունը մեծ է: Ավիաընկերությունը Հայաստանից հեռացել է բիզնեսի անհավասար պայմանների պատճառով: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեմպինգի ենթարկվելու մասով ավիաընկերությունը դատարան չի դիմել, քանի որ արդար որոշում չի ակնկալվել: Գյումրիում «Տարոն Ավիա»-ի աշխատանքը խոչընդոտվել է «Պոբեդա»-ի, Երեւանում՝ «Ուրալյան ավիաուղիների» եւ «Յու թեր»-ի կողմից:

Ներկա պահին, ըստ մեր աղբյուրի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հատկապես պետք է սեւեռել ռուսական ավիաընկերությունների կողմից Հայաստանում պարտադրվող բիզնեսի եւ մրցակցային անհամաչափ գործողությունների վրա:

Տպել
8682 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին