Մեր իրավաբանները եւս մեկ անգամ համոզվեցին, որ ՀՖՖ որոշումն ապօրինի է. «Շիրակ»

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը շարունակում է պնդել, որ իր նկատմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սահմանած պատիժն ապօրինի է: Ֆեդերացիան հայտարարել էր, որ փաստեր են հավաքվել, որ ակումբի մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել գումարի դիմաց այնպես անել, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում իր թիմը պարտվի «Շիրակին»: Բացի Հարությունյանին ցմահ ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից զրկելուց՝ ֆեդերացիան 12 միավոր հանել էր ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում թիմի վաստակած միավորներից, իսկ ակումբին տուգանել էր նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով: Երեկ՝ մայիսի 10-ին, ակումբի ներկայացուցիչները ՀՖՖ-ից ստացել են ապացույցները, որոնց հիման վրա ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի գլխավորությամբ որոշում է կայացվել:

««Շիրակը» երեկ ՀՖՖ-ից ստացել էր գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը՝ այդ թվում ձայնագրությունը եւ տեքստային հաղորդագրությունների լուսանկարները: Ի դեպ, նշենք, որ պարոն Սինոյանի հայտարարությունում նշված տեսագրությունը ընդհանրապես գոյություն չունի։ Մեր իրավաբանները, մանրամասն ուսումնասիրելով բոլոր ապացույցները եւ փաստաթղթերը, եւս մեկ անգամ համոզվեցին, որ ՀՖՖ որոշումը ապօրինի է: Երկուշաբթի «Շիրակը» կներկայացնի բոլոր փաստաթղթերը բողոքարկման կոմիտե։ Հուսով ենք, որ կոմիտեն կցուցաբերի ողջախոհություն եւ նիստը կանցկացնի բաց ֆորմատով՝ հրավիրելով նախ բոլոր կողմերին, ինչպես նաեւ լրագրողներին»,- գրված է «Շիրակի» մամուլի հաղորդագրությունում:

Այդ խաղը, որի վերաբերյալ, ըստ ՀՖՖ-ի, Հարությունյանը փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել, Երեւանում «Բանանցի» հարկի տակ ավարտվել է «Շիրակի» 2:0 հաշվով հաղթանակով: Այժմ «Շիրակն» ունի 49 միավոր եւ առաջնության ավարտից 2 տուր առաջ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտն» է 46 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Գանձասար-Կապանը» (42):

Պատժի վերաբերյալ որոշումը ՀՖՖ-ն հրապարակել է մայիսի 5-ին: Այս պահին ներկայացված մրցաշարային աղյուսակում «Շիրակից» դեռեւս միավորներ հանված չեն:

Տպել
1780 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ