Իդեալական չէ, բայց ռիսկերը կառավարելի են. քաղաքագետը՝ կառավարության նոր կազմի մասին

Մայիսի 12-ին վերջնականապես ձեւավորվեց ՀՀ կառավարության նոր կազմը: Այն թարմացվեց 99 տոկոսով: Կառավարության հնաբնակներից նոր կառավարությունում մնացին ԱԻՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի կարգավիճակով եւ սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ ԱԻՆ նախարարի կարգավիճակում: Վարչապետ Փաշինյանի նշանակումների կեսից ավելին արժանացավ հասարակության հավանությանը, սակայն եղան նաեւ բացասական կարծիքներ: Մասնավորապես, ոչ բոլորի հավանությանն արժանացան ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանի, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի նշանակումները:

«Հայկական ժամանակ»-ը կառավարության նոր կազմի, սպասելիքների եւ հասարակական քննադատությունների շուրջ զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ կարծիք ունենք կառավարության նոր կազմի մասին:

- Դեռեւս վաղ է կարծիքներ արտահայտելու համար: Պետք է ժամանակ անցնի, որպեսզի պատկերն ամբողջանա: Ամեն դեպքում, նոր կառավարությունում մեծ պրոֆեսիոնալներ կան եւ մեծապես բարոյական մարդիկ: Դա անչափ կարեւոր է: Մնացածի մասին կարելի կլինի խոսել հարյուր օր անց միայն:

Ըստ Ձեզ՝ վարչապետը, նրանց ընդգրկելով կառավարություն, ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել եւ որքանո՞վ այս անձանց կհաջողվի դրական առաջընթաց գրանցել:

- Կարծում եմ՝ խնդիր էր դրվել ձեւավորել պրոֆեսիոնալներից, հեռանկարային եւ պոտենցիալ ունեցող կադրերից, ինչպես նաեւ մերձավոր համակիրներից բաղկացած կառավարություն: Անշուշտ՝ գումարած այն մի քանի պորտֆելները, որ տրվեցին սատարող խորհրդարանական ուժերին: Կհաջողվի արդյո՞ք հաջողությունների հասնել՝ արդեն այլ հարց է: Դա միայն ժամանակը ցույց կտա ամբողջության մասով, բայց առանձին-առանձին՝ վստահաբար կարելի է ասել, որ որոշ ոլորտներում այդ հաջողություններն անպայմանորեն գրանցվելու են:

Ակտիվ քննարկվեց այն, որ կազմի մեծ մասը երիտասարդ է եւ բանակում չեն ծառայել: Երիտասարդ լինելու մասով՝ սա առիթ կարո՞ղ է լինել, որպեսզի ենթադրենք կառավարության աշխատանքը տապալվի: Բանակում չծառայելն ինչո՞ւ է միշտ քննարկվում: Այս քննադատությանն արժանանում էին նաեւ նախկին իշխանության անդամները:

- Եթե երիտասարդները միշտ տապալում են ամեն բան, ապա՝ այո, սա էլ կտապալեն: Բայց ես այդպես չեմ կարծում: Այս իշխանափոխությունն ընդհանրապես երիտասարդների կողմից կատարվեց, երիտասարդների հսկայական, աննախադեպ զանգվածների: Հետեւաբար՝ դատել, թե երիտասարդ նախարարներն իրենց տարիքի պատճառով տապալելու են՝ սխալ է եւ չի կարելի: Ինչ վերաբերվում է բանակում ծառայելուն, ապա դա տգետ եւ տմարդի հակափաստարկ է: Եթե մարդը չի ծառայել օրենքի շրջանակներում, եթե օրենքով ազատվել է բանակից՝ ինչո՞ւ է դա բացասական հանգամանք որակվում: Մարդիկ կան, որ զենք չեն բռնել, բայց այս երկրի համար տասնյակ անգամներ ավելին են արել, քան բազում գեներալներ եւ հրամանատարներ: Չի կարելի կեղծ կատեգորիաներով դատել: Ծառայությունը, ընդհանրապես չպետք է ցուցանիշ լինի ինչ-որ որակներ շնորհելու կամ դրանցից մտովի զրկելու համար:

Գործող կառավարության երիտասարդ կազմի այս քննադատություններին զուգահեռ նախկինում էլ քննադատվել է այն, որ «վերեւներում» միշտ տարեց պաշտոնյաներ են նշանակվում: Ինչու՞ հասարակության որոշ մաս չի համակերպվում երկու պարագայում էլ:

Ինչ վերաբերում է տարիքին, ապա կարեւորը կարողություններն ու պրոֆեսիոնալիզմն են: Եթե դրանք առկա են՝ տարիքը կարեւոր չէ: Սա երիտասարդների կառավարություն է, բայց ոչ ամբողջությամբ: Վստահ եմ, որ հաջորդ կառավարություններում նաեւ առաջացած տարիքի մարդիկ կարող են ներգրավվել:

Կարծիք կա նաեւ, որ շատ նախարարներ չեն համապատասխանում իրենց ոլորտներին: Մասնավորապես, մշակույթի նախարարի մասին խոսվում է, որ նա լեզվաբան է, ԱԻՆ նախարարը մասնագիտությամբ ատամնաբույժ է, բայց սպորտով է զբաղվել, բնապահպանության նախարարի մասին շրջանառում են, որ նա նպաստում է հանքարդյունաբերությանը, առողջապահության նախարարն է սկանդալի կենտրոնում հայտնվել՝ իր նախկին գրառումների համար, էներգետիկ ենթակառուցվածքների նախարարը քաղաքացիների հիշողություններում մնացել է քաղաքացիներից մեկին «բոմժ» անվանելու համար: Ստացվում է, որ իդեալական չէ՞ կառավարության նոր կազմը: Նիկոլ Փաշինյանի ընտրությունը որքանո՞վ է ճիշտ:

- Իհարկե, իդեալական չէ: Բայց՝ դարձյալ. եթե մարդն ունի պոտենցիալ եւ գիտելիքներ, որոնք թույլ են տալու նրան այլ ոլորտում որպես գործադիր ղեկավար աշխատել՝ ապա դա պետք է չափանիշ դիտարկվի: Անշուշտ, բացառություններ լինում են, բայց հիմա դեռեւս վաղ է խոսելը, թե իրոք այս կամ այն պաշտոնյան համապատասխանո՞ւմ է իր պորտֆելին, թե՝ ոչ: Կարծում եմ՝ առողջապահության նախարարը եթե շատ շփվի մշակույթի նախարարի հետ եւ շփումներում ներգրավվի նաեւ էներգետիկայի ոլորտի նախարարը՝ լեզվամտածողական խնդիրները կարող են եւ ժամանակի ընթացքում հարթվել: Իսկ եթե լուրջ՝ ապա արդեն առողջապահության նախարարը ներողություն է խնդրել իր խոսքերի եւ գրառումների համար: Դա արդեն լավ նշան է: Իդեալական մարդիկ չկան: Խնդիրը թերությունների չափի եւ որակի մեջ է: Ինչ վերաբերում է ԱԻՆ-ին, ապա դա դաշնակից-կուսակցական պորտֆել է: Եվ՝ ժամանակավոր: Ինչ վերաբերում է Փաշինյանի ընտրությանը, ապա նա լավ է հասկանում, որ կառավարության թերությունների համար վերջիվերջո ինքն է պատասխանատուն: Եվ նրանց թերացումներն էլ նախեւառաջ իրեն են արժենալու: Ու եթե հաշվարկ է արել, որ ռիսկերը կառավարելի են, ուրեմն որոշումը ճիշտ է ընդունել: Կձախողվեն՝ դրա պատասխանատվությունը կկրի կառավարությունը՝ վարչապետի հետ միասին: Կհաջողեն՝ դափնիների կարժանանան: Եվ միայն ժամանակը ցույց կտա, թե ճիշտ էին արդյո՞ք նշանակումները: Ամեն դեպքում սա անցումային կառավարություն է եւ ժամանակն այստեղ ամենակարեւոր դատավորն է լինելու:

Ձեւավորված կառավարությունը որակվում է որպես համաձայնության կառավարություն: Սակայն, չե՞ք կարծում, որ ինչ-որ չափով քաղաքական առեւտուր կամ շահերի համաձայնություն տեղի ունեցավ՝ Փաշինյան-ԲՀԿ-ՀՅԴ ֆորմատով: Այսինքն, այս կուսակցությունները Փաշինյանին ԱԺ-ում առաջադրեցին, կողմ քվեարկեցին եւ ունեցան իրենց պորտֆելները կառավարությունում:

- Իհարկե, եւ դա բնական է: Եթե Փաշինյանը չգնաց դասական հեղափոխությունների ճանապարհով եւ չվերցրեց իշխանությունը, չխլեց այն ժողովրդի ուժով, այլ՝ ժողովրդի ուժն օգտագործեց այն ստանձնելու համար: Հետեւաբար՝ բնական էր, որ այլեւս հաշվի պետք է նստի նաեւ այն ուժերի հետ, որոնք սատարեցին իրեն խորհրդարանում: Բայց այդ գործարքը մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրություններն է ուժի մեջ լինելու: Այդ ընտրություններից հետո այլ իրականություն է ստեղծվելու:

- Մասնավորապես, ի՞նչ իրականության մասին է խոսքը: Կարծում եք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ ընտրություններից հետո բացարձակ մեծամասնություն է լինելո՞ւ:

- Եթե այդ ընտրություններն ուշ տեղի ունենան` ապա ՔՊ-ի բացարձակ մեծամասնություն լինելը հարցական հանգամանք կլինի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայություն են ունենալու ամենատարբեր ուժեր: Այն, ինչ կար նախկին իշխանությունների օրոք` կեղծ, արհեստական եւ սուտ ներկայացվածություն էր իշխող ուժերի: Հիմա նոր իրավիճակ է լինելու, որն արտահայտելու է իրական տրամադրությունները հայաստանյան հասարակության:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 15-ի համարում:

Տպել
5785 դիտում

Ովքեր են ընդգրկված Մասիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում

Ես պատրաստվում էի կարգադրել լքել Աֆղանստանի ռազմաբազան, բայց ոչ թալիբների, այլ Չինաստանի պատճառով. Թրամփ

Սիսիան-Բռնակոթ ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդին արգելափակումից դուրս են բերել, հոսպիտալացրել

Հայաստանի 6 տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Մի քանի ժամով լույս չի լինելու Երևանի ու 3 մարզերի մի շարք հասցեներում

ՀՀ ԱԺ-ն կանի հնարավորը միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման աջակցության ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Սևան քաղաքում արհեստանոց է հրդեհվել. այրվել են նաև ներսում եղած կենցաղային իրերը

Յուրաքանչյուր քաղաքական ուժի համարում եմ մրցակից. Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

Կարին Տոնոյանը կպայքարի առանձին. նա հայտարարել է «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու մասին

Ալիևը Լուկաշենկոյին պատմել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ հանդիպման արդյունքների մասին

Ճամբարակի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում

Իսրայելը 2 շաբաթով փակում է երկրի սահմանները՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Վրաստանում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Առնվազն վեց մարդ է զոհվել Սուդանի և Եթովպիայի զինծառայողների միջև բախումների հետևանքով

27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը հունվարի 30-ին. Անտոնով

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի միջխորհրդարանական վեհաժողովին

Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին

Արարատ քաղաքում ՔՊ թեկնածու Ասլան Ավետիսյանը բնակիչների հետ թաղային հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Վարանդայի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայողներ են վնասվածքներ ստացել

Հրդեհի հետևանքով այրվել է Սյունիքի Կարճևան համայնքի մանկապարտեզի առաջին հարկի հատակն ու նկուղը

Վրաստանը 2-րդն է աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով, Հայաստանը՝ 8-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը

Սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. քարաթափումը շարունակվում է (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի տներից մեկում. այրվել է տանիքը

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները. Հունաստանի վարչապետ

Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

Ստեփանակերտի դպրոցների մի շարք դասարաններում կանցնեն առկա ուսուցման, մյուսներում՝ կշարունակվի հեռավարը

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության նման. Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Անվասայլակներին պարում են բուժում ստացող զինծառայողները. հերոսները բացել են սպորտային պարերի առաջնությունը (տեսանյութ)

Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

Հայաստանում կորոնավիրուսի 409 նոր դեպք է արձանագրվել, 1 օրում մահացել է 29 մարդ

Արշամյանը կշարունակի ղեկավարել «Հայաստան» հիմնադրամը. նա վերընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը «Հաղթանակ» կամրջից

Քարաթափում Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի