Երևան
14 °C
Ի՞նչ հիմքով պետք է ՄԻՊ-ը կառավարության նիստերին մասնակցի վարչապետի հրավերով. հանձնաժողովը դեմ էր:
ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը: Մինչեւ քննարկմանն անցնելը հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նշեց, որ հարցերը քննարկել է արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ:
Քննարկման ժամանակ հիմնական առարկությունը վերաբերում էր օրենքի այն դրույթին, որ ՄԻՊ-ը կարող է կառավարության նիստերին մասնակցել միայն վարչապետի հրավերով: «Պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա»,- ասված է օրենքում:
ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանից, թե ի՞նչ հիմքով, ի՞նչ տրամաբանությամբ պետք է ՄԻՊ-ը կառավարության նիստերին մասնակցի վարչապետի հրավերով: Հովհաննիսյանն ընդգծեց, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքով ասվում է, որ կառավարությունում նիստերը քննարկվում են միայն կառավարության անդամների կողմից, եւ որ ԱԺ-ն է հենց հաստատել այդ օրինագիծը: Նրա խոսքով՝ բացի այդ, ՄԻՊ-ին անհանգստացնող հարցերը քննարկվում են նախարարական կոմիտեներում:
«ՄԻՊ-ի ներկայությունը կառավարության նիստերին որեւիցե հարց չէր լուծելու: Ոչ միայն ՄԻՊ-ը, այլ մնացած անկախ մարմինները, ում նախկինում թույլատրված էր մասնակցելու նիստին, նոր օրենքով կարող են մասնակցել միայն վարչապետի հրավերով»,- բացատրեց Հովհաննիսյանը:
Հանձնաժողովի նախագահ Կոստանյանն էլ նշեց, որ ՄԻՊ-ը այն բացառիկ մարմիններից է, որ ցանկացած դեպքում կառավարության նիստում մասնակցելու իրավունք ունի: «Դժվար է այս երկրում պատկերացնել մի իրավական ակտ, որ մարդու իրավունքներին չի առնչվում, հետեւաբար՝ ցանկացած հարց, որ քննարկվում է կառավարությունում, առնչվում է մարդու իրավունքների հետ: Ուստի, նրա մասնակցությունը պարտադիր է եւ չպետք է լինի որեւէ մեկի հրավերով»,- ընդգծեց նա:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ երկու օրենքի մեջ եղած հակասությունն են շտկում: «Կառավարության կառուցվածքի եւ Մարդու իրավունքների մասին օրենքների միջեւ եղած հակասությունը: Կառավարության կառուցվածքի մասին օրենքով նախատեսված է թե ով կարող է մասնակցել նիստին վարչապետի հրավերով: Մենք հիմա հակասություն ենք շտկում կառավարության կառուցվածքի եւ Մարդու իրավունքների օրենքի միջեւ»,- շեշտեց նա:
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշեց, որ շնորհակալ է դիրքորոշումների համար՝ ՄԻՊ-ի դերը գնահատելու համար: «Ես՝ ինքս չէի ցանկանա մասնակցել այդ նիստերին, դրա համար համաձայնել էի փոփոխություններին: Մեր օրենքը սահմանադրական օրենք է, իմ գործողությունները հանրության համար նույնպես տեսանելի են, ես որեւէ խնդիր չեմ տեսնում, քանի որ մեր օրենքը սահմանադրական է»,- նկատեց նա:
Փոխնախարարն առաջարկեց հանել նախագծի այդ դրույթը, որ վարչապետի հրավերով պետք է ՄԻՊ-ը մասնակցի կառավարության նիստերին եւ նախագիծը դնել քվեարկության:
«Ձեռնպահ քվեարկեք այս հոդվածին, մինչեւ կհասկանանք դռնբաց կառավարության նիստ ասելով՝ խոսքը վերաբերում է ԶԼՄ-ի՞ն, թե՞ ցանկացած անձ կկարողանա մասնակցել նիստերին, այդ թվում՝ հանձնաժողովների անդամները»,- ասաց նա:
Կոստանյանն էլ նշեց, որ բոլոր օրենքները պետք է փոփոխության ենթարկվեն, որպեսզի ՄԻՊ-ն իր հայեցողությամբ, երբ ցանկանա, կարողանա մասնակցել կառավարության նիստերին: Փոխնախարարն էլ նշեց, որ կարիք չկա օրենքները փոփոխել, որ իր հայեցողությամբ ՄԻՊ-ը կարողանա մասնակցել նիստերին:
«ՄԻՊ-ի մասին օրենքը սահմանադրական օրենք է եւ դրանով նախատեսված է, որ ՄԻՊ-ն իր հայեցողությամբ կարող է մասնակցել կառավարության նիստերին: Սահմանադրական օրենքով դա այդպես է, ուստի՝ փոփոխության կարիք չկա»,- նկատեց նա:
Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ իր անհամաձայնությունը հայտնեց. «Օրենքը պետք է վերաբերի թե՛ ՄԻՊ-ին, թե՛ դատախազության մարմիններին: Այս պահին հարցը լուծեցինք, բա հետո՞: Պետք է առաջինից երկրորդ ընթերցումով շտկվի այս հակասությունը»,- նկատեց նա:
Կոստանյանն էլ նկատեց, որ կառավարությունը միասնական մոտեցմամբ կբերի կառավարության կառուցվածքի մասին օրենքը: Այս ամենը համակարգային լուծում է պահանջում:
«Այս պահին լուծումը տանք, կարողանան առանց հրավերի մասնակցել: Սահմանափակումը հանում ենք ու առանց դրա քվեարկության ենք դնում»,- ասաց Կոստանյանը: Փոխնախարարն էլ նշեց, որ պարտադիր լինելու է փոփոխություն՝ կառավարության կառուցվածքի մասին օրենքում: Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության, ընդունվեց միաձայն, հարցը կքննարկվի քառօրյա նիստում:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ