Պլյուշչենկոն 2 տարի դադարից հետո կրկին Երեւանում կներկայացնի «Սառույցի արքաները» շոուն

Օլիմպիական խաղերի կրկնակի եւ աշխարհի եռակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկո կրկին Երեւանում կներկայացնի իր «Kings on Ice» (կամ «Սառույցի արքաները») շոուն: Այն տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ծրագիրը բաղկացած կլինի 2 մասից:

Առաջինում կլինեն օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական համարները: 2-րդ հատվածում սառույցի վրա տեղի կունենա սիրո մասին «Ախթամար» լեգենդի ներկայացում-մյուզիքլի համաշխարհային պրեմիերան:

Կազմակերպիչներն ընդգծում են, որ հատուկ «Ախթամար» ներկայացման համար գրված երաժշտությունը կատարելու են Հայաստանի լավագույն երաժիշտները: Լինելու է մեծ տեսաէկրան, բարձր տեխնոլոգիական հատուկ էֆեկտներ, որոնց միջոցով ստեղծվելու են ներկայացման համար անհրաժեշտ դեկորացիաները՝ ջուրն ու կրակը:

Հայաստան է ժամանելու ավելի քան 200 հոգանոց բազմազգ մասնագետներից կազմված թիմ: Նրանք շարքերում լինելու են անվանի գեղասահորդներ, ինչպես օրինակ, ինքը՝ Պլյուշչենկոն, օլիմպիական արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Իրինա Սլուցկայան:

Տոմսերն արժի 4000, 6000, 10000, 15000, 20000, 25000 եւ 30000: Տոմսերի համար կարելի է դիմել Ticketmarket 093 102 102 կամ պատվիրել ticketscloud.org տոմսարկղային համակարգով:

«Ախթամար» սառցե ներկայացման պրոդյուսերը «Ֆորպոստարտ» ընկերության տնօրեն Զառա Մխեյանն է: Պարուսույց-բեմադրիչը Նիկիտա Միխայլովն է, երաժշտությունն Ալեքսեյ Գալինսկունն է: «Սառույցի արքաները» նախագծի պաշտոնական գործընկերը, պրոդյուսերը, բեմադրիչ-ռեժիսորը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյանն է:

Պլյուշչենկոն իր շոուն Հայաստանում առաջին անգամ ներկայացրել է 2 տարի առաջ՝ 2016 թ. մարտի 5-ին: Նույն տարվա աշնանը՝ նոյեմբերի 27-ին, 2-րդ անգամ է «Սառույցի արքաներին» Հայաստան բերել:

Տպել
917 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ