«Աբովյան» քրեակատարողական հիմնարկին կից ընտանեկան հանրակացարանների բնակիչները հայտնվել են անօթեւան մնալու վտանգի տակ: Քաղաքացիները, չնայած ունեն Աբովյան քաղաքի մշտական գրանցում եւ բնակարանի համար հերթագրված են 1980-ականներից, սակայն մինչ օրս նրանց բնակարան ստանալու հարցը մնում է օդից կախված:

Աբովյանի բնակիչ Արմեն Այդինյանը ողջ հանրակացարանի անունից դիմել է ՀԺ-ին՝ օգնության խնդրանքով եւ իր ու բնակիչների խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնելու ակնկալիքով: Արմեն Այդինյանն ասաց, որ Աբովյան քաղաքի քրեակատարողական հիմնարկին կից երկհարկանի հանրակացարաններից մեկում բնակվում են ծանր հանցագործության համար դատապարտված կանայք:

Հանրակացարանի առաջին հարկում 2006 թվականից բնակիչների անմիջապես հարեւանությամբ բնակեցրել են ծանր հանցագործության համար դատապարտված անձանց, որն էլ վերջինիս վստահեցմամբ՝ շարունակական բնույթ է կրում, ինչի պատճառով բնակչությունը զգալի բարոյական վնասեր է կրում:

Արմեն Այդինյանն ասում է՝ նախկինում երեք հանրակացարանում էին բնակեցնում նշված կանանց՝ տարբեր հարկերում եւ բնակարաններում, սակայն բազմաթիվ բողոքներից եւ դեպքերից հետո, կենտրոնացրին շենքերից մեկում, երեք հանրակացարանների մեջտեղի շենքում. «Այն ժամանակ եւ՛ տղամարդիկ էին, եւ՛ կանայք: Վերջին ժամանակներս միայն կանանց են բերում այստեղ բնակեցնում, որոնք էլ այստեղ իրենց պատիժն են կրում: Ես երկու դուստր ունեմ եւ չեմ ցանկանում, որ նրանք այդ միջավայրում ապրեն, աղջիկ երեխեք են, ինչի՞ պիտի այդ կանանց հետ միեւնույն բակում ապրեն, հազար բան կարող է պատահել: Ի՞նչ իմանաս՝ ո՞վ է գալիս կանանց մոտ, ով գնում, բարոյապես մեզ շատ վնաս է»:

Բնակիչներն ասում են, որ հանրապետությունում հանրակացարանների սեփականաշնորհման ընթացքում իրենց թույլ չեն տվել բնակարանները սեփականաշնորհել՝ պատճառաբանելով, որ այդ տարածքը գերատեսչական է: Տասնամյակներ շարունակ ապրելով նույն հիմնարկությունում՝ շատերն անցել են կենսաթոշակի, սակայն չեն օգտվել սեփականության ոչ մի իրավունքից եւ առ այսօր Հայաստանում չունեն ոչ մի սեփականություն:

ՔԿ վարչությունից էլ ստացել են գրություն, համաձայն որի՝ իրենց բնակարանների սեփականաշնորհման հարցը քննարկման առարկա է հանդիսանում: Սակայն ինչպես բնակիչներն են փաստում, ըստ քրեակատարողական վարչության՝ նրանք ի զորու չեն լուծելու այս հարցն առանց Կառավարության համապատասխան որոշման, ինչի պատճառով էլ խնդիրը մշտապես փակուղի է մտնում: 

Բնակիչները նշում են, որ առանց իրենց իրավունքները հաշվի առնելու՝ հանրակացարանները դարձրել են բաց տեսակի հիմնարկ՝ դատապարտյալների բնակատեղի: Արմեն Այդինյանն էլ նշեց, որ իրենց բնակարանները սեփականաշնորհելու, ըստ բնակության վայրի բնակարան հատկացնելու խնդրանքով բազմիցս դիմել են տարբեր ատյանների: Դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարություն, նախընտրական շրջանում տարբեր պատգամավորների, սակայն որոշ դեպքերում անորոշ պարզաբանումներ են ստացել, որոշներում էլ՝ անպատասխան մնացել: 

Երբ 2005 թվականին շենքի բոլոր բնակիչներին ծանուցում է եկել, որ մեկ ամսվա ընթացքում պետք է բնակարաններն ազատեն՝ դիմել են Գագիկ Ծառուկյանին, որի միջնորդությամբ կարողացել են մնալ, սակայն պարզ չէ, թե դա ինչքան կտեւի. «Ի՞նչ իմանանք, կարող է մի ամսից գան էլի մեզ ասեն, որ ազատենք բնակարանները, մենք ու՞ր գնանք: Շատերս այստեղ վերանորոգման աշխատանքներ ենք արել, գումար ենք ծախսել՝ իմանալով, որ օրերից մի օր մեզ կարող են պարզապես վռնդել այստեղից»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Այդինյանը: Վերջինս ասաց, որ իրենց հիմնական նպատակն է՝ կա՛մ օրինականացնել բնակարանները եւ կալանավորված կանաց տեղափոխել հանրակացարաններից, կամ մեկ այլ տարածքում բնակարաններ ստանալ, որպեսզի կարողանան կալանավորներից հեռու լինել եւ իմանալ, որ այլեւս ժամանակավոր կացարանի հույսին չեն:

Տպել
10036 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան