Վանաձորի հանրակացարանի 34-ամյա բնակչուհուն մահացած են գտել

Վանաձորի Երևանյան խճուղու 90 հասցեում գտնվող հանրակացարանի աստիճաններ վրա նախօրեին հայտնաբերվել է թիվ 309 սենյակի բնակչուհի Տատյանա Պիսարեւայի դին:

Բնակիչներից մեկը առավոտյան ժամը 9-ի սահմաններում, աշխատանքի գնալիս, հանրակացարանի մուտքի աստիճանների վրա հայտնաբերել է հարևանուհու՝ թիվ 309 սենյակի բնակչուհի Տատյանա Պիսարևայի  դին: 34-ամյա Տատյանան 3 զավակի մայր էր: Հարևանների խոսքով՝ նա ալկոհոլի hանդեպ անտարբեր չէր: Ամուսնու մահից հետո երիտասարդ կինը հոգեկան խնդիրներ էր ձեռք բերել, բայց հասարակության համար վտանգավոր չէր:

Մեզ հայտնի դարձավ, որ Պիսարեւան մահից օրեր առաջ վիճաբանություն է ունեցել հարակից սենյակներից մեկի բնակիչների հետ, վիճաբանության արդյունքում Տատյանան ձեռքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից, սակայն փախել է:

Արդեն մայիսի 13-ին առավոտյան Տատյանային հարեւանները հայտնաբերել են մահացած: Կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դատաբշկի տված նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Թե ինչից է մահացել Պիսարեւան, պարզ կդառնա դիահերձումից հետո միայն, կատարվածը դժբախտ պատահա՞ր է, թե՞ սպանություն, կպարզվի քննությամբ:

Տատյանա Պիսարեւան դատարանի վճռով տարիներ առաջ զրկվել էր ծնողական իրավունքներից:

Վանաձորի հիշյալ հանրակացարանում տիրող անառողջ մթնոլորտը տարիների պատմություն ունի: Պարբերաբար կրկնվող վիճաբանություններն ու դրանց հաջորդող դանակահարությունները հանրակացարանում սովորական են դարձել: Խնդրին բազմիցս հրապարակային անդրադարձել է նաեւ Լոռու դատախազ Արսեն Մարտիրոսյանը՝ քաղաքապետարանին հանձնարարելով ուժեղացնել վերահսկողությունը, սակայն ինչպես երեւում է՝ իրավիճակը չի փոխվել: Հանրակացարանում բնակվում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, մուրացկաններ, ինչպես նաեւ ալկոհոլի հանդեպ հակում ունեցող մի քանի անձինք, որոնց կողքին ապրում են նաեւ դրական վարքագիծ ու բնութագիր ունեցող երեխաներ:

Հանրակացարանում տիրող իրավիճակի հիմնական մեղավորը, ըստ բնակիչների, հանրակացարանի պարետն է, ով ոչ մի վերահսկողություն չի իրականացնում հանրակացարանում: Խնդրին առավել հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում:

Իրավապահ մարմիններում մեր աղբյուրը քիչ առաջ հայտնեց, որ կնոջ դիահերձման պատասխանը հայտնի է. կինը մահացել է երիկամների եւ լյարդի հիվանդությունից:

Տպել
5497 դիտում

Թեհրանը շարունակում է մնալ Երեւանի կողքին․ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ավարտվել է «Եվրատեսիլ 2019» հայաստանյան երգի հայտերի ընդունման փուլը

Մենք հանրության կողմից պահանջված գործառույթները չենք կրճատում. Վարազդատ Կարապետյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ներսեսյանը հանդիպել է կոնգրեսական Ջիմ Քոսթայի հետ

Անշարժ գույքի շուկան 2018-ին ակտիվացել է․ գործարքների թիվն աճել է 13%-ով

Մխիթարյանը բաց կթողնի «Յունայթեդի» դեմ հանդիպումը

ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրի իրականացման ընթացքը քննարկվել է Ռիգայում․ դեսպանի հանդիպումը

Նունե Սարգսյանը շրջայց է կատարել «Բարի տնակ» բարեգործական ժամանակավոր կացարանում

Գյուղատնտեսության, զբոսաշրջություն, ենթակառուցվածքներ․ ՀՀ-ն ու Նիդեռլանդները նախանշել են համագործակցության ոլորտները

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ

Դա շատ լավ որոշում է, եթե այս գներով լինի, ապա մեր գրպանն էլ կթեթեւանա. Հովհաննիսյան

Ամենաբարդը Պետրոսյանի հետ պարտիան էր. Փաշիկյանը՝ ՀՀ շախմատի առաջնության պայքարի մասին

Արտերկրում ապրող կենսաթոշակառուները չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները. բաց նամակ վարչապետին եւ ՄԻՊ-ին

Երբ մի աղջկա շատ էր հավանում՝ նրան «գուլո ջան» էր ասում. Քոչարի որդիները պատմում են հանճարի մասին

Արթուր Մեսչյանը մտադիր է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում աշխատել ընդամենը 2-2.5 տարի

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն ու Գեղարքունիքի մարզպետը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Փրկարարները կանխվել են քաղաքացու ինքնահրկիզման փորձը․ ԱԻՆ

Երեւանում կկառուցվի մետրոյի 2 կայարան եւ ճոպանուղի. քննարկումներ՝ իտալական եւ շվեյցարական կազմակերպությունների հետ

Թինա Կանդելակին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

ՌԴ-ում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար տեղի չի ունեցել․ դեսպանատուն