Հավատում եմ, չեմ հավատում. արա, ճգնաժամ կա: Չկա, արա, ճգնաժամ

16/05/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 13-ի համարում

«Արա, իրանք էլ լինեն, նույն բանն է լինելու»,- ՄԱԱ-ում երեկ գոռալով՝ այս խոսքերով ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանին դիմեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված Համլետ Հարությունյանը: «Իրանք» ասելով՝ նա նկատի ուներ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին եւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին, որոնք նույնպես ՄԱԱ-ում էին: Ավելի ուշ Համլետ Հարությունյանն իր երեխաների արեւով երդվեց, որ խորհրդարանից բացակայելն առաջին հերթին վնասում է ընդդիմությանը, որի շարքում իր ընկերներն են: Սրան ի պատասխան ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Արա, էդքան շահագրգռված եք մեր վերադարձով, քննարկման դրեք...»: Այս չորս պատգամավորները ՄԱԱ-ում էին՝ քննարկելու համար, թե արդյոք Հայաստանում կա խորհրդարանական ճգնաժամ:

Խորհրդարանական ճգնաժամ արտահայատությունը, սակայն, բավականին բարձր հասկացություն է եւ իրականում կիրառելի չէ այն երեւույթի հետ, որն այսօր Հայաստանում կոչվում է խորհրդարան: Եւ զարմանալի չէ, որ խորհրդարանական ճգնաժամի մասին ընդդիմադիր եւ իշխանամետ պատգամավորների «լուրջ»  քննարկումն ավարտվում է «արա»-ով իրար վրա գոռոցներով, ընդ որում՝ լրագրողների ներկայությամբ եւ միահամուռ քրքջոցով այն բանի վրա, թե ինչպես են  դուրսպրծուկները ՀՀ-ում «մուծվելով» լիդերներ դառնում: Երեկ Համլետ Հարությունյանը իր ընդդիմադիր ընկերներին հորդորում էր թույլ չտալ, որ իրենց տեղն ինչ-որ պատահական մարդիկ գրավեն, օրինակ՝ ՄԱԿ-ի անդամները եւ այլն.

«Ընդդիմության ուժեղության պայմաններում, արա, եթե ընդդիմությունը ուժեղ լինի... Բա էս մարդիկ ո՞նց են առաջ գալիս»,- հարցնում էր պատգամավոր Հարությունյանը՝ տալով Տիգրան Կարպետովիչի, Արամ Կարապետյանի անունները: Հրանտ Խաչատրյանը պատասխանեց. «Ասե՞մ, ոնց են առաջ գալիս՝ մուծվում են, գալիս են»,- եւ սա շատ զվարճացրեց ներկաներից յուրաքանչյուրին: Հետո էլ պարոն Հարությունյանն անկեղծ զարմացավ, որ այդ պատահական մարդկանց կողմից խորհրդարանը ցրելու կոչեր են հնչում: «Գալիս, ասում են՝ խորհրդարանը ցրենք: Այ ախպեր ջան, մենք ստեղ մեր համար աշխատում ենք, ի՞նչ է պատահել, կարող ա դու ինձնից լավ տղա՞ ես, թողեք, ապրում ենք, էլի»,- ասում էր իշխանամետ պատգամավորը՝ խորհուրդ տալով քաղաքական ճգնաժամն ու իշխանակռիվն իրարից տարբերել:

Իսկ երբ Հրանտ Խաչատրյանը նրան հիշեցրեց, որ կոալիցիոն ուժերի պատգամավորներն ընդամենը հրահանգ կատարողներ են եւ երբեք սեփական դիրքորոշումից ելնելով չեն քվեարկում, պատգամավոր Հարությունյանը հայտարարեց, որ իշխանության տրամաբանությունն է այդպիսին: Նա փափագ հայտնեց, որ Հրանտ Խաչատրյանն ու Արամ Սարգսյանը դառնան իշխանություն, քանի որ համոզված է, որ նույնը լինելու է այդ ժամանակ: «Երբ ես Լեւոնի ժամանակ ընդդիմություն էի, նույն բաները ես էի ասում, քննադատում էի, հիմա  ինձ են նույնը ասում, առանց տառասխալի»,- իշխանության տրամաբանությունն այսպես հիմնավորեց պատգամավոր Հարությունյանը, որը թերեւս վաղուց է ընկալել այս տրամաբանությունը եւ հենց դրա շրջանակներում է, որ բացակա պատգամավորների տեղը կոճակ սեղմելով՝ փող է աշխատում: Ի դեպ, նա նաեւ հայտարարեց, որ ՀՀ-ում  քաղաքական համակարգ չկա, կա քաղաքական բիզնես:

Հ. Գ. Ավելորդ է նշել, որ ՄԱԱ-ում երեկ իշխանական պատգամավորները փորձում էին ապացուցել, որ որեւէ խորհրդարանական կամ այլ ճգնաժամ ՀՀ-ում գոյու- թյուն չունի, իսկ ընդդիմադիրները փորձում էին ապացուցել, որ ՀՀ -ում ոչ միայն խորհրդարանական, այլ համակարգային ճգնաժամ կա, որ արդյունք է 2003թ. նախագահական ընտրությունների:       

Աննա Հակոբյան 

Տպել
1024 դիտում

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի

Մշակույթի նախկին նախարարների օրը սկսվել ու վերջացել է «պաշտոնական հանգուցյալների» պանիխիդայի մենյուն կազմելով

ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանը վաղը Մելիք Ադամյան 2-ում նիստ է անցկացնելու

Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտի հեղինակներից մեկը Վրաստանի քաղաքացի է

Դասերը չեն դադարեցվի. առողջապահության նախարարության հայտարարությունը

Ըստ Սերգեյի՝ Միքայելյանի մասին կատակին հավատացել են, քանի որ նրանից նման որոշում սպասում են