Կասպարովը նախապես ասել էր, որ 2 11-մետրանոց հետ է մղելու. «Գանձասարի» մարզիչ

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Գեւորգ Կասպարովը նախապես խոստացել է մարզչի ու թիմակիցներին, որ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ 2 գնդակ հետ է մղելու: Այդ մասին մայիսի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադատում տեղի ունեցած ՀՀ Գավաթի 2017-18 մրցաշրջանի խաղարկության եզրափակչից հետո պատմեց թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի. ավելացված 2 խաղակեսերում թիմերը 1-ական անգամ գրավեցին միմյանց դարպասը: 11-մետրանոց հարվածաշարում 5:4 հաշվով հաղթեց «Գանձասարը»: Կասպարովը 2 11-մետրանոց հետ մղեց: Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում մարզիչը կիսվեց տպավորություններով:

-Ի՞նչ կասեք խաղի մասին:

-Մինչեւ վերջին վայրկյանը չգիտեինք՝ ինչ է լինելու, բայց ես ուզում եմ նորհակալություն հայտնել տղաներին, որ արդեն բնակավորություն են ձեռք բերել, որ մինչեւ վերջ պայքարում են: Լավ խաղ ստացվեց, կարծում եմ՝ ով եկել էր բավականություն ստացավ: Էմոցիաներով լի խաղ էր: Իհարկե պետք է գովեստի խոսքեր ասել նաեւ «Ալաշկերտին» լավ խաղի համար: Արժանի մրցակցություն եղավ, ու մեր 2 թիմերի արժանի մրցակցությունից էլ կարծում եմ՝ երկրպագուները բավականություն ստացան:

-Իհարկե բոլորն տղաներն էլ արժանի են լավ աշծատեցին, բայց չե՞ք կարծում, որ պետք է միջնորդել, որ Կապանում Գեւորգ Կասպարովի արձանը տեղադրեն (խմբ. «Գանձասարի» դարպասապահը 11-մետրանոց հարվածաշարի ընթացքում 2 հարված հետ մղեց):

-Նախապես ասաց՝ 2-ը բռնելու եմ, ասացի՝ բայց կարող է՝ 3-ը չխփենք, ի՞նչ ես ասում, տղա՛ ջան (խմբ. կատակում է): Ապրի Կասպարովը, ապրեն բոլորը: Ես չեմ ուզում առանձնացնել: Բոլոր տղաներն էլ ապրեն, շատ տանջվեցին:

-2-րդ  խաղակեսում եղավ դրվագ, երբ «Ալաշկերտից» Տարոն Ոսկանյանը ձեռքով խաղաց: Եթե նշանակվեր 11-մետրանոց, եւ հաշվի մեջ առաջ անցնեիք, ի՞նչ ընթաց կունենար:

-Այդ ժամանակ մենք բնական է՝ արդեն պետք մտածեինք խաղի մասին: Գուցե դրանից հետո դժգույն խաղ գնար, բացց.... Իսկ այն թե կպավ ձեքրն, թե չկպավ, չենք ուզում խառնվել մրցավարների գործունեությանը: Մեզ խփած գոլի պահը ես չեմ էլ տեսել, բայց մեր մամուլի քարտուղարն ասաց, որ մաքուր գոլ էր: Ես նույնիսկ ասաից՝ ապրեն, որ այդքան արագ կողմնորոշվեցին: Մեր գործը ֆուտբոլ խաղալն է, մնացած իրենց գործն է: Մարդային գործոն է: Ճիշտ է՝ երբեմն ոգրեւորվում ենք, բայց մասն է կազմում ֆուտբոլի:

-4 օրից նորից խաղալու եք «Ալաշկերտի» հետ: Նո՞ւյն կազմով եք մոտենալու:

-Մենք պետք է հասկանանք, որ այդ խաղից եւ հաղթանակից կախված է մրցաշարային աղյուսակը: Պետք է անպայման հաղթեք, որովհետեւ ընդամենը 2 միավորով ենք գերազանցում «Բանանցին»: Պետք նայենք՝ տղաներն ինչ վիճակում ենք գտնվում, վնասվածքներ, հոգնածություն: Սա վերջին խաղն է 3 օրը 1 հանդիպում անցկացնելոի ցիկլի, որո բոլոր թիմերին հյուծեց: Գուցե ով քիչ խաղաժամանակ է ստացել, նրանց օգտագործենք: Ամեն դեպքում պետք է խաղանք հաղթելու համար:

-Համարո՞ւմ եք, որմրցարջանում խնդրը կատարված է:

-Շատ լավ եղավ, որ տիտղոսներից մեկը տարանք, բայց քանի դեռ ֆուտբոլ ենք խաղում, պետք է ձգտենք առավելագույնին: Մեր ակումբը չի խնայում ոչ մի բան, ամեն ինչ անում է իր կողմից, իսկ մենք էլ պետք է հասնենք առավելագույնին, բայց այդքանհեշ չէ: Ամեն դեպքում համարում եմ, որ լավ ավարտեցինք տարին:

-Որքանո՞վ եք պատրաստ Եվրոպա լիգային:

-Եվրոպա լիգայի նախապատրաստության ծրագիրը կազմել եմ արդեն, պետք է շատ լուրջ պատրաստվենք, հավաքներ անցկացնենք: Ուսումնասիրել ենք մեր հնարավոր մրցակիցներին: Բավականին լուրջ թիմեր կան: Կան խաղացողներ, որոնցից հրաժարվելու ենք: Շնորհակալ եմ բոլորից, բայց պետք է ուժեղացնենք կազմը: 

Տպել
920 դիտում

Եւս մեկ անգամ հռչակում եմ տնտեսական հեղափոխության կարգախոսը․ հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վե՛ր կենանք ու քայլենք

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի

Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից․ Նիկոլ Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կան տուժածներ

Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը․ ներկա է լինելու վարչապետը

Ստեփանավանում 81-ամյա կինը ինքնասպան է եղել տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ