Արսեն Թորոսյան. ՀՀ առողջապահության նախարարի կենսագրությունը

Նոր ձեւավորված Կառավարության ամենաքննադատված անդամն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է:

Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականին Երեւան քաղաքում: 1998-2004 թվականներին սովորել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: 2006-2009 թվականներին սովորել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում՝ սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում, ապա հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

Արսեն Թորոսյանը 2004-2005 թվականներին ղեկավարել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը: Հեղինակ է հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում տպագրված մի շարք հոդվածների: Մասնակցել է տարբեր դասընթացների ու ծրագրերի՝ 2005-2006 թվականներին Հարվարդի համալսարանում Բանակցությունների վարման եւ կոնֆլիկտների հանգուցալուծման դասընթացին, 2007 թվականին Ֆրանսիայում՝ Առողջապահության կառավարման եվրոպական ծրագրին, 2008-ին Վիեննայի բժշկական համալսարանում՝ հանրային առողջապահության դասընթացին եւ 2010 թվականին Աբու Դաբիում Առողջապահության կառավարման Միջին Արևելքի ծրագրին:

Թորոսյանը 2005-2010 թվականերին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող, որից հետո մեկ տարի ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն` կենտրոնը կարճ ժամկետում դարձնելով տոմոգրաֆիայի ոլորտում առաջատար:

Արսեն Թորոսյանը 2015-16 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես բուժծառայության լեյտենանտ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

2018 թ. մայիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին օրերին մի շարք քննադատությունների արժանացավ՝ ֆեյսբուքյան իր էջում արված գրառումների եւ պատվաստումներին կողմ լինելու հետ կապած: Երբ «պապիլոմա» վիրուսի դեմ Գարդասիլով պատվաստման հարցը մեծ աղմուկ առաջացրեց, Թորոսյանը այն կարծիքին էր, որ այդ պատվաստումը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ, եւ որ քննադատությունները հիմնված չեն ապացուցողական բժշկության վրա: Արսեն Թորոսյանի կարծիքով՝ մարդկանց կյանքի տեւողության երկարացման մեջ մեծ դեր են ունեցել հենց տարբեր հիվանդությունների դեմ պատվաստումները:

Ինչ վերաբերում է Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումներին ու մեկնաբանություններին, քաղաքացիները վերջինիս մեղադրում էին կոպիտ, սուր ու սարկաստիկ պատասխանների համար: Մասնավորապես՝ երբ մի օգտատեր պնդում էր, թե պատվաստանյութերը ֆարմկամպանիաների մեծ բիզնեսն են, դրանով նրանք միլիոնավոր դոլարներ են աշխատում, Արսեն Թորոսյանը կարճ պատասխան էր գրել՝ մեջբերում անելով «Դոկտոր Հաուս» ֆիլմից. «Փոքրիկ դագաղների արտադրությունը, ասում են, շատ շահավետ է»:

Վերջինս մեկնաբանելով գրառումը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց, որ իր գրածն ուղղակիորեն նշանակում է, որ ինքը դեմ է, ու ոչ մի մարդ, ոչ մի բժիշկ չի կարող կողմ լինել որեւէ երեխայի մահվան, եւ այդ պատվաստումները արվում են հենց նրա համար, որ երեխաները չմահանան:

Հետագայում առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց Արսեն Թորոսյանի՝ տարբեր հարթակներում հնչեցրած մեկնաբանությունների եւ ֆեյսբուքյան գրառումների մասին, որտեղ, մասնավորապես, ասված էր, որ նորանշանակ նախարար Թորոսյանը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել.

«Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշտապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս, թյուրըմբռնման տեղիք են տվել: Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում՝ երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը: Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»,- ասված է  ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Տպել
6013 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին