Երևան
22 °C
ՀՀ միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ)՝ նրա դիմումի համաձայն: Այդ մասին Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը տեղեկացել են էլեկտրոնային փոստի միջոցով 2018 թ. մայիսի 10-ին: Բոգդան Կալիուսսկին Հայաստանի Հանրապետությունում ձերբակալվել է 2018 թ. մարտի 31-ին՝ փաստաթղթերի կեղծման և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Իսկ 2018 թ. ապրիլի 1-ին նա կալանավորվել է և այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերից մեկում, միայնակ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերի անմարդկային պայմանների մասին բազմիցս բարձրաձայնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները: Նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է: Որոշման դեմ Բ. Կալիուսսկիի պաշտպան Ա. Զալյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. ապրիլի 23-ին ևս մերժել է: Բոգդան Կալիուսսկին Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում դեռևս 2013 թ.-ից: Ռուսաստանի Դաշնությունում նրան մեղադրում են ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր հնչեցնելու մեջ: Ի դեպ, ՀՀ Քրեական օրենսգրքով խոսքի ազատության նման սահմանափակում նախատեսված չէ, և այդ արարքը Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվություն չի ենթադրում:
Ինչ վերաբերում է փաստաթղթերի կեղծմանն ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ ՀՀ-ում առաջադրված մեղադրանքներին, ապա ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հաստատել է, որ Բոգդան Կալիուսսկին իր անունն ու ազգանունը փոխել է 2017 թ.-ին օրինական կարգով, հետևաբար՝ սահմանը հատել է օրինական փաստաթղթերով:Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ իշխանություններից պահանջում է անհապաղ դադարեցնել Բոգդան Կալիուսսկիի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը:
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի
2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ
Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև
Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը
Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը
Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան
ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել
Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի
Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար
Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է
Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ
Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ
Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ
Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան
Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով
ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին
Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված
ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ
Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել
Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս
Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն
109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան
Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին
© 2024 Հայկական ժամանակ