Վանաձորի հանրակացարանում 2-րդ պարետ կնշանակեն

Վանաձորի հանրակացարանում 2-րդ պարետ կնշանակեն:

Վանաձորի Երեւանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանի խնդրին հերթական անգամ անդրադարձել է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հայտնելով, որ իրենց կողմից քայլեր կձեռնարկվեն ներսում տիրող միջանձնային ու բարոյահոգեբանական իրավիճակը հարթելու համար: Հիշեցնենք, որ Վանաձորի հանրակացարանում, որտեղ ապրում է 31 ընտանիք, վիճաբանությունները դարձել են սովորական, վերջերս էլ հանրակացարանի աստիճանների վրա հայտնաբերվել էր բնակչուհիներից մեկի դին, ով զբաղվում էր հարբեցողությամբ:

Բնակիչները հանրակացարանում ստեղծված վիճակի մեղավոր համարում են տեղական իշխանությանն ու հանրակացարանի պարետին, ով, ըստ նրանց բնորոշման՝ իրեն անգործության է մատնել, թույլատրելով հանրակացարանում բնակվող ոչ նորմալ վարքի տեր անձանց անել այն, ինչ ցանկանում են, ինչն էլ իր հետ բերում է դեպքերի ավելացման: 

«Այդտեղ բարոյահոգեբանական մթնոլորտը, որպեսզի կարգավորվի, մտածում ենք ոստիկանության հետ պայմանագիր կնքենք, որպեսզի ոստիկանությունը հերթապահություն իրականացնի, որ օտար մարդիկ իրենց մուտք ու ելքով չխանգարեն հանրակացարանի անդորրը, ինչպես նաեւ վատ վարքագիծ ունեցողներին կարգի կհրավիրենք»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Armtimes.com-ի հետ զրույցում Մամիկոն Ասլանյանն ասաց, որ իրենք ավելի քան 4 ամիս է՝ զբաղվում են հանրակացարանում տիրող իրավիճակով ու փորձում են խնդրի լուծման ուղիներ գտնել. «Այդտեղ միջանձնային փոխհարաբերությունների խնդիր կա, բնակիչները երկու մասի են բաժանվել, իրենք իրար թշնամի են համարում ու վիճաբանություններ ստեղծում: Ոստիկանության հետ փորձեցինք պարզել իրավապահների հերթապահության հարցը, դա էլ լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում, որը փաստացի չենք կարող այսօր տրամադրել: Մարդիկ պարզապես համակեցության կանոնները չեն կարողանում պահպանել»,- ասաց նա, նշելով, որ ներկայումս քննարկվում է երկրորդ պարետի նշանակման հարցը՝ 24-ժամյա հերթապահություն սահմանելու նպատակով:

Տպել
1308 դիտում

Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել. ՀՔԱՎ

Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն

Սկանդալ Երեւանում. մանկապարտեզի երեխաների սնունդը գողացել եւ տեղափոխել են ռեստորան

Աշոցքի դահուկասպորտի փառատոնին կմասնակցի Սվիտալսկին, գուցե նաեւ ՀՀ կառավարության անդամներ

Ընտրական հանցագործության համար ազատազրկմամբ պատիժ նշանակել. դատախազը և ՀՀ վերաքննիչ դատարանը համակարծիք են

Անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները ՀՀ դիվանագիտական անձնակազմի նվիրված ծառայության նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Ավելի քան 90 մլն դոլար. ԵՄ-ն Վրաստանը դրամական փոխանցումներով առաջ է անցել Ռուսաստանից

Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում. ռադիոյի նոր ԺՊ-ն չի ցանկանում տնօրեն դառնալ

Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է հոգեբուժական կենտրոնի տնօրենի ԺՊ. մինչեւ տնօրեն մեկ քայլ է

Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան

2 բնակարան, 1 առանձնատուն. ի՞նչ ունեցվածք ունի վերջերս ՀԱՀ-ի քոլեջի դեկան նշանակված նախկին փոխվարչապետը

5455 ապօրինի հատված ծառեր. «Հայանտառ»-ի աշխատակիցները կազմել են 278 արձանագրություն

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ. Շուշան Դանիելյան

Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում. պարզաբանում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ