Գյումրեցի եղբայրներին սպանողը 21 տարեկան է, հետախուզման մեջ է երեկվանից. նոր մանրամասներ

Շիրակի մարզային քննչական բաժանմունքում պարզվել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 եւ 1985 թթ.։

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997թ.:

Երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել են մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանությունն սկսվել է 15։30-ի սահմաններում՝ Գյումրիի Տերյան փողոցում՝ տուժողներից մեկի եղբոր եւ 1997 թ. ծնված գյումրեցու մասնակցությամբ, որի ժամանակ վերջինս ծեծի է ենթարկել տուժողներից մեկի եղբորը։ Ավելի ուշ կողմերը հանդիպել են Ղուկասյան փողոցում՝ տեղի ունեցածի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, որի ժամանակ էլ 1997 թվականին ծնված երիտասարդն ինքնաձիգից կրակոցներ է արձակել ավելի վաղ իր կողմից բռնության ենթարկված երիտասարդի եղբոր եւ հորեղբոր որդու  ուղղությամբ, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանք մահացել են։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 2 եւ 5,45 տրամաչափի 3 հատ պարկուճ, մեկ փամփուշտ, արնանման հետքեր, բջջային հեռախոսի քարտ։ Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Գյումրի քաղաքի 1997թ. ծնված բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի, 235-դ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Տպել
5637 դիտում

Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես է անցկացվել Վարշավայում

Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյան

Մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Իջեւանում է գտնվում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն

Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀԴՄ-ները քիչ են. տրամադրվելու են միայն սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ գործող հարկ վճարողներին. ՊԵԿ

ՍԴ-ն կասեցնում է Քոչարյանի գործի վարույթները եւ դիմում ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին․ նոր զարգացում

Հայկական շոու-բիզնեսի ապագա մայրիկները (լուսանկարներ)

Իշխանությունը դատապարտված է դատական համակարգում բարեփոխումներ անել, հակառակ դեպքում 1 մմ իսկ առաջ գնալու շանս չունենք

Մարտունիում տղամարդ աշխատակիցների կարիքը մեծ է. բոլորը արտագնա աշխատանքի են մեկնել

2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ անշարժ գույքի գործարքներն աճել են 24.3 %-ով

ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայկական պետական միակ թատրոնն ինը տարի անց կգործի սեփական շենքում

Հայաստանի ամենամեծ գյուղում գյուղատնտեսությունը եկամտաբեր չեն համարում (լուսանկարներ)

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն անհասցե է. քաղաքապետարանը պնդում է, որ իրավական որեւէ պարտավորություն չունեն

Ապօրինի հատված ծառերը տարեկան մոտ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում

Կարող եմ ասել, որ որեւէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք. նախարարը շաբաթ օրը կլողա Սեւանա լճում

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ է կառուցվելու. Գևորգ Լոռեցյան (տեսանյութ)

Եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, պատերի տակ պիտի երդվեի՞. Նախշուն Տավարացյան

Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները. փոխոստիկանապետ