Վարչապետը եւ Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը կարեւորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը եւ ողջունել պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: «ՀՀ կառավարությունը շահագրգռված է եւ մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունն ու հնարավոր օժանդակությունը: Մենք լի ենք էներգիայով՝ հասնելու մեր նպատակներին եւ կոնկրետ արդյունքների` հաշվի առնելով նաեւ այն դրական մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը վճռական է առաջ մղել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով: 

Ռիչարդ Միլսը, շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանին նախանշված նպատակների իրականացման գործում: «Միացյալ Նահանգների կառավարությունը հանձնառու է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկության եւ հաշվետվողականության հռչակված նպատակների հարցում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրն ու երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: Մենք երկխոսության եւ համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձեւաչափում»,- ասել է դեսպան Միլսը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանային ընթացիկ հարցերին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ: 
 

Տպել
2236 դիտում

Հայկ Սարգսյանը Տաջիկստանում հանդիպել է ՀԱՊԿ Փոխգործակցություն-2021 զորավարժությունների մասնակիցներին

«Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլովակում նկարահանվել են պատերազմում զոհվածների ծնողները (տեսանյութ)

Ամանորի տոները կրճատելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Իրավական ծառայությունների գրասենյակն արցախցիների համար գործելու է ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի տարածքում

Նոր Երզնկա համայնքում շչակ է գործարկվելու

Գանձաքարի բնակիչը ապօրինի հատել է 111 հատ ծառ. փայտանյութով «Զիլ»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Սաակաշվիլիի առողջական վիճակը կարող է սրվել. ընդդիմադիրներն ու ՀԿ-ները պահանջներ ունեն

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարին

Կարևոր համաձայնություններ ձեռք բերվեցին, հստակ աշխատանքային ծրագիր հաստատվեց. ԱԺ նախագահն ամփոփում է Կիպրոս այցը

Երևանի և 6 մարզերի մի մասում հոսանքի մի քանի ժամյա անջատումներ կլինեն

Հրդեհի մասին անցած 2 օրերին ահազանգեր են եղել Երևանի, Արմավիրից ու Աբովյանից

Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ (լուսանկարներ)

Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներում կատարվել են ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ

«Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով

Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա (տեսանյութ)

Եկեք պատվաստվենք․ հոկտեմբերի 31-ը պատվաստումների օր Գյումրիում

Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու

Բարեկարգվում են Արարատ համայնքի փողոցները

Սվերդլով գյուղում այրվել է մոտ 470 հակ անասնակեր

Անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ (լուսանկարներ)

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ բնակիչը հոսպիտալացվել է

Հակոբ Արշակյանը ղեկավարելու է մեկ միջխորհրդարանական հանձնաժողով և բարեկամական 2 խմբեր

Օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը․ ԱՄՆ դեսպանը խոսել է պատվաստանյութերի նվիրատվության մասին

Վահրամ Դումանյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

5 տուն, 7 հողամաս, 110 հազար դոլարի պարտատոմս. ինչ ունեցվածք է հայտարարագրել Արմեն Գևորգյանը

ՀՀ-ում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, ինչը հեռու է ցանկալի ծածկույթից. Թորոսյան

Երևանում կտեղադրվեն գիտնականների և արվեստագետների հիշատակը հավերժացնող հուշատախտակներ

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի 4 համայնքներում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է գլխավոր դատախազություն

Զորամասի տարածքի վաճառքի հետևանքով պետությանը պատճառվել է 19 միլիոն 500 հազար դրամի վնաս (տեսանյութ)

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում քննարկումը

«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք. ՄԻՊ

ՊԵԿ պաշտոնատար 4 անձանց կողմից տնտեսվարողներից կաշառք վերցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Նոյեմբերի 8-ից ԱՄՆ-ն իր երկիր մուտք գործելու համար նոր պահանջ է դրել

Եվրոն եւ դոլարը էժանացել են․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Պետության համար ներքին կայունությունը քաղաքական խաղաքարտ է․ Բաբաջանյանը՝ ընդդիմության փողոցային շարժում սկսելու մասին

Փոփոխություն է իրականացվել Հայաստանում օտարերկրացիների պատվաստման գործընթացում

Շենգավիթի ոստիկանները բացահայտել են տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան

Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունները