Քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր

Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել մաղթանքի համար և նշել, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների հետ՝ զուգահեռաբար ընդլայնելով գործընկերային համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային անվտանգությանը և վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը մասնակցել են ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 14-ից 18-ը անցկացված Պաշտպանության կառավարման հարցերով միջգերատեսչական դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Նշված միջոցառումն անցկացվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում` ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագետների կողմից:

Տպել
1565 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ