Հետ մղել հակառակորդի հանկարծակի հարձակումը. ՊՆ-ն ամփոփում է Արցախի զորավարժությունները

20/05/2018 schedule11:28

Մայիսի 19-ին ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ մայիսի 14-ից 19-ը անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:ՊՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ սպաներ:ԶՈՒ առաջին բանակային զորամիավորման, ՊԲ հարավային ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի ներգրավմամբ անցկացված զորավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը, զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական օպերացիայի վարումը»: Մարտական կրակի կիրառմամբ զորավարժությունն անցկացվել է երեք փուլով՝ ընդգրկելով նաև մարտավարական և բանակային ավիացիա:Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ողջունել է ներկաներին, շնորհավորել զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դեռևս ըստ ուղղությունների ծանոթանում է իրավիճակին, սակայն առաջիկայում հանգամանալից կներկայացնի իր և նոր կառավարության տեսլականը:Օրվա աշխատակարգի հրապարակումից հետո գլխավոր շտաբի պետը ներածական խոսքում անդրադարձել է զորավարժության անցկացման առանձնահատկություններին ու նպատակներին և նշեց, որ, ընդհանուր առմամբ, գոհ է արձանագրված արդյունքներից: Այնուհետև համապարփակ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը, ով նշել է, որ անցկացված զորավարժությունների համար ստեղծվել էր տարածաշրջանային հավանական զարգացումներին և զորքերի մարտական խնդիրներին համապատասխանող օպերատիվ-մարտավարական իրադրություն: Տիրան Խաչատրյանը մանրակրկիտ վերլուծել է զորավարժության առանձին դրվագներ, իսկ արձանագրված ձեռքբերումներից կարևորել է գումարտակների հրամանատարների՝ մարտը սեղմ ժամկետներում կազմակերպելու կարողությունը, նաև՝ անծանոթ տեղանքում և իրադրությունում արագ կողմնորոշվելու անձնակազմի ունակությունը: Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը վերհանել է նաև նկատված բացթողումներն ու թերացումները, որոնք մանրամասն կվերլուծվեն առաջիկայում:Արդյունքների ամփոփման ավարտին պատվոգրերով և նվերներով խրախուսվել են զորավարժության մասնակից մի շարք զինծառայողներ:

Տպել
10687 դիտում

Լրագրողական իմ ողջ գործունեության ընթացքում միշտ վախեցել եմ, որ իմ որեւէ բառ հիմք չտա, որ որեւէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա

Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն

Ինձ ոչ մեկ չի կարող զանգել եւ նման տոնով հետս խոսել. Վանեցյան

Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել. Վանեցյան

Արա Մինասյանն ու Լեւոն Սարգսյանն օրինական ճանապարհով հատել են ՀՀ սահմանը. Արթուր Վանեցյան

1 մլն դրամ չի մուտքագվրել պետբյուջե․ ոստիկանները բացահայտել են Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում․ Աննա Հակոբյան

Եկեղեցին պետք է լսի զոհերին․ համաժողով Վատիկանում՝ նվիրված հոգևորականների շրջանում սեռական բռնությունների խնդիրներին

Կիեւի եւ Երեւանի հարաբերությունները դինամիկ կզարգանան․ դեսպան

Ալեքսանդր Սարգսյանը պետությանը փոխանցել է 18,5 մլն դոլար, իսկ 11,5 մլն դոլար գանձվել է կոնկրետ ակտերով. ԱԱԾ տնօրեն

Պատրաստվում ենք «Իմ քայլը» հիմնադրամի համար մատչելի տարածք գտնել, որովհետեւ խնայում ենք մեզ վստահված ամեն լումա

Սպառնալիքները միշտ կան. Վանեցյանն իր եւ Փաշինյանի ընտանիքներին ուղղված սպառնալիքների մասին

Մեզ որեւէ բան չի կաշկանդում. ԱԱԾ տնօրենը` Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացնելու մասին

Ես տեղեկություն չունեմ, որ տարբեր գերատեսչությունների պարգեւավճարների մի մասն ուղղվել է «Իմ քայլը» հիմնադրամին

Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է. Վանեցյան

Շատ տարբեր իրադարձություններ են արյունաբանական կենտրոնի բացումն ու երկու կենտրոնների միավորումը․ Աննա Հակոբյան

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի իրականացրած եւ իրականացվելիք ծրագրերը․ ներկայացնում է Աննա Հակոբյանը

Առնվազն զուգարանների հարցը մի քանի մեծ ավտոկայաններում պետք է լուծվի. Աշոտ Մնացականյան

9 մլն պարտք Արցախի հյուրանոցին. 2015-ին նկարահանված Եվա ֆիլմի գումարը հայկական կողմը մինչեւ օրս չի վճարել

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը քաղցկեղով հիվանդ 100 երեխաների բուժման համար գործունեության 5 ամիսներին ծախսել է 70 մլն դրամ