Երևան
-3 °C
Շիրակի մարզի Ամասիա համայնքում տրվել է «ԵՄ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը: Այն համաֆինանսավորվում է Եվրամիության ՀՀ տարածքային զարգացման պիլոտային ծրագրի կողմից:
Ամասիացի հմուտ կանայք սանդերքով բուրդը գզեցին, ԵՄ դեսպան Սվիտալսկին եւ ՀՀ ՏԶԿ նախարար Սուրեն Պապիկյանն էլ այդ բրդից թել մանեցին:
«Եվրոպական միությունը փորձում է ընդլայնել Եվրոմիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը՝ այն կենտրոնացնելով ավելի շատ Հայաստանի հյուսիսային մարզի, մասնավորապես՝ Շիրակի վրա: Ամասիայի ծրագրի մոտավոր արժողությունը 500.000 եվրո է»,- ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ամասիայում հիմնադրել բրդի վերամշակման գործարան, ստեղծել 23 նոր աշխատատեղ:
Բրդի գործարանի հիմնումը ենթադրում է նաեւ անասնաբուծության զարգացում, մասնավորապես՝ ոչխարաբուծություն: Ամասիայում այս ծրագրի հաջող ընթացքի համար կան բոլոր նախադրյալները: Ե՛վ գյուղացիներն ունեն ոչխարաբուծության փորձ, ե՛ւ ֆերմերները: Տարիներ շարունակ Ամասիայում բրդագործությամբ զբաղվել են տնայնագործական տարբերակով: Այստեղ մշտապես են գերադասել մաքուր հումքից արտադրված գուլպաները, բրդե վերմակն ու ներքնակը:
Ամասիայում մեկնարկած ծրագիրը նաեւ կարող է կայուն հիմք լինել հանրապետությունում գորգագործության զարգացման համար:
ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին
ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում հարգել բուհական ինքնավարության սկզբունքը եւ ակադեմիական ազատությունները
Պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանասավորումը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջն է
Արթուր Ալեքսանյանը հավաքականի հետ է. մարզվում է ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ
Ucom-ը կապահովի ինտերնետի անվտանգ օգտագործումը դպրոցներում
Սպանության փորձ Դիլիջանում․ կրակել են 32 անգամ, կասկածյալներին հայտնաբերել են (տեսանյութ)
Ես ձերբակալվողի նմա՞ն եմ․ իրենց երազներն են․ Դավիթ Սանասարյան
Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
20 տարի անց թարմացվեց Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խոհանոցային գույքը
Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի
Օձուն գյուղի սկզբնամասում տնակ է այրվել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատուհանի ճաղավանդակից կալանավորի կախվելու դեպքով հարուցվել է քրգործ
Երկարօրյա խմբեր գործում են 39 մանկապարտեզից միայն 13-ում. ո՞րն է պատճառը
Համոզված եմ, որ Հայաստանը շատ արագ տեմպերով ոտք կգցի Շվեյցարիայի նման երկրների հետ․ Աննա Հակոբյան
«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի. Բաթոյան
Հայտարարություն մրցույթի մասին
Քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է
Հավաքականի բոլոր առաջատարները կմասնակցեն ՀՀ մարմնամարզության առաջնությանը
Յուրացվել է շուրջ 16 մլն դրամ․ Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները (տեսանյութ)
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ի վերահսկողության մեխանիզմների կարեւորությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
© 2019 Հայկական ժամանակ