Ա. Սարգսյանի ուղերձը Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել:

«Գիտությունների ազգային ակադեմիայի մեծարգո՛ նախագահ,
Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ուրախալի է, որ մեկ միջավայրում են հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ անկախ ամեն ինչից, գիտությունը մեզանում ոչ թե տեղապտույտի, այլ զարգացման ընթացքի մեջ է:

Ավանդաբար գիտության ասպարեզ են մտնում այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց կոչումն ու առաքելությունը, ովքեր հավատում են, որ գիտության արժեքը երբեք չի նսեմանում, ովքեր նաեւ էնտուզիաստներ են: Սերգեյ Մերգելյանը, անշուշտ, հենց այն անհատն ու գիտնականն էր, ով ոչ միայն գիտեր այդ արժեքը, այլեւ իր ողջ կյանքով ու գործունեությամբ զարգացրեց գիտությունը` բարձրացնելով ու բարձության վրա պահելով հայ գիտական միտքը: Նա բացառիկ ավանդ ներդրեց ոչ միայն Հայաստանի գիտության, այլեւ` տնտեսության մեջ:

Սերգեյ Մերգելյանի աստեղային ժամը սկսվեց շատ վաղ, երբ ընդամենը երկու տասնամյակը բոլորած երիտասարդ մաթեմատիկոսը միանգամից դարձավ գիտության դոկտոր` դրանով իսկ աշխարհին բեկումնային քայլերի նախապատրաստելով մաթեմատիկայի ոլորտում: Այսօրվա գիտաժողովի մասնակիցների լայն աշխարհագրությունը խոսուն վկայություն է, որ Մերգելյանի անունը լայնորեն հայտնի է համաշխարհային գիտական հասարակությանը: Իր գիտական բեղուն եւ հիմնարար գործունեությամբ Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը: Պատահական չէ, որ հենց նա դարձավ համամիութենական խոշոր գիտական կենտրոններից մեկի` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենը: Պատահական չէ, որ մինչեւ այսօր էլ մայրաքաղաքի այդ կառույցը կոչում ենք Մերգելյան ինստիտուտ:

Սերգեյ Մերգելյանն այն շտեմարանն էր, որ մշտապես լեցուն էր մտքի արգասիքով, որից այսօր էլ օգտվում են տարբեր սերունդների գիտնականները: Նրա օրինակը ամենավառ ապացույցն է, որ մեր ամենաարժեքավոր հարստությունն ու բնական պաշարը մարդկային միտքն է: Մանավանդ՝ գիտության զարգացումը կարեւորագույն գործոն է պետության առաջընթացի համար: Ուրեմն միասին, համատեղ ամեն ինչ պիտի անենք, որ այդ ասպարեզում երբեք ներկայության պակաս չլինի: Դա նաեւ մեր ամենամեծ ու մնայուն հարգանքի տուրքը կլինի մեծանուն գիտնական Սերգեյ Մերգելյանի թե վաստակին, թե նրա հիշատակին:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, իսկ գիտաժողովին՝ արգասաբեր աշխատանք»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

Տպել
1957 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել