Խնդիրները խորացել են այն ժամանակներից, երբ չենք վստահել ընտրության արդյունքներին. վարչապետ

10:20- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստին ներկայացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը՝ 2017 թվականի կատարած աշխատանքների մասին: «Տարիներ ի վեր մենք բոլորս լսում ենք հետևյալ արտահայտությունը՝ Սփյուռքի գործոնը օգտագործվում է միայն որպես դրամահավաքի կազմակերպման միջոց, մինչդեռ շատ ավելի մեծ դեր պետք է ունենա՝ ՀՀ-ի և Արցախի ընդհանուր կայացման համար: Բարեգործության ոլորտի հետ մեկտեղ կան նաև սփյուռքի գիտական և պրոֆեսիոնալ ուժը օգտագործելու, ներդրումներում ներգրավելու, հայրենադարձություն կազմակերպելու այլ ոլորտներ: Իմ խորին համոզումն է, որ անցած տարիների ընթացքում այդ նշված ոլորտներում իրականացված աշխատանքները, ցավոք, չեն ունեցել շոշափելի արդյունքներ, ինչի հետևանքով ստեղծվել է կարծրատիպ, թե սփյուռքը բարեգործության համար է: Համոզված եմ, որ այն պահից սկսած, երբ նշված բոլոր ոլորտներում իրականացվի հետևողական աշխատանք, այդպիսի կարծրատիպեր չենք ունենա»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ ընդգծեց, որ հիմնադրամը քաղաքական կառույց չէ:

«Հիմնադրամը քաղաքական կառույց չէ, այն չի զբաղվում և չի զբաղվել երբեք քաղաքականությամբ»,- ասաց նա ու հավելեց, որ դրամահավաքների դեմ բոյկոտը, քարոզչությունը սփյուռքի որոշ զանգվածների կողմից դիտարկվել է անհամաձայնությունը արտահայտելու պրակտիկ գործոն: Նա ներկայացրեց, որ չնայած դրան, հիմնադրամին հաջողվել է ունենալ յոթ հարյուր հազար նվիրատու, 330 միլիոն արժողությամբ մանր ու խոշոր ծրագրեր իրականացնել: Նա նշեց, որ իրենցից բացի իրենց ոչ մեկը չի օգնելու: «Մեր փրկության, հարատևման բանալին հենց մենք են»,- հավելեց նա:

09:50- Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ողջունեց ներկաներին եւ նշեց՝ ուրախ է բոլորին տեսնել մայրաքաղաք Երեւանում:

«Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս, կարելի է լուրջ ազդակներ ստանալ՝ ինչ պրոցեսներ են տեղի ունենում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս Սփյուռքում եւ ինչ լուծումներ կարող են դրանց լինել»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ քաղաքական իրադարձությունները, անշուշտ, համազգային համախմբման նոր ազդակ են ստացել եւ ամեն ինչ կանեն դա կոնկրետ քաղաքական արդյունքի մշտական քաղաքական գործոնի վերածելու համար:

«Քաղաքական այդ գործընթացները, որոնք տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին, անշուշտ համազգային համախմբման նոր ազդակ են դարձել եւ պետք է ամեն ինչ անենք, որ համախմբման ազդակը քաղաքական գործոնի վերածենք: Մենք արդեն ՀՀ կառավարության առաջնահերթությունները ներկայացրել ենք եւ դրանցից կարեւորագույնը ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, դրա մշտական բնույթ կրելն է:

Մեր երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանությունները ձեւավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, ես կարծում եմ, որ  խնդիրները խորացել են այն ժամանակներից, երբ հանրությունը սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին եւ ամեն անգամ իրեն խաբված է զգացել»,- ասաց վարչապետը եւ ընդգծեց, որ այսուհետ անելու են այնպես, որ ընտրությունների արդյունքներից ոչ միայն իրեն հաղթանակած զգա ինչ-որ քաղաքական ուժ, այլ նաեւ ՀՀ քաղաքացին:

Փաշինյանը նշեց, որ հաջորդ կարեւորագույն խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է:

«Սկսած ընտրական, պետական համակարգից մինչեւ դատական կոռուպցիա: Մեր կառավարությունն արդեն հստակ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ եւ ունի հաջողություններ: Այս գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ համոզվենք, որ կոռուպցիան արմատախիլ ենք արել»,- ասաց նա եւ անդրադարձ կատարեց արտագաղթին:

«Հայաստանից արտագաղթի հազարամյա անիվը պետք է կանգ առնի եւ հետ պտտվի եւ Հայաստանում կենտրոնանալու գործընթաց սկսվի»:

09:40- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ այսօր հոգաբարձուների խորհրդի համախմբման առաքելությունն ավելի արդիական է եւ այն պետք է լինի Սփյուռքը միավորող գործոն:

«Այն ծրագրերը, որոնք իրականացվել են հիմնադրամի միջոցով, համահայկական ջանքերի արդյունք են: Տարեցտարի պետք է կատարելագործվեն մեթոդները՝ ավելի մեծ արդյունք գրանցելու համար, ավելի հավակնոտ ծրագրեր գրանցելու համար»,- ասաց նա եւ նշեց, որ հիմնադրամի բոլոր ծրագրերը ներքուստ միավորող բովանդակություն ունեն:

«ՀՀ-ում հիմնարար իրադարձություններ են տեղի ունեցել եւ այդ ֆոնին շատ ակնհայտ է դառնում ազգային համախմբվածության անհրաժեշտությունը: Հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, կարծում եմ 2018 թվականը պատմական տարի է լինելու, բավական է հիշել ոչ միայն ՀՀ առաջին հանրապետության հարյուր ամյակը, այլ նաեւ համազգային շատ կազմակերպությունների հարյուր ամյակը»,- ասաց նա եւ նկատեց, որ այս տարի վաղ գարնանը ՀՀ-ն թեւակոխեց իր պատմության համար նոր շրջան՝ դառնալով խորհրդարանական համակարգով կառավարվող երկիր:

«Դրան հաջորդեցին պատմական իրադարձություններ, որոնց վստահ եմ, որ բոլորը հետեւել են: ՀՀ ժողովրդի անունը աշխարհում ավելի բարձր է, որովհետեւ աշխարհը տեսավ, որ հայ ժողովուրդը իր կարեւորագույն օրերին ունի տաղանդ՝ կրկին անգամ միավորվելու, եւ միաժամանակ ցույց տալու, որ յուրօրինակ երկիր է, որովհետեւ քաղաքական մեծ փոփոխությունները կարող են տեղի ունենալ խաղաղ ճանապարհով»,- ասաց նախագահ Սարգսյանը:

09:26- Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այն վարում է խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Տպել
4125 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ