Մարտինին խրամատում են գտել. զոհված զինվորի հարազատները դիմել են վարչապետին, նոր խնդիրներ

2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող գյումրեցի Մարտին Գրիգորի Խաչատրյանին կհուղարկավորեն այսօր: Դեպքից 4 օր է անցել, զինվորի ծնողներին, սակայն քիչ բան է հայտնի իրենց տղայի մահվան հանգամանքների մասին: «Ինքնասպանությունը բացառվում է»,- պնդում են նրանք:

«Խոսացել է, ըսել է հրամանատար չկա ստեղ, գնացել են տուն, իրանք իրանցով են եղել: Հնարավոր բան չէ, ինքնասպան լիներ, ոչ մի անգամ չի դժգոհել ծառայությունից: Մարտինին խրամատի մեջն են գտել, իրա յաչեիկի մեջ, որովայնի հատվածը, փորի հատվածը խփած, բրոնե ժիլետը հանած իբր: Հետի ծառայողները ինչ-որ կրակոցի թեթեւ ձայն են իբր լսել, գնացել, դա են տեսել»,- դեպքի հետ կապված իրենց ունեցած կցկտուր տեղեկությունը փոխանցեց Մարտին Խաչատրյանի մորեղբայրը՝ Հրաչ Սարգսյանը:

Լուսանկարում հրազենային մահացու վիրավորում ստացած գյումրեցի զինվոր Մարտին Խաչատրյանի մորեղբայրն է՝ Հրաչ Սարգսյանը 

Այն, որ սա ինքնասպանություն չէ, կարելի է դատել վերջին մեկ-երկու օրերին տեղի ունեցող իրադարձություններից: Տղայի մարմինը մայիսի 23-ին, երբ Գյումրի էր բերվել, եկեղեցում դնելու եւ քահանայի մասին խոսելն ավելորդ էր համարվել, քանի որ նախնական վարկածով որպես մահվան հանգամանք շրջանառվում էր ինքնասպանությունը: Այս հարցում տարակարծություններ չեն եղել: Խաչատրյաններն իրավիճակը սթափ են գնահատել: Ինչպես մայիսի 23-ին, այնպես էլ երեկ՝ մայիսի 24-ին, Խաչատրյաններին են այցելել բարձրաստիճան զինվորականներ: Իսկ երեկ երեկոյան նրանց ներկայությամբ հոգեհանգստի կարգը կատարել է Շիրակի թեմի քահանան:  

Մարտին Խաչատրյանի ծնողներն ասում են՝ ամեն ինչ անելու են, որպեսզի պարզեն տղայի մահվան պատճառները: Մարտինի պապն ասում է՝ թոռնիկն առողջական լուրջ խնդիրներով է զորակոչվել բանակ: Մինչ այդ, երբ 2017-ին մեկ տարի զինվորական բժշկական հանձնաժողովը հետաձգել էր ծառայությունը, մտածել են, որ բուժման նպատակով են անում: Մարտինին, սակայն բուժում չի նշանակվել:

«Մանուկ հասակից բրոնխների հիվանդությունը առաջ է եկել, հետո ինքը մինչեւ 12 տարեկանը թոշակավորված է եղել, հիվանդության թոշակ է ստացել: Իրա մաման, ախպերը, ինքը Ռուսաստանի քաղաքացի են, եթե ուզենային, հանգիստ կերտային ընտեղ էլ կապրեին: Վայենկամատը կանչեց, թե ձեր տղեն Հայաստան կսորվի, մեր քաղաքացին է: Զինապարտ է, բդի գա բանակ: Բայց իրան տանելու իրավունք չունեին: Հետաձգեցին մի տարի, ձեւակերպեցին սահմանափակ ծառայություն, այսինքն՝ շարքային քայլելու իրավունք չուներ, վազելու իրավունք չուներ: Պոստ ելնելու իրավունք չուներ, բարձր դիրքեր ելնելու իրավունք չուներ, բարձր դիրքերում ինքը շնչահեղձ կեղներ: Ըստեղ որ շնչահեղձ կեղներ, ընդեղ ինչ բդի եղնիր էդ բարձրության վրա»:

Տղան կենտրոնական հավաքակայանում հիվանդացել եւ մոտ մեկ ամիս բուժվել է, այնուհետ ծառայության անցել Սիսիանում: Գյումրու զինվորական կոմիսարը չի հերքում, որ Մարտին Խաչատրյանն առողջական խնդիրներ է ունեցել, սակայն ընդգծում է՝ ծառայությունը թույլատրելի է եղել՝ սահմանափակումով:

«Իրեն տրված է սահմանափակում 26-ի Դ կետով, որով սահմանվում է հետեւյալը՝ ֆիզիկական պատրաստությունը կազմակերպվում է՝ հիմք ընդունելով չթույլատրվող ֆիզիկական վարժություն՝ վազք՝ 1000 մ, 400 մ: Սա արդեն մեզ չի վերաբերվում, զորամասում սա անգիր գիտեն, կա բժիշկ, երբ որ սահմանափակում են, ինքն իր առողջական գրքույկի մեջ ազատում է զինծառայողին այդ վարժություններից»,-որոշումն ընթերցում է Գագիկ Խաչատրյանն ու անպատասխան թողնում հարցը, թե արդյո՞ք  ունեցել է Մարտին Խաչատրյանը դիրքերում լինելու իրավունք:

Ծառայության 10 ամիսների ընթացքում Մարտինի հիվանդությունը մշտապես սրացել, հետո նահանջել է: «Տղայի ֆիզիկապես թույլ լինելու մասին հրամանատարներն էլ գիտեին»,-ասում է Մարտինի պապը՝ Ֆերդինանտը:

«Գնացել էին կրակելու, աչքի պրոբլեմ ուներ, 2 էր ստացել կրակելուց: Կամանդիրն ըսել էր՝ էս ի՞նչ է տղա ջան, խելքդ տեղն է, բայց առողջությունդ տեղը չէ, հեչ բանըդ տեղը չէ, հեչ բանի պիտու չես: Բրոնխներդ հիվանդ, սիրտդ հիվանդ, ողնաշարդ կորացած, ատամնաշարդ խարաբ, աչքերիդ տեսողությունը խարաբ, մենակ խելքդ է: Հրամանատարի խոսքերն են: Ու ըդքան բանից հետո էդ երեխեն բարձր ճնշումը վրեն, բարձր ջերմությունը վրեն, զենքին էլ չէր տիրապետե, տարան դիրքերը»,-ասում է Ֆերդինանտը:

Զինվորի մորեղբայրը պնդում է, որ մինչ հրազենային վիրավորում ստանալը մեկ օր առաջ են խոսել դիրքերում գտնված Մարտինի հետ, շատ հիվանդ է եղել, անընդհատ հազացել ու շնչահեղձ է եղել, նաեւ բարձր ջերմություն է ունեցել: Մորեղբայրը նաեւ նշում է, որ իրենք մշտապես Մարտինին տուփերով դեղորայք են ուղարկել, առանց դրանց տղան չէր դիմանա:

«Որ կխոսայինք, կըսեինք՝ տղա ջան, ինչղ կդիմանաս, կըսեր ընձի պես էնքան կան, մենակ ես չեմ: Ես էլ կըսեմ՝ ըդտեղ անկյալանո՞ց է, հիվանդանո՞ց է, թե գոսպիտալ է, ընչի՞ են ըդքանիդ հավաքել»,-պատմում է պապիկը:

Մարտին Խաչատրյանը ՌԴ քաղաքացի է: 2014 թվականին, երբ դարձել է չափահաս, ստացել է անձնագիրը: Մայրն ու եղբայրը եւս ՌԴ քաղաքացիներ են: Տղան մեկնել է բանակ, քանի որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված չի եղել ժամանակին: Մարտինին, սակայն, բուժհաստատություններում ռուսական անձնագրի պատճառով մեծ դժվարությամբ են սպասարկել: «Ամեն ուղեգիրը տալուց կերտայինք, անընդհատ կսեին, թե դու մեր քաղաքացին չես, Ռուսաստանինն ես: Հետո զինկոմից կզանգեին ու տեղյակ կպահեին, թե իրենք են ուղեգրել: Բուժելուց չէին բուժե, բայց բանակ տանելուց էդ նույն Ռուսաստանի քաղաքացուն տարան: Մենք դրա համար չենք վիճե, մենք գուզեինք, որ մեր երեխին բուժեին, նոր տանեին, ծայրահեղ դեպքում, եթե չբուժեին էլ ազատեին: Ոչ ընիգ էրին, ոչ ընիգ էրին, ոչ ընիգ»,- ասում է Մարտինի պապը:

Այսօր նույն խնդրի առաջ է կանգնած Մարտինի եղբայր Աշոտը: Նա միզածորանի բնածին արատ ունի, որն իր հերթին տարիների ընթացքում երիկամի լայնացման է տարել: Աշոտը եւս բժշկական հանձնաժողովի որոշմամբ 1 տարով ազատված է եղել պարտադիր զինվորական ծառայությունից: Մի քանի օր առաջ, սակայն, տղային տեղյակ են պահել, որ պետք է ներկայանա զինկոմիսարիատ՝ զինվորական ծառայության մեկնելու համար,-ասում են հարազատները:

«Ստուգող բժիշկն ասեց, որ վիրահատություն է պետք: Իրանք կանչեցին, հաստատեցին դա ու հետաձգեցին: Մենք էլ ուրախացանք, ըսեցինք, երեւի բդի բուժեն, էն մեկին չբուժեցին, գոնե էս մեկին բուժեն: Բայց հետաձգելուց հետո նորից կանչեցին, նորից նույն պրոցեսներն անցան, նույն էտապները, տարան նկարեցին, վերջում տարան KT-ով նկարեցին, վերջը մենք դժգոհեցինք, թե 1000 անգամ էլ նկարեք, էլի նույն պատկերը կստանաք: Դուք օր ապերացիա չեք էրե, բուժում չեք տվել, իրան-իրան էդ նեղ միզածորանը չէր լայնանա, հիանդ երիկամն էլ չէր լավանա: Եթե դու բժշկական ոչ մի միջամտություն ցույց չես տվել, ի՞նչ ակնկալիքի կսպասես: Ու հիմա էլ, 2 օր առաջ հիվանդության կետը փոխել են, որ իրանց ցանկալի եզրակացությունը տան ու տանեն սահմանափակ ծառայության»,-մտահոգվում է Աշոտի պապը:Լուսանկարում հրազենային մահացու վիրավորում ստացած գյումրեցի զինվոր Մարտին Խաչատրյանի պապն է՝ Ֆերդինանտ Սարգսյանը 

Խաչատրյաններն իրենց ասելիքն այս պահին ուղղում են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Խնդրում են Մարտինի մահվան հանգամանքների օբյեկտիվ քննություն եւ ուշադրություն իրենց երկրորդ որդու՝ Աշոտի խնդրին: Միաժամանակ տեղեկացնում են՝ տղային թույլ չեն տա զորակոչել այնքան ժամանակ, քանի դեռ լիարժեք բուժում չի ստացել: Բուժման համար ընտանիքը ֆինանսական միջոցներ չունի: Միակ աշխատողը ընտանիքի մայրն է, մանկավարժ է, աշխատում է Գյումրու թիվ 23 դպրոցում:

Զրույցի վերջում զոհված զինվորի պապը հիշեց ու պատմեց, որ երբ դեպքի նախորդ օրը Մարտինի մայրը՝ Նարինեն, խոսել է տղայի հետ, ասել է՝ հիմա Հայաստանում ամեն ինչ փոխվել է, դիմում գրենք վարչապետին, խնդրենք՝ կամ մոտ գաս, կամ բուժեն, նոր գնաս: Մարտինն ասել է՝ պետք չէ, արդեն 10 ամիս է անցել, հարմարվել է:

Տպել
8099 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան