Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

Ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ կասկածյալ կա:

Մեզ հաջողվեց պարզել, որ գործով միակ կասկածյալը Էդիկ Չիչոյանն է: Նա հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի հայրն է: Էդիկ Չիչոյանը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է: Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սույն գործով կասկածյալ կա եւ որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածով (զանգվածային անկարգություն): Հենց այս հոդվածով էլ Չիչոյանը կասկածվում է: 

Մեր զրույցում, սակայն Էդիկ Չիչոյանը հերքեց այն կասկածանքը, որ ինքը մասնակցել է զանգվածային անկարգություններին: Նա պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել իրենց շենքի տակ, ինքը աղուկ է լսել եւ իջել է ներքեւ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում: «Դեպքը մեր շենքի տակ է եղել, աղմուկ լսեցինք, խառնաշփոթ սկսվեց, վազելով իջա ներքեւ. ես ամենավերջին պահերին եմ եղել: Ու մենակ գոռացել եմ՝ մի խփեք ու ընկել եմ կադրի մեջ: Դրանից բացի ես որեւէ գործողություն չեմ արել, ոչ մեկին մատով չեմ կպել: Եթե արել եմ, եթե ես մեկին կպել եմ, պատրաստ եմ ամենախիստ պատիժը կրել, բայց նման բան չկա: Տեսնայութում երեւում է, որ ես մենակ եմ եւ փողոցի մյուս կողմից մոտենում եմ ամբոխին ու գոռում, որ չխփեն»,- ասաց Չիչոյանը:

Այս գործով արդեն իսկ մի շարք խուզարկություններ են կատարվել, որի ժամանակ զենք-զինամթերք եւ մահակ է հայտնաբերվել:

Տպել
17131 դիտում

Սանահին վանքի գավթում «եվրո֊բուտկա» են տեղադրում․ Յաշա Սոլոմոնյան

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել. նրա ազատ տեղաշարժը հուլիսից սահմանափակվել է. պաշտպան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

Լավ կլինի՝ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին պետք է լինի, ոչ թե Նիկոլ Փաշինյանը․ Լենա Նազարյան

Պետբյուջե մուտքերի ծրագրային ցուցանիշը 2018-ին գերազանցվել է 57.7 մլրդ դրամով․ ՊԵԿ-ը հերքում է կեղծիքները

«Միկան» կարող են տալ ՀՖՖ-ին. բասկետբոլի ֆեդերացիայում մտահոգ են

Պարզվեց հասարակության մեջ կա ատելության հսկայական ու բազմաշերտ պոտենցիալ․ Սերգեյ Սարգսյան

Ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին ոչ թե, որ այն վատն էր, այլ որ առաջին անգամ կարողացավ գործել ազատորեն

Նոր շունչ ծննդօգնության ծառայություններին․ նախարարը խոսել է իրականացվող ռեֆորմների մասին (տեսանյութ)

Պետության կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ քննարկումներ դեռ չենք ունեցել․ Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին

Դատախազությունը հրապարակեց Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարները

Ինձ համար միևնույն է, ես հավատում եմ Պուտինին․ Թրամփ

Քննչական կոմիտեում ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները ջրադուլ և հացադուլ են հայտարարել․ ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել

Առանց մեծածավալ ներդումների Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել․ Միքայել Մելքումյան

«Փյունիկի» պատանի սաները ներկա գտնվեցին «Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Եգիպտոսի նախագահը Մյունխենում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ գնումներ է կատարում սուպերմարկետից (լուսանկար)

Հայաստանը կարող է զենքի գնման համար նոր վարկ ստանալ Ռուսաստանից

Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական