Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

26/05/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 26-ի համարում

Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի 89 կմ-ոց լրիվ նոր ճանապարհի Մեղրի-Շվանիձոր եւ Կապան-Շիկահող հատվածների շինաշխատանքները վերջերս մեծ աղմուկի պատճառ են դարձել: Բանն այն է, որ կառուցվելիք ճանապարհի 17 կմ-ոց հատվածը` 10 մ լայնությամբ, պետք է անցնի Շիկահողի արգելոցի տարածքով, որտեղ եւ գտնվում է հանրահայտ Մթնաձորը: Արդյունքում, արգելոցից 30 հա տարածք կկորսվի, կոչնչանան 14 հազար հասուն եւ 90 հազար մատղաշ ծառեր, ինչպես նաեւ  պայթեցումները անդառնալի  հետեւանքներ կունենան բակունցյան Մթնաձորի խորքերում ապրող, Կարմիր գրքում գրանցված կովկասյան գորշ արջի, առաջաորսկան հովազի,  բեզոարյան այծի,   խոշորականջ ոզնու ցեղատեսակների վրա: Ոչ ոք, իհարկե, չի ժխտում ճանապարհի ռազմավարական նշանակությունը, քանի որ Կապան-Մեղրի գործող ճանապարհը ձմռանը շատ հաճախ անանցանելի է դառնում:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ կան այլընտրանքային տարբերակներ, եւ նոր ճանապարհը կարելի  է կառուցել այնպես, որ այն չվնասի արգելոցը: Սյունիքի մարզպետարանը, Մթնաձորի անտառները ճանապարհաշինարարների անդառնալի հարվածներից փրկելու համար, դիմել էր տրանսպորտի ու կապի նախարարություն` նախագծահաշվարկային փաթեթում փոփոխություններ կատարելու առաջարկով: Սակայն այն, բնականաբար, մերժվել է, քանի որ հենց նույն նախարարության աշխատակիցների կողմից իրականացված նախագծային աշխատանքների համար  ծախսվել է շուրջ  30 մլն դրամ: Բնական է, որ այս գումարի վատնումը արդարացում պիտի ունենար, ու շահագրգիռ կողմերը  պիտի բացառեն  ճանապարհի այլընտրանք ունենալու տարբերակը՝ փորձելով ապացուցել, որ իրենք այդ փողերը ծախսել են էֆեկտիվ եւ հաշվարկել են բոլոր հնարավոր տարբերակները:

Ավելին, ըստ  այդ հաշվարկների, կոչնչանա միայն 12 հազար ծառ, որը, ըստ կապի ու տրանսպորտի պատասխանատուների, այնքան մեծ վնաս չէ:  «Շիկահողի պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը նույնպես կարեւորում է ռազմավարական ճանապարհի կառուցումը, սակայն գտնում է, որ այն պետք է անցնի ոչ թե արգելոցով, այլ Շիշկերտ գյուղով: «Ես ինքս Ծավում եմ բնակվում, ինքս պատերազմական տարիներին այս տարածքի ջոկատներից մեկի հրամանատարն եմ եղել: Բայց այսօր փչացնել արգելոցը, կարծում եմ, ճիշտ չի լինի, ու դա այն դեպքում, եթե այլ տարբերակ կա»,- ասում է Ռ.Մկրտչյանը: Ըստ  տեղացիների, Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կապանի ամբողջ տարածաշրջանին Շիշկերտի կոլտնտեսությունն էր պահում, իսկ նախկինում այստեղ ապրող  150 ընտանիքից այսօր ընդամնեը 19 ընտանիք է մնացել, քանի որ գյուղ գնալու ճանապարհ չկա:

«Իսկ այ եթե ճանապարհը Շիշկերտով անցնի, հա՛մ գյուղը կփրկենք, հա՛մ անտառը»,- գտնում է Ռ.Մկրտչյանը: Ի դեպ, ժամանակին նույնիսկ Գարեգին Նժդեհն էր Շիշկերտով հասնում  Մեղրի: Հետաքրքիր է, որ իշխանության վերին էշելոններում աշխատող մասնագետները ասում են, որ ճանապարհի կառուցումը Շիկահող եւ Ծավ գյուղերին էլ է օգուտ: Վերջիններիս  կարծիքով, ճանապարհի կառուցումը նրանց սոցիալական վիճակը կբարելավի: «Կգնանք Մեղրիի սահմանամերձ շուկայից ապրանք կբերենք ու կծախենք»,- միանշանակ ասում են գյուղացիները ու շարունակում. «...նաեւ  հնարավորություն կունենանք անտառից վառելափայտ անել»:   Այնուամենայնիվ,  սա, թերեւս, այն դեպքն է, երբ իշխանությունը չպետք է հաշվի առնի այդ երկու գյուղերի բնակչության կարծիքը:

Նախ` Մեղրիի սահմանամերձ շուկան չի աշխատում, եւ հետո տեղացիներին անտառը հատելու հնարավորություն տալու դեպքում ճանապարհաշինարարների ձեռքից պրծած անտառն էլ կոչնչանա: Մի հանգամանք եւս. ըստ կառուցվելիք ճանապարհի նախագծի, այն չի ունենալու ոլորաններ: Սակայն ճանապարհաշինարար-մասնագետները մոռացել են, որ Կապանից մինչեւ Ծավ անցնող  ճանապարհը, որը նոր ճանապարհի հիմք է դառնալու, հինգ տասնյակից ավելի ոլորան ունի: Ավելին, կապի ու տրանսպորտի նախարարությունը մանրազնին կլիմայական պայմանների հետազոտություն չի արել, չի քննարկել արեւկողության խնդիրը: Ըստ մասնագետների, չի բացառվում, որ 2005 մ բարձրության վրա (Շիկահողի արգելոցի բարձրանիշն է) ավելի շատ սառը օդային հոսանքներ լինեն, քան 2200 կամ 2500 մ բարձրությունների վրա (Շիշկերտով անցնող այլընտրանքային ճանապարհի բարձրանիշը):

Այս հարցում կոշտ դիրքորոշում ունի նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը մեր ունեցած տեղեկություններով, անձամբ դիմել է ՀՀ նախագահին: Միաժամանակ, Սյունիքի մարզպետարանը նամակ-դիմումներ է հղել  նախագահի աշխատակազմին ու ՀՀ վարչապետին` առաջարկելով ստեղծել անկախ մի հանձնաժողով, որը կստուգի ճանապարհի հետ կառուցման հետ առնչվող բոլոր  փաստաթղթերը, կծանոթանա կողմ ու դեմ կարծիքներին: Ինչեւէ, Մթնաձորի փրկությունը պետական այրերի խղճի վրա է: Կհանդուրժե՞ն արդյոք նրանք, որ պետբյուջեն 6 մլրդ 650 մլն դրամ ծախսելով ճանապարհ կառուցի՝ միաժամանակ մեր բնությանը հասցնելով  4 մլրդ 150 մլն դրամի վնաս:

Հ.Գ. Երեկ մեզ տեղեկացրին, որ ճանապարհի կառուցումը ժամանակավորապես կասեցված է, մինչեւ հարցը քննարկվի ՀՀ նախագահի մոտ: Անցած երկու օրը ճանապարհի տեղանքում աշխատում էին «Կապավոր» ՍՊԸ-ի մեքենաներն ու աշխատակիցները, որոնց, սակայն, արգելոցի տնօրենը չէր թույլատրել արգելոց մտնելու, ու ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ էին սկսել արգելոցի մոտակայքում:

Արմեն Մկրտչյան

Տպել
1450 դիտում

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ ստացել են դատարանի որոշումը

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վաղարշյան 1 հասցեի վիճաբանությունը կրակոցներով չի սահմանափակվել. բնակիչներն ահազանգում են՝ իրենց ահաբեկում են

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա

Նվազել են գրիպով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Հրազդանին պատկանող անտառային տարածքը հանձնվել է պաշտոնյաների, կառուցվել են հանգստի գոտիներ

ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին. վարչապետը հանդիպել է Սումանտրա Չակրաբարտիին

Ինչու է թանկացել ցորենը եւ արդյոք այդ թանկացումը կբերի հացի թանկացման. մեկնաբանում է ՏՄՊՊՀ նախագահը

Քաղաքապետարանում նախկինում աշխատանքից ազատել են հետին ամսաթվերով, օրենք խախտելով. ահազանգ

ՔՊ-ն ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակն իրենով անելու մտադրություն չունի

Թողարկվել է նոր նամականիշ՝ «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմայով

Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի ընտրանու կազմում հավաքի է. Արթուր Ալեքսանյանը դեռ չի ապաքինվել

Սերգեյ Բագրատյանը, որն ինքնապարգեւատրումները բարոյական չի համարում իրեն պարգեւատրել է 115 հազար դրամով