Երեւանում կրակոցներ են հնչել, այնուհետ դանակահարված 3 երիտասարդ հայտնվել է հիվանդանոցում

Երեկ՝ մայիսի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Հիվանդանոց ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 22-ամյա Կարիկ Ումրեյանը, ով ստացել է «կրծքային և գոտկային շրջաններում կրտած-ծակած վերք» վնասվածքներ և Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Նարեկ Առաքելյանը, ով ստացել է «գոտկային հատվածի ձախ կեսի կտրած-ծակած վերք» վնասվածքներ:

Մինչ ոստիկանները Արմենիա բժշկական կենտրոնում վիրավորների տվյալներն էին ճշտում, այս անգամ ահազանգ է ստացվել Աստղիկ բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացին Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիր, 22-ամյա Վահե Առաքելյանն է: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ, քանի որ գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Մինչ այդ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի բնակիչ, 51-ամյա Գառնիկ Հովհաննիսյանին: Նրա մոտ հայտնաբերվել է «Չերչիլ» տեսակի 12 տրամաչափի մեկ փողանի հրացան, իսկ դեպքի վայրում, որը եղել է Եղիազարյան փողոցում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ կրակված պարկուճ, ինչպես բնաև հայտնաբերվել է դանակ:

Նշված փաստով ոստիկանություն է բերման ենթարկվել նաև Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 35-ամյա Կորյուն Մարտիրոսյանը: 

Փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ:

Տպել
5953 դիտում

Վահագն Վերմիշյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ինչպե՞ս է հնարավոր, որ պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան․ Փաշինյանն ու Ավինյանը բանավիճեցին

ԱՄՀ-ն ու ՀԲ-ն կանխատեսում են տնտեսական ակտիվության տեմպի դանդաղում․ հավատա՞լ, թե՞ ոչ

ՀՀ ֆուտբոլի ընտրանու վիճակագրությունը առաջիկա մրցակիցների դեմ խաղերում տխուր է

Նախկինների ռազմավարությունը կամաց-կամաց ուրվագծվում է. նրանք «մանրուքները» հաշվի չեն առնում

ԵՊՀ ռեկտորի գործով Էթիկայի հանձնաժողովն արձանագրել է խախտումներ Դավիթ Սանասարյանի գործողություններում

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 2-ը՝ գաղտնի

Դանակով ավազակային հարձակում են կատարել Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ

Գորիսի և Սպիտակի ավտոճանապարհներին մառախուղ է

Սկսվեց ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով նիստը. նա ասաց, որ չի ընդունում մեղադրանքը

Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը. առողջապահական եւ տեսչական մարմինն իրազեկում է

Ուկրաինայում հաջողությամբ փորձարկվել են թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ները. Պորոշենկոն անձամբ է հետեւել

Վթար Երեւանում. մեքենան հարվածել է էլեկտրասյանը. վարորդն ու ուղեւորը հիվանդանոցում են

Այսօր ու առաջիկա օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում, ջերմաստիճանը կբարձրանա

ՔԿՀ աշխատակիցները տեսակցության եկածների կոշիկներում բջջայիններ, 2 wi-fi սարք ու քարտեր են գտել

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակվել էր մոտ 20 ավտոմեքենա

ՖՄԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հայաստանը 2020-ին միջոցառում կանցկացնեն «Ապրել միասին» կարգախոսի ներքո

Սյունիքի մարզում ձյուն է տեղում, Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ է

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը սեղմ ժամկետում կլրամշակվի. Մհեր Գրիգորյան

Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը