Ունեցանք հեղափոխություն՝ հայկական ձեւով. Ա. Սարգսյանը հանդիպել է վիրահայոց համայնքի հետ

Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի: Հայաստանի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, դիմելով ներկաներին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Վրաստանում է որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, Անկախության հռչակման 100-ամյակի առթիվ շնորհավորելու մեր վրաց բարեկամներին։ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին կառավարությունը ստեղծվել է Թբիլիսիում և Անկախության հռչակագիրը ծնունդ է առել հենց այս քաղաքում, որը հայ ժողովրդի համար մշակութային, հոգևոր ու քաղաքական կենտրոնն էր։Նախագահն ասել է․ «Չեմ մոռանա այն ջերմությունը և սերը, որ տեսնում եմ ձեր աչքերում: Այսօր, որպես Նախագահ, առաջին անգամ եմ այստեղ, սակայն այս այցը վերջինը չի լինելու, հաճախ եք ինձ տեսնելու և ձեզանից շատերը հաճախ Երևանում իմ հյուրն են լինելու: Նման տաճարում սկսում ես մտածել մեր հոգևոր ուժի, հայոց ոգու անմահության մասին: Դարերով մենք ապրել ենք մեր հայրենիքից հեռու, չունենալով մեր պետականությունը, երազել ենք դրա մասին: Սակայն դարերով պահպանել ենք մեր մշակույթը, հայ կրոնը, հայ երեխայի կրթությունը: Պահպանել ենք այսօրվա համար: Աստված մեզ ուղղորդել է դեպի ազատ ու անկախ հայրենիք։ Եվ այն, ինչ այսօր ունենք Հայաստանում, դարերից եկած ու դարերի ընթացքում մեր մեջ հավաքված ոգու ու մշակույթի պոռթկումն է»:Հանրապետության Նախագահը խոսել է նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների մասին եւ նշել, որ դրանք քաղաքական ու տնտեսական հեռանկարային հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար։ Դիմելով հայկական եկեղեցում հավաքվածներին` նա ասել է․ «Ձեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է հպարտ լինի, որովհետև Հայաստանը ցույց տվեց, որ այն եզակի երկրներից է, որ կարող է հսկայական փոփոխություն անել, որը շատերն անվանում են հեղափոխություն, թավշյա հեղափոխություն․․․ ես ասում եմ՝ հեղափոխություն հայկական ձևով, առանց մի կաթիլ արյան։ Հիմա եկել է ժամանակը, որ մենք կառուցենք այն հայրենիքը, որին մենք արժանի ենք»:

Արմեն Սարգսյանի խոսքով` մենք փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ ենք: Համաշխարհային՝ մեր ոգով, մեր մշակույթով ու այն ազդեցությամբ, որ թողնում ենք աշխարհում: Վիրահայերը, դարերով ապրելով Վրաստանում, մեծապես նպաստել են հայկական մշակույթի զարգացմանը: Նրա խոսքով`«Թբիլիսիում ծնվել ու ապրել է մեր մշակույթի ահռելի մի շերտ, հայտնի անուններ: Այն մեծ ներդրումը, որ նրանք ունեցել են մեր մշակույթի ու կրթության ոլորտում, մեր բոլորի պարծանքն է»։ 

Տպել
1775 դիտում

Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին, պատմել որդու պատմությունը

Հավատացրել են, որ աղբի պատճառը ոչ թե ծույլ կոմունալշիկներն են, այլ փնթիության հանդեպ մեր հակվածությունը. Հ. Կարապետյան

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են 2 մարդատար ու բեռնատարը. կա զոհ, վիրավորներ (լուսանկարներ)

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն

ՀՀ ֆուտբոլի հավաքականում ով է ամենաթիթիզը, շատակերը, կատակասերը (տեսանյութ)

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կստորագրեն 2019-2020թթ. երկկողմ խորհրդատվությունների ծրագիրը

Հայ մարմնամարզիկները 2 մեդալ նվաճեցի Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում

Քրգործ է հարուցվել նախկին նախարարի վարորդին անօրինական 9 մլն դրամ փոխանցելու կասկածանքով

Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կվերանորոգվի. Երեւանի բյուջեն լրամշակվել է

«Ուտում ենք Խաչիկյանի հետ». Վազգեն Խաչիկյանի հաղորդումը

ՀՀ վարչապետը Կասպրչիկի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

Ծագումով հայ Մեդվեդեւան բրոնզե մեդալ է նվաճել գեղասահքի ԱԱ-ում

Երեւանում 49-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ այսօր գնած որսորդական հրացանով

Իրականացվել էր 29 փոփոխություն, բայց ոչ մի բարեփոխում. նախկին լրագրող Աժ պատգամավորները՝ ՀՌ օրենքի քննարկմանը

ՖԱՖ-ը կոչ է անում միավորվել ու աջակցել ՀՀ ֆուտբոլի հավաքականին (տեսանյութ)

Շատ եմ խնդրում դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել. նախարարը՝ ողբերգական դեպքի մասին

Բանակցելու իրավունքի մանդատը. Զորի Բալայանն էլ Ռուսաստանին կոչ արեց «գալ եւ տեր կանգնել Արցախին»

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը 10-15 մետր է

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է աշխատանքը

Հայկի՝ իմ երկար տարիների ընկերոջ նկատմամբ պարտավորություն ունեմ. փոխքաղաքապետը՝ մշակույթի ոլորտը համակարգելու մասին