Նիկոլ Փաշինյանը եւ Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի` Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը եւ ընդգծել երկու երկրների միջեւ փոխադարձ ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ կլինի աշնանը Երեւանում ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով մեր երկիր է ժամանելու պետական այցով եւ մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Վարչապետը հավելել է, որ այդ կարեւորագույն միջոցառման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իր ուշադրության կենտրոնում: «Վստահ եմ, որ մեր երկրների երկխոսությունը, այդ թվում՝ կառավարությունների, խորհրդարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, կպահպանվի նույն ինտենսիվությամբ: Ֆրանսիական բիզնեսի ներգրավվածությունը մեր երկրում ցանկալի մակարդակի չէ: Այսօր կան բոլոր նախադրյալներն ու պայմանները՝ առեւտրատնտեսական կապերը քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն է հղել Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելու, ինչպես նաեւ այդ հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Վարչապետը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ կառուցողական մթնոլորտում շարունակելու բանակցային գործընթացը: 

Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաեւ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: «Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին, մեր երկիրը միշտ կլինի ձեր կողքին ու այդ մասին Էմանուել Մակրոնը անձամբ կհաստատի՝ Հայաստան այցի ընթացքում»,- ասել է Ֆրանսիայի Եվրոպայի արտաքին գործերի նախարարը: Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեր երկրում կանցկացվի բարձր մակարդակով եւ կարեւորել դրա շրջանակում նախատեսված տնտեսական ֆորումի անցկացումը, հատկապես որեւէ կոնկրետ ոլորտի ուղղվածությամբ: Ժան-Իվ Լը Դրիանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումը նոր թափ կհաղորդի երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ Ֆրանսիան գիտակցում է այդ հարցում իր պատասխանատվության աստիճանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով եւ ավելացրել, որ որեւէ բռնություն կամ ուժի կիրառում չի կարող դիտարկվել որպես հակամարտության կարգավորման հնարավորություն: 

Նիկոլ Փաշինյանը եւ Ժան-Իվ Լը Դրիանը կարեւորել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում վավերացումը, ինչպես նաեւ անհրաժեշտ համարել վիզաների ազատականացման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կրթության, մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցությունից եւ անդրադարձել Հայաստանում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման հնարավորությանը վերաբերող հարցերի:

Տպել
1886 դիտում

Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին. Անն Իդալգոն՝ Արայիկ Հարությունյանին

«Լավ չեմ, ազատեցեք ինձի». Բաքվի բանտից ահազանգում է շինծու գործով դատապարտված Վիգեն Էուլջեքյանը. Ազատություն

Աբովյանցի 46-ամյա տղամարդն ավտոբուսում գողացել է մի կնոջ բջջային հեռախոսը. նրան գտել, ձերբակալել են

Ալժիրի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

Կստեղծվի նոր արտաքին հետախուզական ծառայություն, որը կգործի վարչապետի ենթակայության ներքո

Անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցվել է վարույթ «Յանդեքս Տաքսի» և «Յանդեքս Սնունդ» ՍՊԸ-ների նկատմամբ

Արցախում սննդային թունավորման ախտանշաններով երեկվա ընթացքում բուժհաստատություններ է ընդունվել 19 երեխա

Շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում. Ֆինանսների նախարարության՝ ոլորտի կանոնակարգմանը միտված նախագիծն ընդունվեց

Ընտանեկան բժշկի, թերապևտի և մանկաբույժի ընտրության կարգը կհաստատի պետական լիազոր մարմինը

1.2 մլրդ դրամ՝ 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը

Հասկանում ենք՝ Ադրբեջանն ու Եվրոպան ունեն նավթագազային շահեր, բայց պետք է հարգել մեր գոյության իրավունքը. Հարությունյան

7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մախաչկալայի մոտակայքում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ տարածքում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱՄՆ-ում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին

Տոյվո Կլաարն ուղևորվում է Երևան

Ադրբեջանի ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ զորախմբի հանդիպմանը մասնակցել է նաև Վիտալի Բալասանյանը

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել ինքնաբացարկ հայտնած պատգամավորներին մանդատներ տրամադրելու օրակարգով

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են, ՀՀ որոշ ճանապարհների մերկասառույց է, մառախուղ

Քաղաքապետարանն ապամոնտաժում է Հանրապետության հրապարակի կրպակը. կան բերման ենթարկվածներ

Կախարդական գնացքը «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներին տարել է հրաշքների աշխարհ Երևանի մետրոպոլիտենում (լուսանկարներ)

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 բեռնատար ավտոմեքենա

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներ

Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Աշխատանք՝ վերջին պատերազմների մասնակից ուսանողների համար. Մայր բուհն աջակցում է ծրագրին. ինչպես դիմել և որտեղ

Աշխարհում հայտնի մի լուսանկարի պատմություն. 34 տարի անց հարցազրույց երկրաշարժի փլատակներից հրաշքով փրկված կնոջ հետ

Ստեփանակերտում էլեկտրաենթակայան է հրդեհվել

Արգելափակումից դուրս է բերվել 26 բեռնատար ավտոմեքենա․ Տաթև-Սատանի կամուրջ ճանապարհին բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել

Դավթաշենի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Ընդամենը վզիս կանաչ բան գցին, չեմպիոնին պիտի համբուրեն. մարզիկը դժգոհ է Բռնցքամարտի ֆեդերացիայի մոտեցումից

Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում բացվում են մեր իրավունքների և շահերի պաշտպանության նոր հեռանկարներ․ ԱՀ նախագահ

3-ամյա Տիգրանը հրատապ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման կարիք ունի․ յուրաքանչյուր փոքրիկ ներդրումը կփրկի երեխայի կյանքը

ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվության շրջան է. որ մարզերում է առավել տարածված, և ինչպես պաշտպանվել

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սպիտակ և Վանաձոր քաղաքներում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի անմեղ զոհերի հիշատակին

Պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Երևանում․ ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ

ՊԵԿ նախագահն ու Թրոյ Միլլերը կարևորվել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև մաքսային համագործակցության պայմանագիր կնքելու հարցը

Ժամը 19։30-ի դրությամբ Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհահատվածը դժվարանցանելի են

Ոստիկանության ծառայողները Լոռու մարզում մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել․ կան ձերբակալվածներ