ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը Եվրոպայի օրվա կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել:

«Հարգելի դեսպան Սվիտալսկի,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի ներկաներ,

Ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Եվրոպայի օրվա կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ այս տոնական համերգը կազմակերպելու համար։

Օրվա խորհուրդը` խաղաղությունը և միասնությունը, լավագույնս է բնորոշում ժամանակակից Եվրոպան: Հիրավի, անցնելով երկու կործանարար համաշխարհային պատերազմների արհավիրքների միջով, Եվրոպայի քաղած դասերը ուղեցույց կարող են հանդիսանալ ողջ մարդկության համար: Միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, հանդուրժողականության, ժողովրդավարության ու այլ համընդհանուր արժեքների վրա է կերտվում կայուն, խաղաղ ու զարգացող հասարակությունը, ձևավորվում իսկական քաղաքացին։

Հնուց ի վեր Հայաստանը մաս է կազմել եվրոպական քաղաքակրթությանը և փորձել իր համեստ, բայց և տեսանելի ներդրումն ունենալ վերջինիս զարգացման գործում։ Այսօր էլ Հայաստանը շարունակում է ընդլայնել իր հարաբերությունները Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, ամրապնդել դիրքերը եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդում, իր ավանդն է ներդնում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աշխատանքներին։

Եվրոպայի օրվա անցած տարվա այս տոնակատարությունից ի վեր նշանակալի զարգացումներ են եղել ԵՄ հետ մեր հարաբերություններում։ 2017թ. նոյեմբերին ստորագրվեց, իսկ 2018թ. ապրիլին Հայաստանի կողմից վավերացվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն լոկ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները կարգավորող մի նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ՝ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված փոխգործակցության արտահայտումն է: Փետրվարին ստորագրվեց «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի հաստատման մասին որոշումը, որը նոր համաձայնագրի հետ միասին երկկողմ համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղեցույցն է։

Ես վստահ կարող եմ ասել, որ նոր համաձայնագիրը յուրօրինակ զարգացման ծրագիր է, իր հստակ նպատակներով ու ժամանակացույցով, որի հաջող իրականացումը խորքային ազդեցություն կունենա հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:

Սիրելի ներկաներ, ակներև է Եվրոպայի օրվա միջոցառումների հանդեպ հետաքրքրությունը, թե՛ Երևանում և թե՛ մեր հանրապետության մարզերում: Ցանկանում եմ, որ այդ հետաքրքրությունն ու մոտեցումները տարածվեն նաև ՀՀ-ԵՄ մեր հարաբերությունների ողջ ներկապնակի, մեր համատեղ ողջ օրակարգի ու դրա հաջող իրագործման վրա։

Հայաստանի նոր կառավարությունը ձևավորված համաժողովրդական սիրո և համերաշխության շարժման ալիքի վրա, հաստատակամ է շարունակելու սերտ գործընկերային հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ հավատարիմ մնալով նախանշված օրակարգին` տարածաշրջանային կայունության, խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման մեր համատեղ հանձնառությանն ու տեսլականին։

Շնորհավոր Եվրոպայի օրը։
Շնորհակալություն», - ասված է Մնացականյանի ուղերձում։

Տպել
1540 դիտում

Արցախում հաշվառված եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող 328 հիվանդ դեղորայք են ստացել

Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Դատախազությունն ունի բավարար ապացույցներ Ադրբեջանում հայ ռազմագերիների ու քաղաքացիների սպանության, խոշտանգման մասին

Դրամաշնորհ աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Չեխիայի կողմից Հայաստանին է նվիրաբերվել 100.000 բժշկական դիմակ և 43.000 ձեռնոց

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ Կառավարության հրաժարականը

Համածառայակիցների հետ Հադրութի դպրոցում էր, վերջին անգամ հոկտեմբերի 8-ին ենք խոսել. 18-ամյա Էրիկը գերեվարվել է

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Միացյալ Թագավորությունից Հայաստան է ժամանել հինգ բուժաշխատող՝ վերահսկելու COVID-19-ով բուժումը

Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայորն ու 2 լեյտենանտը. ՊԲ

Կորոնավիրուսի ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում

Վայոց ձորի 21 համայնքներում այսօր էլեկտրաշչակներ են փորձարկվելու

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 8․1, առեւտրի շրջանառությունը՝ շուրջ 21 տոկոսով

3 ամսում բացահայտվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք. ՊԵԿ

Վարչապետի որոշմամբ՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

«Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից 1 միլիոն դոլար է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է, բայց պետք է հասկանալ, թե ինչ այլընտրանք կա. վարչապետ

Կորոնավիրուսի հետեւանքով եւս 38 մահ է գրանցվել. հաստատվել է 1563 նոր դեպք

Քարվաճառն այսօրվանից անցնում է ադրբեջանական վերահսկողությանը. Արցախի ցուցանակն ապամոնտաժվել է