Ինքն իր հետ. դատարկ դահլիճ եւ իշխանություն

30/05/2018 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 27-ի համարում

Երեկ խորհրդարանում գրանցվեց նորանկախ Հայաստանի 15-ամյա պառլամենտարիզմի պատմության մեջ աննախադեպ երեւույթ. 2004 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ԱԺ դահլիճում էր գրեթե ողջ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, իսկ պատգամավորներից կառավարությանը հարգել էր ընդամենը 14 պատգամավոր, որոնց թիվը մեկ ժամվա ընթացքում հասավ երեքի: Կոալիցիոն կառավարության հաշվետվությունը բոյկոտել էին կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն՝ ողջ կազմով, ՄԱԿ-ը՝ ողջ կազմով, իսկ ՕԵԿ-ից ներկա էր ընդամենը երեք պատգամավոր: ՀՀԿ մի քանի անդամ էլ եկել էր ընդամենն իր կուսակից վարչապետի խաթեր:

Եւ միակ խումբը, որին, չգիտես ինչու, դեռ շարունակում է ինչ-որ բան հետաքրքրել, դա «Ժողպատգամավորն» էր, որի մի քանի անդամն էլ եթե մի քանի հարց չտար կառավարությանը, ապա երեկվա օրը կարելի կլիներ համարել կառավարության մենախոսությունը: Իրավիճակն այնքան անհեթեթ էր, որ խորհրդարանի աշխատակազմի հնաբնակներն իրար իմաց էին տալիս, գալիս բացում էին նիստերի դահլիճի դուռը՝ ականատես լինելու մինչ օրս չտեսնված տեսարանի՝ թե ինչպես են կառավարության անդամները հաշվետու լինում դատարկ լսարանի առաջ: Ու երբ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանին հարցրեցինք, թե իր համար, որպես կառավարության անդամի, արդյո՞ք նվաստացուցիչ չէ նման իրավիճակը, վերջինս պատասխանեց.

«Ոչ, որովհետեւ եթե անգամ ոչ մի պատգամավոր ներկա չլիներ, մենք մեր հաշվետվությունը ներկայացնելու էինք: Քանզի մենք ԱԺ-ի միջոցով հաշվետու ենք լինում հասարակությանը»: Սակայն անգամ նախարար Խաչատրյանի ինքնամխիթարանքը չփրկեց իրավիճակը: Կառավարության հազվադեպ պարկեշտ անդամներից մեկը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը, ամոթից քրտնել էր ու մեր հարցին, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի, որ խորհրդարանի նման արհամարհանքի պայմաններում կառավարությունը, որպես դեմարշ, չներկայացներ հաշվետվությունը, վերջինս պատասխանեց. «Իհարկե, ճիշտ կլիներ, որ պատգամավորները ներկա գտնվեին: Իրոք, մի տեսակ լավ չստացվեց: Բայց երեւի ավելի կարեւոր գործեր են ունեցել»:

Մեր հարցին, թե ի՞նչ ավելի կարեւոր գործ կարող էր խանգարեր պատգամավորին ներկա լինելու նիստերի դահլիճում, երբ  ներկա է կառավարության ողջ կազմը, Մանուկ Թոփուզյանը դժվարացավ ավելի կարեւոր գործ գտնել:  Այդուհանդերձ, կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի ամբողջական ու ՕԵԿ-ի մասնակի բոյկոտը  դժվար է պատահականություն համարելը: Ու չնայած ՀՅԴ նախարար Դավիթ Լոքյանը մեզ վստահեցնում էր, որ իր կուսակցության խմբակցությունը շատ կարեւոր հանդիսության պատճառով ողջ կազմով գնացել է Սարդարապատ, սակայն դա  պատճառաբանության նման չէր, քանզի դաշնակներն ամենապարտաճանաչ խորհրդարանականներն են ու եթե երեկ գոնե մեկ դաշնակ դահլիճում չէին թողել, դա հաստատ չհայտարարված բոյկոտ էր ՀՀԿ-ին:

Մեր տեղեկությամբ, ՀՅԴ-ն որոշել է այդկերպ պատժել կառավարությանը, քանզի ինչպես մինչ կառավարության ժամանումը խորհրդարանի միջանցքում հայտարարեց ՀՅԴ պատգամավորներից մեկը՝ այս կառավարությունը շատ է հաբռգել, ու նրան տեղը դնելու ժամանակն է: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա ընդամենը մինիմում պատգամավոր գործուղելով նիստերի դահլիճ՝ ՕԵԿ-ը, որը երբեք որեւէ առիթ բաց չէր թողնում հարցախեղդ անելու ամբիոնում կանգնած ցանկացած զեկուցողի, երեկ այսպես իր բոյկոտն էր արտահայտում ՕԵԿ-ի հանդեպ վերջին ժամանակներս ՊԱՏ-ի ձեռնարկած սանկցիաների եւ այդ հարցում կոալիցիոն իր դաշնակիցների անտարբերության դեմ:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա այդ խմբակցության ԱԺ սենյակում պատգամավոր գտնել մեզ չհաջողվեց, ուստի այս մի քաղաքական միավորի բոյկոտի պատճառը մնաց անմեկնելի: Եւ այս ամենից հետո երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք խորհրդարանի այս վերաբերմունքն իր գլխավորած կառավարության հանդեպ արհամարհանք չէ.

«Ես դա չեմ ցանկանում արհամարհանք ձեւակերպել կառավարության նկատմամբ, որովհետեւ մինչեւ քառօրյայի օրակարգ ընդգրկվելը բոլոր հանձնաժողովներում եղել են քննարկումներ, եւ պատգամավորները հնարավորություն ունեցել են ծանոթանալու փաստաթղթին ու հարցեր տալու: Իսկ ես հաշվետվությունը ոչ թե պատգամավորներին եմ ներկայացնում, այլ ԱԺ-ին, ու դրանով կատարում եմ օրենքի պահանջը: Եւ եթե նրանք ներկա չեն, դա ավելի շատ իրենց պետք է մտահոգի. ինձ չի մտահոգում, որովհետեւ ես բյուջեի կատարման ու ներկայացման տերն եմ, այլ ոչ թե լսողներ ապահովելու»,- մեր հարցին ի պատասխան ասաց վարչապետը:

Եւ քանի որ Անդրանիկ Մարգարյանը ներկա չի եղել հանձնաժողովներում բյուջետային քննարկումներին, վարչապետին իրազեկենք, որ այդ քննարկումները եւս անցել են կուսականորեն դատարկ սենյակներում, եւ  լրագրողներն այդ օրերին հանձնաժողովներում տեսել են ընդամենը երկու պատգամավորի՝ Կարեն Կարապետյանին ու Վահրամ Բաղդասարյանին: Ի դեպ, երեկ պատահաբար ԱԺ շենքում գտնվող հատուկենտ ընդդիմադիր  պատգամավորներին եւս ապշեցրել էր աննախադեպ այդ տեսարանը. «Ներկոալիցիոն հարաբերությունները նոր չէ, որ խաթարված են: Ուստի, այն, ինչ կատարվում է այսօր, դա այս կոալիցիային դեռ քիչ է»,- ասաց «ԱՄ» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը:

Իսկ ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ ինքն իր 10-ամյա պատգամավորական գործունեության ընթացքում նման կուրյոզի չի հանդիպել. «Չընտրված խորհրդարանն ու չընտրված նախագահի ձեւավորած կառավարությունն արժանի են միմյանց: Այս ամենը երեք բանի մասին է վկայում. առաջին՝ համատարած անտարբերություն ամեն ինչի հանդեպ, երկրորդ՝ կոալիցիոն կառավարության նկատմամբ կոալիցիոն պառլամենտի դրսեւորած արհամարհանք, որը փոխադարձ է, եւ երրորդ՝ կոալիցիան ներկայացնող երկու ուժերն այս բոյկոտով իրենց վերաբերմունքն են արտահայտում հանրապետական վարչապետի նկատմամբ՝ յուրաքանչյուրն ունենալով իր դրդապատճառը: Եւ այս ամենը ցույց է տալիս, որ իշխանական բուրգն իրոք փտած է»,- ասում է պատգամավոր Դալլաքյանը: 

Ինչեւէ, կոալիցիան, պատգամավորների իսպառ բացակայության պատճառով, երեկ չկարողացավ քվեարկության դնել 2004թ. բյուջեի հաշվետվության կատարողականը: Քվեարկությունը կկայանա հունիսին նախատեսված արտահերթ նստաշրջանում: Եթե բյուջեի կատարողականը չհավաքի պատգամավորական ձայների անհրաժեշտ մեծամասնություն, ապա պատգամավորները 24 ժամվա ընթացքում կարող են անվստահություն հայտնել ՀՀԿ անդամ վարչապետի գլխավորած կոալիցիոն կառավարությանը: Իսկ եթե լինենք անկեղծ, ապա երեկ որեւէ անկանխատեսելի բան էլ տեղի չի ունեցել. պարզապես բացարձակապես այլ սկզբունքներով ձեւավորված քաղաքական հարաբերությունների հերթական փուլն էլ պետք է լիներ այն քաղաքական դեգրադացիան, ինչի ականատեսը եղանք երեկ խորհրդարանում: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1346 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)